Պտտահողմ
Արտաքին տեսք
Պտտահողմ, մրրիկ, ուժգին, սրընթաց պտուտակաձև քամի։
Առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով կախվում ներքև՝ հաճախ մինչև Երկրի մակերևույթը։ Բարձրությունը 800-1500 մ է։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտտահողմը ունենում է՝
- վերին՝ ձագարաձև (որով միախառնվում է ամպերին) լայնացում
- ներքին՝ շրջված ձագարաձև լայնացումներ
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պտտահողմում օդը շարժվում է ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վեր՝ իր հետևից ձգելով փոշի և ջուր
- Օդի պտտման արագությունը մի քանի տասնյակ մ/վ է
- Տրամագիծը՝ տասնյակ մետրեր
- Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով, կարկուտով
- Կարող է մեծ ավերածություններ պատճառել
Հայաստանի տարածքում դիտվում է հատկապես ամառվա չոր և տաք եղանակներին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://vimeo.com/alicespringsfilmtv/skyfire/ Fire whirlwind video September 11 2012 Alice Springs Australia.
- Severe Storm Definitions & Whirlwind Classification Արխիվացված 2007-07-07 Wayback Machine (TORRO)
- Whirlwinds Արխիվացված 2005-11-24 Wayback Machine (TORRO)
- A 'hay devil' from National Geographic
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |