Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2b
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 215647-85-1 |
DrugBank | DB00022 |
ECHA InfoCard | 100.208.164 |
Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2b, վաճառքային անվանումը՝ Պեգինտրոն, դեղորայք՝ հեպատիտ C-ի և մելանոմայի բուժման համար[1]։ Հեպատիտ С-ի դեպքում այն սովորաբար կիրառում են ռիբավիրինի հետ և առողջացումը տատանվում է 33-ից 82%-ի սահմանում[1][2]։ Մելանոմայի դեպքում այն կիրառվում ի ենթամաշկային ներարկումների ձևով ի հավելում վիրաբուժական օգնությանը[1]։
Կողմնակի ազդեցությունները ընդհանուր են[3]։ Դրանք կարող են ներառել գլխացավեր, հոգնածության զգացողություն, տրամադրության փոփոխություն,քնի հետ կապված խնդիրներ, մազաթափություն, սրտխառնոց, ցավ՝ ներարկման տեղում և տենդ[1]։ Ծանր կողմնակի ազդեցությոններն են՝ փսիխոզ, լյարդի հետ կապված խնդիրներ, սրտի ռիթմի խանգարումներ և ինֆեկցիաներ[1]։ Հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում կիրառել ռաբիվիրինի հետ[1]։ Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2b-ն ալֆա-ինտերֆերոնային դեղորայքների ընտանիքից է[1]։ Պեգիլացումը պաշտպանում է մոլեկուլներին քայքայումից[3]։
Միացիալ Նահագներում պեգիլացված ինտերֆերոնը թույլատրվել է կիրառել որպես դեղորայք 2001 թվականին[1]։ Այն ընդգրկված է ՀԱԿ-ի հիմնական դեղորայքների ցանկում[4]։ Զարգացող երկրներում 12 շաբաթվա համար նախատեսված դեղորայքի մեծածախ արժեքը տատանվում է 500-ից 4800 ԱՄՆ դոլլարի սահմանում[5]։ ԱՄՆ-ում դեղորայքի արժեքը կազմում է մոտավորապես 8400 ԱՄՆ դոլլար, այն դեպքում, որ Մեծ Բրիտանիայում 12 շաբաթվա բուժման արժեքը 1595 ֆունտ է[6]։
Բժշկական կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն կիրառվում է հեպատիտ C-ի և մելանոմայի բուժման համար[1]։ Հեպատիտ C-ի դեպքում այն սովորաբար կիրառում են ռիբավիրինի հետ[1]։ Մելանոմայի համար կիրառվում է վիրաբուժական միջամտության հետ համատեղ[1]։
Հեպատիտ C-ի բուժման համար կարող է կիրառվել նաև բոցեպրեվիրի, տելապրեվիրի, սիմեպրեվիրի կամ սոֆոսբուվիրի հետ[3]։
Գենետիկական գործոնների բազմազանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեպատիտ С-ի տիպ 1 գենոտիպի դեպքում, բուժման համար կիրառվող պեգիլացված ինտերֆերոն-ալֆա-2a-ն կամ պեգիլացված ինտերֆերոն-ալֆա-2b-ն զուգակցված ռիբավիրինի հետ, կախված ինտերֆերոն-լամբդա 3-ի գենետիկական պոլիմորֆիզմից (գտնվում է մարդու IL28B-ի գենի հարևանությամբ), բուժման պատասխանը տարբեր է լինում։ Այն հիվանդները, ովքեր վարակված են տիպ 1 գենոտիպով հեպատիտ С-ի վիրուսով և կրում են ինտերֆերոն-լյամբդա 3-ը կոդավորող գենեի որոշակի ալելներ, բուժումից հետո ավելի մեծ հավանականությամբ են հասնում հաստատուն վիրուսաբանական ցուցանիշների, քան մյուսները։ Ավելի ուշ, եղան զեկուցումներ այն մասին, որ այդ գենոտիպը ասոցացվում է վիրուսի բնական քլիրենսի բարձր հավանականության հետ։
Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են՝ գլխացավերը, հոգնածության զգացողությունը, տրամադրության փոփոխությունը, քնի հետ կապված խնդիրները, մազաթափությունը, սրտխառնոցը, ցավը՝ ներարկման տեղում և տենդը[1]։ Ծանր կողմնակի ազդեցությոններն են՝ փսիխոզ, լյարդի հետ կապված խնդիրներ, սրտի ռիթմի խանգարումներ և ինֆեկցիաներ[1]։ Հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում դեղորայքը կիրառել ռաբիվիրինի հետ[1]։
