Պարող եղնիկների քարանձավը
Պարող եղնիկների քարանձավը անգլ.՝ Grotto of the Dancing Deer | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Քլիֆորդ Դ․ Սիմակ |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1980 |
Հրատարակվել է | ապրիլ 1980 |
«Պարող եղնիկների քարանձավը» (անգլ.՝ Grotto of the Dancing Deer), ամերիկացի գրող Քլիֆորդ Սայմակի գիտաֆանտաստիկ պատմածքը։ Առաջին անգամ տպագրվել է ԱՄՆ-ում, 1980 թվականին։ Պատմվածքը ստացել է գիտական ֆանտաստիկայի ոլորտի երեք հիմնական գրական մրցանակները (1980 թվականին՝ Նեբյուլա, 1981 թվականին՝ Հյուգո և Լոկուս)։ Միաժամանակ 1981 թվականին պատմվածքն արժանացել է Analytical Laboratory Award մրցանակի։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնէաբանների խումբը պատահաբար քարանձավ է հայտնաբերում, և դրա մեջ` հնադարյան ժայռապատկերներ։ Ռադիոածխածնային հետազոտությունը ցույց է տալիս, որ պատկերները ստեղծվել են շուրջ 20 հազար տարի առաջ։ Հնէաբաններից մեկը՝ Բոյդը, մի շարք պատահական իրադարձություններից հետո գալիս է այն եզրակացության, որ նկարի հեղինակը եղել է նրա խմբում, և նրա տարիքը 200 դար է։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ պատմվածքը հրապարակվել է Astounding Science Fiction ամսագրում, 1980 թվականի ապրիլին։ Ավելի ուշ մի քանի անգամ անգլերենով հրապարակվել է տարբեր անթոլոգիաների մեջ։
Ռուսերենով առաջին անգամ Ալեքսանդր Կորժենևսկու թարգմանությամբ հրապարակվել է «Գիտությունը ուժ է» ամսագրում, 1988 թվականին[1]։ Հետագայում պատմվածքն այս թարգմանությամբ հրատարակվել է Քլիֆորդ Սայմակի մի քանի հրատարակություններում, 1994[2], 2002[3], 2005[4] և 2009 թվականներին[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նեբյուլա մրցանակ. 1980 թվական («Կարճ պատմվածք» անվանակարգի առաջադրում)
- Հյուգո մրցանակ. 1981 թվական («Կարճ պատմվածք» անվանակարգի առաջադրում)
- Լոկուս մրցանակ. 1981 թվական («Կարճ պատմվածք» անվանակարգի առաջադրում)
- Analytical Laboratory Award մրցանակ. 1981 թվական («Կարճ պատմվածք» անվանակարգի առաջադրում)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Саймак К. Грот танцующих оленей // Знание — сила. — 1988. — № 12. — С. 85—91.
- ↑ Саймак К. Грот танцующих оленей // Миры Клиффорда Саймака. Книга 16. — Рига: Полярис, 1994. — С. 472—492. — 25 000 экз. — ISBN 5-88132-119-7
- ↑ Саймак К. Грот танцующих оленей // Прелесть. — М.: Эксмо, СПб.: Валери СПД, 2002. — С. 1275—1292. — (Шедевры фантастики). — 10 000 + 9000 (доп. тираж) экз. — ISBN 5-04-010156-2, 978-5-699-27340-9
- ↑ Саймак К. Грот танцующих оленей // Грот танцующих оленей. — М.: Эксмо, СПб.: Домино, 2005. — С. 775—794. — (Весь Саймак). — 6000 экз. — ISBN 5-699-13579-0
- ↑ Саймак К. Грот танцующих оленей // Грот танцующих оленей. — М.: Эксмо, СПб.: Домино, 2005. — С. 775—794. — (Клиффорд Саймак). — 3000 экз. — ISBN 978-5-699-36834-1
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Саймак Клиффорд (Дональд) // Энциклопедия фантастики: Кто есть кто / Под ред. Вл. Гакова. — 1995. — С. 338—339. — 10 000 экз. — ISBN 985-6269-01-6
- Don D'Ammassa. Simak, Clifford D. // Encyclopedia of science fiction. — Минск: Infobase Publishing, 2005. — P. 496—499. — ISBN 9780816059249