Jump to content

Պիգմենտային դիսպերսիայի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիգմենտային դիսպերսիայի համախտանիշ
Տեսակհիվանդության կարգ
Հետևանքpigmentary glaucoma?
Աջ աչքի փականկյուն գլաուկոմա (Ներակնային ճնշումը հավասար է 42մմ․ս․ ս․)

Պիգմենտային դիսպերսիայի համախտանիշը (PDS)[1] ակնային հիվանդություն է, որը կարող է բերել գլաուկոմայի հատուկ ձևի զարգացման՝ պիգմենտային գլաուկոմա անվանմամբ։ Առաջնային պատճառը հանդիսանում է այն, որ պիգմենտային բջիջները սկսում են անջատվել ծիածանաթաղանթի մակերեսից և լողալ ներակնային հեղուկում, ժամանակի ընթացքում սկսում են խցանել տրաբեկուլյար ապարատը՝ նվազեցնելով ներակնային հեղուկի արտահոսքը, որը բերում է ներակնային ճնշման բարձրացման։ PDS-ի առկայության դեպքում ներակնային ճնշումը հակում ունի ժամանակ առ ժամանակ բարձրանալու, այնուհետև վերադառնալու նորմայի սահմաններին։ Ֆիզիկական վարժությունները, ինչպես հայտնաբերվել է, նույնպես բերում են ներակնային ճնշման տատանումների։ Երբ ճնշումը այնքան է բարձրանում, որ վտանգ է ներկայացնում տեսողական նյարդի վնասման համար, ապա այդպիսի վիճակը գնահատվում է որպես պիգմենտային գլաուկոմա։ Ինչպես բոլոր տեսակի գլաուկոմաները, որոնք բերում են տեսողական նյարդաթելերի վնասմանը, տեսողության նվազումը տեղի է ունենուն անդարձելի և անցավ[2]։

Այն հանդիպում է բավականին հազվադեպ, ավելի հաճախ եվրոպացիների մոտ, հատկապես տղամարդկանց շրջանում, ովքեր տառապում են կարճատեսությամբ, տարիքային միջակայքը բավականին ցածր է՝ 20-ից 40 տարեկան։ 40 տարեկանից հետո անհայտ պատճառներով համախտանիշը հետ է զարգանում՝ մինչև պրոցեսի լրիվ դադարում[3]։

Հատուկ բուժում դեռևս գոյություն չունի, պետք է միայն օգտագործել սովորական միջոցներ՝ ներակնային ճնշումը կարգավորելու համար, ինչպիսիք են՝ աչքի կաթիլները կամ պարզ վիրահատությունները՝ ՆԱՃ-ը նվազեցնելու նպատակով[3]։ Այդպիսի վիրահատություններից է YAG լազերի օգտագործումը պիգմենտային թեփուկների քայքայման համար և ՆԱՃ-ի նվազեցման նպատակով։ Եթե այն հայտնաբերվել է բավականին վաղ, ապա գլաուկոմայի զարգացման ռիսկը նվազում է։ Խորհուրդ չի տրվում նաև այս հիվանդությամբ տառապողներին զբաղվել արտահայտված էներգածախսով սպորտաձևերով, ինչպիսիք են՝ երկար տարածությունների վրա վազքը կամ մարտարվեստները, քանի որ ուժեղ հարվածները և ցնցումները կարող են բերել պիգմենտային բջիջների շերտազատմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. PDS = Pigment dispersion syndrome
  2. «Pigment-dispersion syndrome - About the Disease - Genetic and Rare Diseases Information Center». rarediseases.info.nih.gov (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  3. 3,0 3,1 «What Is Pigment Dispersion Syndrome?». American Academy of Ophthalmology (անգլերեն). 2022 թ․ մայիսի 11. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]