Պասկալ Էլբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պասկալ Էլբե
Ծնվել էմարտի 13, 1967(1967-03-13)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրԿոլմար[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDbID ID 0253018

Պասկալ Էլբե (մարտի 13, 1967(1967-03-13)[1][2], Կոլմար[2]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ[3]։ Մոնրեալի կինոփառատոնի 2010 թվականի մրցանակակիր լավագույն ռեժիսորի համար (ֆիլմ «քավության նոխազ»)[4]։ Երկու անգամ առաջադրվել է «Կեսար» մրցանակին[5].:

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասկալ Էլբեն ծնվել է Կալմար քաղաքում, Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Ալժիրից ներգաղթյալ հրեաների ընտանիքում։ Մեծացել է Ստրասբուրգում, 18 տարեկանում տեղափոխվել է Փարիզ, դերասանական վարպետություն սովորելու համար։ 1996 թվականին դեբյուտել է կինեմատոգրաֆիայում (որպես դերասան), որպես սցենարիստ 2003 թվականին, իսկ որպես ռեժիսոր 2010 թվականին։

2004 թվականին առաջադրվել է «Կեսար» մրցանակին, որպես «Ամենահեռանկարային դերասան» («Հայրը և որդիները» ֆիլմում դերի համար), իսկ 2011 թվականին, որպես ռեժիսոր «Քավության նոխազը» ֆիլմի համար, «Լավագույն դեբյուտված ֆիլմ» անվանակարգով։

2019 թվականի ապրիլին թողարկվել է «Փորձառու գեղեցիկ տղամարդ» կատակերգությունը, որի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում էր Պասկալ Էլբեն[6]։ Ֆիլմում իր գործընկերը ֆրանսիացի հայտնի դերասան Կադ Մերադն էր։

Պասկալը ամուսնացած է եղել Բեատրիս Էլբեյի հետ 22 տարի շարունակ, ինչից հետո նրանք բաժանվեցին։ Զույգը տղա ունի՝ Լեոն[7]։

Ընտրված Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Ռեժիսոր
1997 XXL Ֆրանսուա Շտերն Արիել Զեյթուն
1998 Գեղեցկուհիներ բուժեղբայր Արիել Զեյթուն
2002 Մրցավազք Մատիաս Մորիչ Ջամել Բենսալա
2003 Հայր և որդիներ Սիմոն Միշել Բուժենա
2005 Վատ խաղացողներ Վահե Գրիգորյան ֆրեդերիկ Բալեկջյան
2008 Ինչպես բոլորը Ֆիլիպ Վենսան Գարենկ
2008 Հասարակ հոգի Թեոդոր Մարիոն Լենե
2010 Քավության Նոխազ Սիմոն Պասկալ Էլբե
2011 Ընտանեկան հետաքրքրությունների հետազոտություն Կապիտան Բերտրան Բարտելեմի Ֆրանկ Մանկուզո
2012 Բալը Ամանորի տորթի վրա Անտուան Լաուրա Մորանտե
2012 Որդին ուրիշ է Ալոն Սիլբերգ Լորեյն Լեվի
2014 24 օր՝ ճշմարտությունը Իլան Հալիմիի գործի մասին Դիդիեր Հալիմի Ալեքսանդր Արկադի
2014 Գեղեցկուհիները Փարիզում Լե Բել, փաստաբան Օդրի Դանա
2015 Առանց երկրորդ հնարավորության իրավունքի (մինի-սերիալ) Ռիչարդ Միլլո Ֆրանսուա Վել
2017 Բժիշկ Նոքի խաբեբայությունը Լանսկի Լորեյն Լեվի
2018 Հիասքանչ Մաքս Միշել Լարոկ
2019 Փորձառու գեղեցիկ տղամարդ Դանիել Օլիվիե Բարրու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  3. «France's Jewish Triple Threat». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  4. «FFM-montreal.org. Awards of the Montreal World Film Festival-2010». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  5. «Academie-cinema.org. Palmarès par recherche: Pascal Elbé». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  6. Just a Gigolo, release info
  7. «Pascal Elbé, gala.fr». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]