Ջերմային հորատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմային հորոտում, հորատման եղանակ, որն իրականացվում է ապարները գերձայնային արագության և բարձր ջերմաստիճան ունեցող գազային շիթի ջերմային և մեխանիկական ներգործությամբ քայքայելու միջոցով։ Թեփուկների ձևով քայքայվող ապարը հեռացվում է գազային շիթով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են՝

  • կրակային հորատում
  • պլազմային հորատում։

Կրակային հորատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակային հորատման դեպքում գազային շիթն ստացվում է կերոսինը թթվածնով կամ բենզինը օդով այրելու միջոցով և ունի 2000 °C ջերմաստիճան ու 1600-2000 մետր վայրկյան արագություն։

Պլազմային հորատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլազմային հորատումը կատարվում է երկու էլեկտրոդների միջև առաջացած կայուն էլեկտրական աղեղը՝ ցազման սեղմած օդով վչելոլ միջոցով։ Գազային շիթն ունենում է 500-8000 °C ջերմաստիճան և 2000 մետր վայրկյան արագություն։

Ջերմային եղանակով առանձնապես լավ են հորատվում ջերմային ընդարձակման տարբեր գործակիցներ ունեցող միներալներից բաղկացած ջերմահաղորդականության գործակցի փոքր և ցունգի մոդուլի մեծ արժեք ունեցող ապարները։ Հորատանցքերի ջերմային հորոտման արագությունը հասնում է մինչև 25 մետր ժամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։