Պասկալ Էլբե
Պասկալ Էլբե | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1967[1][2] (57 տարեկան) |
Ծննդավայր | Կոլմար[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0253018 |
Պասկալ Էլբե (մարտի 13, 1967[1][2], Կոլմար[2]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ[3]։ Մոնրեալի կինոփառատոնի 2010 թվականի մրցանակակիր լավագույն ռեժիսորի համար (ֆիլմ «քավության նոխազ»)[4]։ Երկու անգամ առաջադրվել է «Կեսար» մրցանակին[5].:
Կյանքը և կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պասկալ Էլբեն ծնվել է Կալմար քաղաքում, Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Ալժիրից ներգաղթյալ հրեաների ընտանիքում։ Մեծացել է Ստրասբուրգում, 18 տարեկանում տեղափոխվել է Փարիզ, դերասանական վարպետություն սովորելու համար։ 1996 թվականին դեբյուտել է կինեմատոգրաֆիայում (որպես դերասան), որպես սցենարիստ 2003 թվականին, իսկ որպես ռեժիսոր 2010 թվականին։
2004 թվականին առաջադրվել է «Կեսար» մրցանակին, որպես «Ամենահեռանկարային դերասան» («Հայրը և որդիները» ֆիլմում դերի համար), իսկ 2011 թվականին, որպես ռեժիսոր «Քավության նոխազը» ֆիլմի համար, «Լավագույն դեբյուտված ֆիլմ» անվանակարգով։
2019 թվականի ապրիլին թողարկվել է «Փորձառու գեղեցիկ տղամարդ» կատակերգությունը, որի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում էր Պասկալ Էլբեն[6]։ Ֆիլմում իր գործընկերը ֆրանսիացի հայտնի դերասան Կադ Մերադն էր։
Պասկալը ամուսնացած է եղել Բեատրիս Էլբեյի հետ 22 տարի շարունակ, ինչից հետո նրանք բաժանվեցին։ Զույգը տղա ունի՝ Լեոն[7]։
Ընտրված Կինեմատոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր | Ռեժիսոր |
---|---|---|---|
1997 | XXL | Ֆրանսուա Շտերն | Արիել Զեյթուն |
1998 | Գեղեցկուհիներ | բուժեղբայր | Արիել Զեյթուն |
2002 | Մրցավազք | Մատիաս Մորիչ | Ջամել Բենսալա |
2003 | Հայր և որդիներ | Սիմոն | Միշել Բուժենա |
2005 | Վատ խաղացողներ | Վահե Գրիգորյան | ֆրեդերիկ Բալեկջյան |
2008 | Ինչպես բոլորը | Ֆիլիպ | Վենսան Գարենկ |
2008 | Հասարակ հոգի | Թեոդոր | Մարիոն Լենե |
2010 | Քավության Նոխազ | Սիմոն | Պասկալ Էլբե |
2011 | Ընտանեկան հետաքրքրությունների հետազոտություն | Կապիտան Բերտրան Բարտելեմի | Ֆրանկ Մանկուզո |
2012 | Բալը Ամանորի տորթի վրա | Անտուան | Լաուրա Մորանտե |
2012 | Որդին ուրիշ է | Ալոն Սիլբերգ | Լորեյն Լեվի |
2014 | 24 օր՝ ճշմարտությունը Իլան Հալիմիի գործի մասին | Դիդիեր Հալիմի | Ալեքսանդր Արկադի |
2014 | Գեղեցկուհիները Փարիզում | Լե Բել, փաստաբան | Օդրի Դանա |
2015 | Առանց երկրորդ հնարավորության իրավունքի (մինի-սերիալ) | Ռիչարդ Միլլո | Ֆրանսուա Վել |
2017 | Բժիշկ Նոքի խաբեբայությունը | Լանսկի | Լորեյն Լեվի |
2018 | Հիասքանչ | Մաքս | Միշել Լարոկ |
2019 | Փորձառու գեղեցիկ տղամարդ | Դանիել | Օլիվիե Բարրու |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ «France's Jewish Triple Threat». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «FFM-montreal.org. Awards of the Montreal World Film Festival-2010». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Academie-cinema.org. Palmarès par recherche: Pascal Elbé». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Just a Gigolo, release info
- ↑ «Pascal Elbé, gala.fr». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Паскаль ЭльбеԱրխիվացված 2019-10-03 Wayback Machine на сайте Allocine(ֆր.)