Ազդեցության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեգիլացված-ինտերֆերոն-2b-ի ազդեցության գլխավոր մեխանիզմներից մեկը JAK-STAT ազդակային տրանսդուկցիայի ակտիվացումն է։ Պեգիլացված-ինտերֆերոն-2b-ն կապվում է ինտերֆերոն-ալֆայի ընկալիչ 1 և 2-ի (IFNAR1/2) հետ։ Երբ լիգանդը միանում է IFNR1-ին, Tyk2 սպիտակուցը ֆոսֆորիլացվում է և իր հերթին ֆոսֆորիլացնում է IFNR2-ին միացած JAK 1-ին։ Այնուհետև, JAK-ը և Tyk2-ը համապատասխանաբար ֆորսֆորիլացնում և ակտիվացնում են STAT1-ին և 2-ին։ Ֆոսֆորիլացված STAT-ները դիսոցացվում են ընկալիչներից և միանալով p48-ին և IRF9-ին ձևավորում են ինտերֆերոն խթանող տրանսկրիպցիոն գործոն 3 (ISGF3). Տրանսկրիպցիոն գործոնը տեղափոխվում է կորիզ, ակտիվացնում է որոշ գեների տրանսկրիպցիան, այդպիսով մասնակցում է բջջային ցիկլի, տարբերակման, ապոպտոզի և իմուն պատասխանի կառավարմանը։
Պեգիլացված-ինտերֆերոն-2b-ն գործում է որպես մուլտիֆունկցիոնալ իմունոռեգուլյատոր ցիտոկին, որը ակտիվացնում է մի քանի գեների, այդ թվում ինտերլեյկին 4-ի տրանսկրիպցիան։ Այս ցիտոկինի ազդեցության հետևանքով T-հելպերը վերածվում է 2-րդ տիպի T-հելպերի։ Ի վերջո սա բերում է B բջիջների ակտիվացման և հակամարմինների արտադրության խթանման։
Ալֆա ինտերֆերոն տիպ 1-ի մեկ այլ ազդեցության մեխանիզմ է՝ չարորակ բջիջներում ապոպտոզի ակտիվացումը։ Հետազոտությունները ցույց են տնվել, որ ինտերֆերոն ալֆան արգելակում է բջջային ցիկլը U266, Daudi և Rhek-1 բջջային կուլտուրաներում։
Կատարվել են մի շարք հետազոտություններ, պարզելու համար կասպազների և ցիտոքրոմ с-ի դերը ապոպտոզի գործընթացում։ Համաձայն այդ հետազոտությունների՝ կասպազ 3-ը, 8-ը և 9-ը կարևոր դեր են խաղում ապոպտոզի ակտիվացման կասկադում։ Բացի այդ ցույց է տրվել, որ ինտերֆերոն ալֆայի ազդեցությամբ միտոքոնտրիումների թաղանթները կորցնում են պոտենցիալը, ինչի հետևանքով միտոքոնդրիումներից ձերբազատվում է ցիտոքրոմ c-ն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղորայքը մշակել է Schering-Plough-ը. Merck-ը ստեղծել էր դեղորայքը մելանոմայի բուժման համար՝ Sylatron վաճառքային անունով։ Դեղորայքի կիրառման հավանությունը տրվել 2011 թվականի ապրիլին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Peginterferon Alfa-2b (Professional Patient Advice) - Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «ViraferonPeg Pen 50, 80, 100, 120 or 150 micrograms powder and solvent for solution for injection in pre-filled pen CLEAR CLICK - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Peginterferon alfa-2b (PegIntron) - Treatment - Hepatitis C Online». www.hepatitisc.uw.edu. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Inclusion of the injectable formulation of peginterferon alfa-2a and -2b is proposed for the treatment of hepatitis C among adults» (PDF). who.int. էջ 11. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 639. ISBN 9780857111562.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Peginterferon alfa-2b Approval Information». Drugs: Development & Approval Process. U.S. Food and Drug Administration. 2009.
- "Peg Intron Website" Արխիվացված 2018-08-04 Wayback Machine
- «Medicines patent loophole 'found'». BBC News. 2007 թ․ հունվարի 2.
- «PEG-Intron (Peginterferon Alfa-2B) — Platelet Count Decreased — Suspected Cause — Side Effect Reports». DrugLib.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
|