Jump to content

Պարաշյուտիստի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցուցադրական ներկայացումներ, ցատկ Ռուսաստանի դրոշով

Պարաշյուտիստի օր, խորհրդային և ռուս մասնագետների, պարաշյուտով թռիչքի սիրահարների ոչ պաշտոնական տոն, որը նշվում է ամեն տարի հուլիսի 26-ին[1]։

Տոնը նշվում է նաև հետխորհրդային որոշ երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային առաջին պարաշյուտիստներ Լեոնիդ Մինովը և Յակով Մոշկովսկին

1929 թվականին Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի բրիգադի հրամանատար Լեոնիդ Գրիգորիևիչ Մինովը, որպես խորհրդային «Ամտորգ» առևտրային կազմակերպության մաս, այցելել է Իրվին ընկերության գործարան, որտեղ ծանոթացել է գործարանի արտադրած փրկարար պարաշյուտներին և կատարել մի քանի ցատկեր։ ԽՍՀՄ վերադառնալուց հետո Մինովը նշանակվել է Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի պարաշյուտային պատրաստության հրահանգիչ և մինչև 1930 թվականի ամառ տեսական վերապատրաստում անցկացրել Մոսկվայի ռազմական օկրուգի 11-րդ ավիացիոն բրիգադի 30 կամավորների համար[4]։

1930 թվականի հուլիսի 26-ին Վորոնեժի մոտ 5 խորհրդային օդաչուներ և մեխանիկներ (Մոշկովսկի, Եգորով, Զախարով, Կովալենկով, Կուխարենկո, Մուխին, Պովալյաև, Պոյդուս, Ֆիլիպով, Ֆրեյման, Չերկաշին), Մինովի գլխավորությամբ` ԽՍՀՄ-ում առաջին անգամ ինքնաթիռից ուսումնամարզական ցատկեր են կատարել։ Թռիչքների համար օգտագործվել են Իրվին ընկերության ամերիկյան պարաշյուտներ, որոնք ձեռք են բերվել Մինովի ԱՄՆ մեկնելու արդյունքում[5]։ Ընդհանուր առմամբ հունիսի 26-29-ն ուսումնամարզական հավաքի ընթացքում իրականացվել է 59 պարաշյուտով ուսումնամարզական և ցուցադրական ցատկ։

1930 թվականին ստացված առաջին փորձը շարժառիթ է դարձել Խորհրդային Միությունում պարաշյուտային սպորտի հետագա զարգացմանը։ 1931 թվականի վերջին խորհրդային պարաշյուտիստները կատարել են մոտ 600 ուսումնամարզական և ցուցադրական ցատկ[6]։ Նախասիրությունն այնքան տարածված է եղել, որ մշակույթի և հանգստի քաղաքային զբոսայգիներում տեղադրվել են «պարաշյուտային աշտարակներ», որոնց վրայից յուրաքանչյուրը կարող էր ցատկել[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В России отмечают День парашютиста // Аргументы и факты.
  2. 26 липня - День парашутиста(չաշխատող հղում)(ուկր.) // Інститут лідерства та соціальних наук.
  3. День парашутиста(չաշխատող հղում)(ուկր.) // Федерация парашютного спорта Украины.
  4. «Советский парашютизм: как все начиналось». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
  5. «Парашютное дело в СССР». спецназ.орг. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. День парашютиста // calend.ru.
  7. День парашютиста // Вести ФМ.