Ջունգլիներ
Արտաքին տեսք
Ջունգլիներ (անգլերեն՝ Jungle-ջանգալ, հինդի և մարատհի լեզուներով՝ անտառ, խիտ մացառուտներ), ծառաթփուտային մացառուտներ՝ բարձր, կոշտ ցողունավոր խոտերի համակցությամբ։ Ջունգլիներ են կոչվում նաև ծառային լիաններով միահյուսված անանցանելի խիտ անտառներն ու թփուտները։ Տարածված են արևադարձային և մերձարևադարձային կլիմա ունեցող վայրերի ճահճապատ հողերում (առավելապես Հնդկաստանում, Հնդկաչինում, Զոնդյան կղզիներում և այլուր)։ Բնորոշ են ակացիաները, ստերկուլիան, ռոտանգովյան արմավենին, հսկա բամբուկները, բարձրախոտերը և այլ ծառատեսակներ։
Ընթերցե՛ք «ջունգլիներ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 551)։ |