Պերգամոնի արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պերգամոն, Հռոմին ահեղ դիմադրություն ցույց տվող թագավորություն (Փոքր Ասիայում)։ «Զևսի Զոհարանը» (մ.թ.ա. 180-160 թվականներ) գտնվում էր Պերգամոնի մայրաքաղաքում՝ Ակրոպոլիսում, որը խորհրդանշում էր քաղաքի հզորությունը։

Պերգամոնի զոհարանը, Բեռլինի Պետական թանգարանում

Զոհարանի գետնախարիսխը (ցոկոլը) գոտևորված էր քանդակային եզրազարդի հսկա ժապավենով, որտեղ անօրինական ուժով պատկերված է աստվածների և հսկաների լեգենդար և ճակամարտի վիթխարհի դյութազներգությունը։ Զգալի մասում պահպանված եզրազարդը համաշխարհային քանդակագործության բարձրակետերից է համարվում (Բեռլին Պետական թանգարան)։

Օտարերկրացիների արշավանքները առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրին հայրենասիրական և հերոսական թեմայի նկատմամբ։ Եզրազարդի կողմերը ծածկված են բարձրաքանդակ պատերով։ Զոհարանի արևելյան կողմում պատկերված են պատերազմի գլխավոր հերոսները՝ Զևսը, Աթենասը, Ապոլլոնը։ Կռվող երկու կողմերին նայելով համարձակորեն առանձնանում են հաղթողները և պարտվողները։

Մարտի տեսարանները կազմում են անխզելի շղթայի օղակներ, որտեղ ներահյուսվել են տարբեր միջադեպերը։ Այնտեղ առկա է ցասումը, հուսաբեկությունը, ուժերի լարումը։ Եզրազարդում առավել լիակատար է արտահայտված դրամատիզմը։ Եթե դասական դարաշրջանի արվեստները մարդուն ներշնչում են վստահություն, ապա Պերգամոնյան վիթխարհի կերպարները ցնցում են մարդուն։ Եվ այնուամենայնիվ հանդիսատեսի մեջ մնում է հերոսի վեհությունը։ Հսկաների սարսափի, սառապանքի, հուսահատության վրա իշխում են աստվածների ծավալուն ցնծությամբ հագեցած շարժումները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․ Ներսիսյան, Մ․ Երզնկյան «Արտասահմանյան արվեստի պատմություն», Երևան, 2003 թ