Ջոն Միդլթոն, Միդլթոնի 1-ին կոմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Միդլթոն, Միդլթոնի 1-ին կոմս
Դիմանկար
Ծնվել է1608
Մահացել էհուլիսի 3, 1674(1674-07-03)[1]
Մահվան վայրՏանժեր, Մարոկկո
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱմուսինGrizel Durham? և Lady Martha Carey?
Ծնողներհայր՝ Robert Middleton?[1], մայր՝ Helen Strachan?[1]
Զբաղեցրած պաշտոններսպա և Շոտլանդիայի խորհրդարանի անդամ
ԵրեխաներCharles Middleton, 2nd Earl of Middleton?, John Middleton?[1], Helen Middleton?[1], Lady Grizel Middleton?[1] և Elizabeth Spelman?
 John Middleton, 1st Earl of Middleton Վիքիպահեստում
Միդլթոնի կոմսի զինանշանը

Ջոն Միդլթոն, Միդլթոնի 1-ին կոմս (1608 - հուլիսի 3, 1674(1674-07-03)[1], Տանժեր, Մարոկկո), շոտլանդացի բանակային սպա, որն Աբերդինշայրի Միդլթոն տարածքում 12-րդ դարից ի վեր կալվածքներ ունեցող Քինքարդայնշայր ընտանիքի անդամ էր[2]։

Ջոնը ծնվել է մոտավորապես 1608 թվականին։ Նա քալդհեյմցի Ռոբերտ Միդլթոնի ու իր կնոջ՝ Քեթրին Ստրաչանի ավագ որդին էր ու Աբերդինի արքայական քոլեջի տնօրեն Ալեքսանդր Միդլթոնի ավագ եղբայրը[3][4]։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի առաջին մասում Միդլթոնը որպես զինվոր ծառայել է Ֆրանսիայում, հետագայում կռվել է Անգլիայի թագավոր Չարլզ I Ստյուարտի դեմ ինչպես Անգլիայում, այնպես էլ Շոտլանդիայում ու հատկապես աչքի ընկել Ֆիլիպհոուի ճակատամարտում ու Մոնտրոսի 1-ին մարքիզ Ջեյմս Գրահամի դեմ այլ գործողություններում[2]։

1648 թվականին Միդլթոնը գլխավորել է շոտլանդական բանակը, որն արշավում էր թագավորին փրկելու և Պրեստոնի ճակատամարտից հետո գերի է ընկել։ Միացել է Չարլզ II Ստյուարտին, երբ միապետը 1650 թվականին հասել է Շոտլանդիա, բայց շուտով տարաձայնություն է ունեցել այդ ժամանակ եկեղեցում ու պետության մեջ գերիշխանություն ունեցող կուսակցության հետ, կրկին արժանացել բարեհաճության Դանդիում ժողովրդի ներկայությամբ մեղքերի խոստովանությունից հետո։ Երկրորդ անգամ գերեվարվել է Վուրսեստերի ճակատամարտից հետո, որտեղ արքայական հեծելազորի հրամանատարն էր, բայց Լոնդոնի Թաուերից կարողացել է փախչել Փարիզ[2]։

1653 թվականին Չառլզ II-ը Միդլթոնին նշանակել է Շոտլանդիայում նախատեսվող ապստամբության ղեկավար։ Նա Շոտլանդիա է հասել 1654 թվականի փետրվարին, բայց խռովությունը ձախողվել է։ Առաջորդը, որին չէին կարող մեղադրել այդ արդյունքի համար, մնացել է Շոտլանդիայում մինչև 1655 թվականը, որից հետո վերամիավորվել է Չառլզ II-ի հետ, որն էլ 1656 թվականին նրան կարգել է Միդլթոնի կոմս[2]՝ շնորհելով նաև Քլերմոնտի ու Ֆեթերքեյրնի լորդերի տիտղոսը։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդական գահի վերականգնումից հետո Միդլթոնը թագավորի հետ 1660 թվականին վերադարձել է Անգլիա, նշանակվել շոտլանդական զորքերի գլխավոր հրամանատար ու Շոտլանդիայի պառլամենտի լորդ հանձնակատար և 1661 թվականի հունվարին բացել պառլամենտը։ Եղել է եպիսկոպոսության վերականգնման մոլի կողմնակից, որն էլ հանդիսացել է նրա ու Լոդերդեյլի կոմսի միջև առաջացած լուրջ տարաձայնության պատճառներից մեկը, և 1663 թվականին նրան զրկել են զբաղեցրած պաշտոններից[2]։ 1663 թվականից մինչև 1667 թվականը եղել է Ռոչեսթեր ամրոցի կառավարիչն ու Քենթի ոստիկանության գեներալ-լեյտենանտ։ 1667 թվականին նշանակվել է Մարոկկոյում գտնվող Տանժեր քաղաքի ղեկավար։ Այնտեղ եղած ժամանակ ցած է ընկել աստիճաններից ու մահացել վնասվածքներից 1674 թվականի հուլիսի 3-ին[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Միդլթոնն ամուսնացել է Գրիզել Դարհեմի հետ, որը մահացել է 1666 թվականի սեպտեմբերին։ Ունեցել են հինգ երեխա․

  • Չառլզ, Միդլթոնի 2-րդ կոմս (1649/1650–1719), ամուսնացել է լեդի Քեթրին Բրադենելի հետ։ Ունեցել է ժառանգներ։
  • Լեդի Գրիզել Միդլթոն, ամուսնացել է Մորթոնի 9-րդ կոմս Ուիլյամ Դուգլասի հետ, ունեցել մեկ երեխա, որը մահացել է մանուկ հասակում։
  • Լեդի Հելեն Միդլթոն, ամուսնացել է Ստրաթմորի ու Քինգհորնի 3-րդ կոմս Պատրիք Լիոնի հետ, ունեցել ութ երեխա։
  • Անհայտ անուններով երկու դուստրեր, որոնք երկուսն էլ առանց ամուսնանալու մահացել են 1669 թվականին՝ առանց զավակների։

Միդլթոնի երկրորդ կինը լեդի Մարթա Քերին էր (1635/6–1706), որի հետ նա ամուսնացել է 1667 թվականի դեկտեմբերի 17-ին։ Ունեցել են երկու երեխա․

  • Ջոն Միդլթոն (1668–1696), մահացել է առանց զավակներ ունենալու։
  • Լեդի Էլիզաբեթ Միդլթոն (1672–1748), ամուսնացել է Ուիլյամ Սպելմենի հետ, ունեցել մեկ որդի, որը փոքր տարիքում մահացել է։

Ծանոթագրությունններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Middleton, Earls of». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 18 (11th ed.). Cambridge University Press. էջեր 414–415.
  3. M. R. R. M'Gilchrist Gilchrist, Sir James Balfour Paul ed., The Scots Peerage, volume VI (Edinburgh, 1909) pages 177–180.
  4. Bennett, Magnus (2011 թ․ ապրիլի 28). «Royal wedding: Prince William 'has Middleton ancestry'». BBC Scotland news website. BBC. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
  5. Thomson, Oliver (2018), Zealots: How a Group of Scottish Conspirators Unleashed Half a Century of War in Britain, Amberley, p.181
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Միդլթոն, Միդլթոնի 1-ին կոմս» հոդվածին։