Պեկտինային նյութեր, պեկտիններ, բարձրամոլեկուլայինբազմաշաքարներ, պարունակվում են ցամաքային բույսերում (հատկապես հաղարջենու, գետնամորու, խնձորենուպտուղներում)։ Առաջանում են գալակտուրանաթթվի մնացորդներից, որտեղ կարբօքսիլային խմբերի մի մասը էսթերացվում է մեթիլային խմբերով։ Պեկտինյան նյութերը նպաստում են բույսերի հյուսվածքներում տուրգորի վիճակի պահպանմանը, բարձրացնում երաշտակայունությունը, մրգերի և բանջարեղենի դիմացկունությունը պահեստավորման ժամանակ։ Պեկտինյան նյութերի առկայությամբ շաքարամրգային օշարակները մշակելիս ստացվում է ժելեանման զանգված։ Այդ հատկությունից օգտվում են մարմելադի, ժելեի, պաստեղի արտադրության և դեղագործության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 227)։