Պլակատի լեհական դպրոց
Պլակատի լեհական դպրոց (անգլ.՝ Polish School of Posters), գեղարվեստական պլակատի դպրոց Լեհաստանում։ Այն առնչվում է 1940-1980-ական թվականներին[1]։ Երբեմն վերագրում են ավելի փոքր ժամանակաշրջան՝ 1950-ական թվականներից մինչև 1970-ական թվականները[2]։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհական դպրոցը այն քիչ ազգային դպրոցներից է, որը գրեթե կապված չէ ինտերնացիոնալ ոճին։ Այն չի տեղավորվել սոցիալիստական ռեալիզմի շրջանակներում և միաժամանակ չի համապատասխանել առևտրական պլակատի պահանջներին։ Լեհական դպրոցի առանձնահատկությունն այն է, որ միավորված են գեղանկարչության ու պլակատի սկզբունքները[3]։ Նրա գրաֆիկան կառուցված է պատկերների բարդ այլաբանության կիրառմամբ։ Դա հիմք է տալիս պլակատի լեհական դպրոցը դիտարկել ոչ միայն որպես գեղարվեստական, այլ նաև ինտելեկտուալ երևույթ։ Չնայած պլակատի ավանդույթներում իր սահմանային դրությանը՝ լեհական դպրոցը զգալին ազդեցություն է թողել ժամանակակից գրաֆիկական դիզայնի զարգացման վրա։
Լեհական դպրոցի կարևոր ներկայացուցիչներից մեկը Հենրիխ Թոմաշևսկին է (1914-2005)։ 1948 թվականին Վիեննայում կայացած միջազգային ցուցահանդեսում նա իր աշխատանքների համար ստացել է միանգամից հինգ մրցանակ։
Լեհական պլակատը զարգացում է ապրել Լեհական ժողովրդական հանրապետության գեղարվեստական ինստիտուտների աջակցությամբ, չնայած նրանց հանդեպ ընդդիմադիր դիրք է գրավել։ Լեհական պլակատը կիրառել է մոտիվներ ու թեմաներ, որոնք մոտ են սյուրռեալիզմին. դա Լեհաստանի պաշտոնական արվեստի ֆոնին սահմանային երևույթ է դիտարկվել։ Զրկվելով պետական աջակցությունից՝ պլակատի լեհական դպրոցը կորցրել է իր ազդեցությունը։
1968 թվականին Վարշավայի Վիլանով շրջանում բացվել է Պլակատի թանգարանը։ 1990-ական թվականներին, երբ Լեհաստանն անցել է շուկայական տնտեսությանը, կոմերցիոն նպատակներով կիրառվել են արտասահմանյան պլակատներ։
Լեհական դպրոցի հիմնական ներկայացուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիսլավ Վալկուսկի
- Յան Լենիցա
- Ֆրանցիշեկ Ստարովեյսկի
- Հենրիխ Թոմաշևսկի
- Ռոման Չիսլևիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Польский плакат конца XIX-начала XX века из собрания Государственного музея изобразительных искусств имени А. С. Пушкина М. Сканрус, 2011. 272 с. ISBN 978-5-4350-0015-3
- Величко И. С. Польский плакат: от модернизма к постмодернизму // Известия высших учебных заведений. Проблемы полиграфии и издательского дела. 2010. № 2. С. 170—179.
- Дыдо К., Серов С. Польская школа плаката: [альбом : учеб. пособие для студентов]. — М.: Alma Mater, 2007. 240 с.
- Свирида И. И. Изобразительное искусство Народной Польши. Плакат. Книжная графика. — М.: Знание, 1976.
- Мытарева К. В. Современный польский плакат / К. В. Мытарева. — Л.: Искусство. — 1968. — 147 с.
- Уразова Л. Польский плакат: исторический очерк / Л. Н. Уразова. — М.: Изобразительное искусство, 1960. — 151 с.
- Ковальский Т. Польский киноплакат. Альбом на французском, русском, английском и немецком языках. Варшава 1957. 143 с
- Schubert Z. Polish poster in the 1990’s / Zdzislaw Schubert, Bogna Jezierska. — Washington D.C.: The World Bank Staff Art Society, 1998. — 35 s.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհական պլակատի պատկերասրահ
- Լեհական պլակատի պատկերասրահ, Կրակով
- Լեհական պլակատի պատկերասրահ, Բեռլին Արխիվացված 2020-02-04 Wayback Machine
- Լեհական պլակատի պատկերասրահ, Վարշավա
- Հրատարակչություն Альма-Матер Լեհական պլակատի դպրոցի ալբոմ М, 2008
- Ս. Սերով, դիզայն լեհական ձևով
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պլակատի լեհական դպրոց կատեգորիայում։ |