Jump to content

Պերմի ակադեմիական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերմի ակադեմիական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԼենինսկի շրջան
Հիմնադրման ամսաթիվմարտի 14, 1927
Կայքteatr-teatr.com
 Perm Drama Theatre Վիքիպահեստում

Պերմի ակադեմիական թատրոն (մինչև 2007 թ.՝ Պերմի ակադեմիական թատրոն), դրամատիկական թատրոն Պերմում։ Հիմնադրվել է 1927 թվականին որպես բանվորաերիտասարդական թատրոն։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Էսպլանադա հրապարակում։ Թատրոնի շենքը (1981, ճարտարապետներ Վ.Պ. Դավիդենկո և Վ. Ի. Լյութիկովա) համարվում է տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձան։ Գեղարվեստական ղեկավարը Բորիս Միլգրամն է (2004-2008 և 2012 թվական)։

Թատրոնը հիմնադրվել է 1927 թ.-ին`որպես «աշխատտող-երիտասարդության թատրոն» (ТРАМ): Առաջին ներկայացումը եղել է Պատյոմկին «Զրահանավը»[1], որը ստեղծվել է Գերգի Շենգելի դրամատիկ պոեմի հիման վրա (առաջնաելույթ՝ մարտի 14, 1927)։ 1927-1928 թվականներին թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարն էր Բ. Մ. Նիկիտինը[2]։

1929 թ. վերջին թատրոնը տեղափոխվել է Բոլշևիկյան փողոցի 116 հասցեում գտնվող Պերմի սինագոգի շենք։ 1931 թ.-ին, ԽՄԿԿ(բ) Ուրալի տարածքային կոմիտեի որոշմամբ թատրոնը տեղափոխվեց Սվերդլովսկ։ 1938 թ. Պերմի մարզի կազմավորման ժամանակ Սվերդլովսկի շրջանից դուրս գալուց հետո թատրոնը վերադարձավ Պերմ։

Այդ ժամանակ այն կոչվում էր Կոմսոմոլսկայա պրավդայի անվան Պերմի դրամատիկական թատրոնը, որը գտնվում էր Մոտովիլիխեում՝ նախկին Առողջարանային տան (Mostovaya Street, 6) շենքում։ 1948 թ.-ին կոլտեկտիվը ստացավ մշտական շենք`վերակառուցված Լյուբիմովայի նախկին առանձնատանը (այժմ այստեղ է գտնվում Պերմի պտանի հանդիսատեսի թատրոնը)[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Пермская область. Пермский академический театр драмы отмечает 75-летие». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  2. Энциклопедия Пермской области — Пермский академический театр драмы
  3. «История». «Пермский академический Театр-Театр» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերմի ակադեմիական թատրոն» հոդվածին։