Պետրոս Կապամաճյան
Պետրոս Կապամաճյան | |
---|---|
Ծնվել է | 1840 |
Մահացել է | 1912 |
Քաղաքացիություն | Թուրքիա և Օսմանյան կայսրություն |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Պետրոս Կապամաճյան (1840 - 1912), Օսմանյան կայսրության հայ քաղաքացի՝ տեքստիլ ներմուծող, Վանի Գործադիր խորհրդի անդամ և Վանի քաղաքապետ[1]։
Քապամաջյանը նշանակվել է Վանի քաղաքապետ 1908 թվականի փետրվարի 2-ին[2]։ Չնայած որոշ աղբյուրներ նշում են նրա քաղաքապետ ընտրվելու ամսաթիվը 1909 թվականին[1]։ Երկու անգամ ընտրվել է ինչպես մուսուլմանական, այնպես էլ ոչ մուսուլմանական ձայների ուժով՝ տեղական տնտեսությունը բարելավելու իր հաջող ջանքերի շնորհիվ (ներառյալ Վանա լճում առաջին կանոնավոր քաղաքային նավարկությունը)։
Նրան աջակցել է Վանի վաճառական դասը, որոնք հիմնականում հայեր էին։ Սերտորեն համագործակցել է կենտրոնական կառավարության և նահանգապետի հետ տեղական բարեփոխումներ իրականացնելու համար։ Սա նրան հակասության մեջ է գցել դաշնակցականների հետ, որոնք ամբողջ արևելյան նահանգներում օսմանյան պետության դեմ քարոզներ էին իրականացնում[3]։ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) Կապամաճյանին մեղադրել է Օսմանեան կառավարության խամաճիկ լինելու մեջ[4]։
Կապամաջյանի հուղարկավորությանը ներկա է եղել մեծ բազմություն՝ ներառյալ Վանի ոչ հայ բնակիչներին և մեծ տերությունների հյուպատոսներին։ Թաղվել է Բաղլար շրջանի հայկական գերեզմանատանը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 By Y. G. Çarkçıyan, (1953), "Armenians working for the Ottoman Empire between 1453-1953 (tr:Türk devleti hizmetinde Ermeniler, 1453-1953) 302 pages.
- ↑ BOA İrade Taltifat, 1325. Za/111.
- ↑ Libaridian, Gerard J. (2004). Modern Armenia: People, Nation, State. Transaction Publishers. 978-0-7658-0205-7.
- ↑ By Altan Deliorman, "Türklere Karsi Ermeni Komitecileri" Published 1973 Boğaziçi Basım ve Yayınevi 335 pages
- ↑ G.C. Reynolds (American missionary), Summer Report in 1913, ABC, 16.9.7, Eastern Turkey Mission, 1910-1919, Documents, vol. 25a, no 113, "Report of Van Station, Eastern Turkey Mission, 1912-1913"