Պետրեսի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | 39°40′59″ հս․ լ. 00°18′27″ ամ. ե.HGЯO |
Վարչական միավոր | Վալենսիա |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 14-րդ դար |
Պատվիրող | Խոան Ագուիլո Ռոմեու |
Ընթացիկ վիճակ | կիսավեր |
Վերահսկվում է | R-I-51-0010628 |
Petrés Castle Վիքիպահեստում |
Պետրեսի ամրոց (իսպ.՝ Castillo de Petrés) կամ Բարոն դե Պետրեսի ամրոց-դղյակ (իսպ.՝ Casa-Castillo del Barón de Petrés), գտնվում է Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջան Պետրես գավառում։ 2001 թվականի մայիսի 9-ին ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում՝ R-I-51-0010628 գրանցման համարի ներքո։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևի ամրոցը կառուցվել 14-րդ դարում` այն բանից հետո, երբ ավարտվել է տարածքի վերանվաճումը։ Հնարավոր է, որ ամրոցը կառուցվել է աշտարակի կամ մուսուլմանների փոքր ամրոցի տեղում։ Այն կառուցվել է Խոան Ագուիլո Ռոմեուի (իսպ.՝ Joan Aguiló Romeu) հրամանով։ 1340 թվականին նա դառնում է այդ տարածքի սեփականատեր։
Նկարագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետրեսի ամրոցը ունեցել է քառակուսի տեսք, որը բոլոր կողմերով պաշտպանված էր պարիսպներով և ատամնաշարավոր աշտարակով։ Գլխավոր շինությունը, որը իրենից ներկայացնում է վալենսիական գոթական պալատի տեսք, գտնվում է բլրի լայնածավալ գագաթի վրա, որով անցնում է Սոգունտոյի (իսպ.՝ Sagunto) հին ճանապարհը։
Մուտքը դեպի ներքին բակ ճանապարհը անցնում է կիսագնդաձև արկայի միջով։ Ներքին բակի ներքևի հատվածում առկա են հատուկ տարաներ, որոնցում հավաքվում էին անձրևաջրերը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.cult.gva.es/dgpa/bics/detalles_bics.asp?IdInmueble=175
- https://web.archive.org/web/20120426105708/http://usuarios.multimania.es/vicolm/safor13.htm
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պետրեսի ամրոց կատեգորիայում։ |