Պետսոնն ու Ֆինդուսը․ աշխարհի լավագույն Սուրբ Ծնունդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետսոնն ու Ֆինդուսը․ աշխարհի լավագույն Սուրբ Ծնունդը
գերմ.՝ Pettersson und Findus – Das schönste Weihnachten überhaupt
Տեսակկենդանի դերասաններով մուլտֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և ընտանեկան ֆիլմ
ԿերպարներPettson?, Findus?, Gustavsson? և Q116890285?
Հորինված երկիրPettson's and Findus' universe?
Շարքի մասն էPettson och Findus?
ՌեժիսորԱլի Սամադի Ահադի[1]
ՍցենարիստThomas Springer?[1]
ՀնչյունավորումRoxana Samadi?[2]
ՊրոդյուսերThomas Springer?[1] և Q106635282?[1]
Բեմադրող նկարիչBertram Strauß?[1]
ԵրաժշտությունAli N. Aşkın?[1]
ՕպերատորՄաթիաս Նոյման[1]
ԽմբագիրԱնդրեա Մերտենս[1]
Երկիր Գերմանիա[1][3]
Լեզուգերմաներեն[3]
ԸնկերությունTradewind Pictures?[1] և Senator Film Produktion?[1]
ԴիստրիբյուտորWild Bunch[1][4]
Տևողություն82 րոպե[1]
ՇարքPettson och Findus?
ՊրիկվելՊետսոնն ու Ֆինդուսը. փոքրիկ տանջողն ու մեծ ընկերությունը
ՍիկվելPettson and Findus: Findus Moves House?
Թվականնոյեմբերի 3, 2016[5][1]
tradewind-pictures.de/pettersson-und-findus-ii-1/(գերմ.)

Պետսոնն ու Ֆինդուսը. աշխարհի լավագույն Սուրբ Ծնունդը (գերմ.՝ Pettersson und Findus - Das schönste Weihnachten überhaupt; Pettson and Findus: The Best Christmas Ever), հայտնի է նաև «Պետսոնն ու Ֆինդուսը 2» անվանումով, գերմանական գեղարվեստական մանկական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Ալի Սամադի Ահադին 2016 թվականին, ըստ շվեդ գրող Սվեն Նուրդկվիստի` Պերսոնի և Ֆինդուսի մասին պատմվածքի։ Ֆիլմը նկարահանվել է խաղարկային կինոյի և եռաչափ անիմացիայի տեխնիկայով և դարձել հերոսների մասին պատմող կինոեռագրության առաջին մասի՝ «Պետսոնը և Ֆինդուսը․ փոքրիկ տանջողը և մեծ ընկերությունը» ֆիլմի շարունակությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետսոնը խոստանում է Ֆինդուսին աշխարհի լավագույն Սուրբ ծնունդը, սակայն գործընթացի պատրաստման ընթացքում խնդիրներ են առաջանում։ Սկզբում նրանք ուզում են գնալ անտառ` եղևնի կտրելու, բայց նրանց խանգարում է ուժեղ բուքն ու բորանը։ Հաջորդ օրը Պետսոնը և Ֆինդուսը գնում են անտառ, բայց այն բանից հետո, երբ Պետսոնը ուզում է կտրել ծառի ճյուղերը, նա ընկնում է սահնակի վրա, և սահնակը նրան գցում է սարից, և նա ընկնում է ձնաթմբի մեջ և ուժեղ վնասում է ոտքը։ Պետսոնը և Ֆինդուսը վերադառնում են տուն, բայց Պետսոնը չի կարողանում քայլել։ Ֆինդուսը փորձում է օգնել նրան և լվանում է հատակը։ Սակայն դրանից հետո արդեն նրանք ոչ կարող էին գնալ եղևնի կտրելու, ոչ էլ` խանութ ուտելիքներ գնելու։

Այդ ժամանակ Գուստավսոնն իր շան հետ փորձում է բռնել անտառի արհեստական լճակում ապրող գետածածանին, իսկ Բեդան մոտենում է մեկ նրան, մեկ Պետսոնին, պարզելու համար` արդյոք ամեն ինչ կարգին է, թե ոչ։ Թե՛ Բեդային, թե՛ Գուստավսոնին այցելում են երեխաները` Սուրբ Ծնունդը նշելու համար։ Նախ Բեդան, իսկ հետո նաև Գուստավսոնը հարցնում են Պետսոնին, արդյո՞ք նրան որևէ բան պետք չի և արդյո՞ք նա չի ուզում միասին նշել Սուրբ Ծնունդը, Բայց Պետսոնը միշտ մերժում է` ասելով, որ ինքը և Ֆինդուսը ոչնչի կարիք չունեն։

Գալիս է Սուրբ ծնունդի նախօրեն։ Պետսոնը և Ֆինդուսը նայում են տոնածառին, որը պատրաստել են ձեռքի տակ ընկած նյութերով, մի քանի ձու են եփում և կտրում են վերջին գազարը։ Պետսոնը Ֆինդուսին նոր դահուկներ է նվիրում, որն իր ձեռքով է պատրաստել, իսկ Ֆինդուսը Պետսոնին նվիրում է պատառաքաղներից իր ձեռքով պատրաստած քորիչ։ Եվ հանկարծ նրանց են հյուր գալիս Բեդան և Գուստովսոնն` իրենց ընտանիքներով։ Նրանք բերում են ուտելիք և նվերներ։ Բոլորն ուրախանում են, երգում են և նստում մի սեղանի շուրջ, որպեսզի տոնը դիմավորեն ընկերների հետ միասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շտեֆան Կուրտ՝ Պետսոն
  • Մարիաննա Զյոգեբրեխ՝ Բեդա Անդերսոն
  • Մաքս Խերբրեխտեր՝ Գուստավսոն
  • Ռոքսանա Սամադի՝ Ֆինդուս (ձայնը)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվական` «Մետրոպոլիս» մրցանակ (Deutscher Regiepreis Metropolis) լավագույն մանկապատանեկան ֆիլմի համար, ռեժիսոր` Ալի Սամադի Ախադի[6][7]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի աշնանը թողարկվել է եռագրության երրորդ և վերջին մասը` «Պետսոնը և Ֆինդուսը․ Ֆինդուսի տեղափոխումը» (գերմ.՝ Pettersson und Findus - Findus zieht um) վերնագրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 filmportal.de — 2005.
  2. Online-Filmdatenbank (գերմ.)
  3. 3,0 3,1 Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  4. LUMIERE — 2000.
  5. Internet Movie Database — 1990.
  6. Pettersson und Findus - Das schönste Weihnachten überhaupt - Tradewind Pictures
  7. «Professional Production - Technologie und Medienrealisation in Film und Video | Deutscher Regiepreis METROPOLIS 2017». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]