Jump to content

Ջրհեղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրհեղեղ (այլ կիրառումներ)
Ամերիկյան Նոր Օռլեան քաղաքը Կատրինա փոթորկի հարվածից հետո
Ջրհեղեղ Ֆլորիդայում /ԱՄՆ/, 2005 թ. հոկտեմբերին, Վիլմա փոթորկի հետևանքով

Ջրհեղեղ, բնության տարերքի աղետալի դրսևորում, երբ սովորաբար չոր ցամաքի զգալի հատվածներ ժամանակավորապես հայտնվում են ջրի տակ[1]։ Եվրոպական Միությունը ջրհեղեղը բնորոշում է որպես բնականոն պայմաններում ջրով չծածկված ցամաքի ծածկվելը ջրով[2]։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային տարերքի վտանգավոր երևույթներից են հեղեղները։ Սրանք վարարման մեծ տեսակն են, երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են հովտի ցածրադիր մասերը։ Դա կարող է տեղի ունենալ ուժեղ ձնհալքից կամ տևական անձրևներից։ Հեղեղների դեմ պայքարի լավագույն միջոցը ջրամբարների կառուցումն է։ Հեղեղումների պատճառը շատ դեպքերում անտառահատումն է։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասսայաբար ոչնչանում է, թուղթ ու ցելյուլոզա են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով աղետալի չափերով էրոզիայի է ենթարկվում։

Ջրհեղեղը ցամաքի զգալի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է որն առաջանում է գետերում, լճերում, ծովերում, ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են տեղատարափ անձրևները, փլուզումները եւ այլն։ Ջրհեղեղի կանխարգելման, դրանց ազդեցության նվազեցման հիմնական միջոցառումները կրում են ինժեներական և ագրոտեխնիկական բնույթ։ Երբեմն ջրհեղեղների առաջացմանը նպաստող պայմաններ են ստեղծում իրենք՝ բնակիչները կատարելով օրինազանց գործողություններ՝ ծառահատում, սելավների վրա շինություների տեղադրում և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. MSN Encarta Dictionary, Flood Արխիվացված 2011-02-04 Wayback Machine, Retrieved on 2006-12-28, on 2009-10-31
  2. «Directive 2007/60/EC Chapter 1 Article2». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրհեղեղ» հոդվածին։