Jump to content

Պայքար ճնճղուկների դեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճնճղուկների դեմ պայքարի կոչ անող պաստառ
Պայքարի «զոհ» ճնճղուկը

Պայքար ճնճղուկների դեմ (չինարեն՝ 打麻雀运动, 消灭麻雀运动, Չինաստանի Մեծ թռիչք (1958-1962), քաղաքականության շրջանակներում իրականացվող գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի մաս։

Պայքարի ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի նպատակն էր վերացնել «չորս վնասատուներին»՝ առնետներին, մոծակներին, Ճանճերին և ճնճղուկներին։ Այս բոլորiց ամենազանգվածայինը դարձավ ճնճղուկների դեմ պայքարը։ Պրոպագանդան բացատրում էր, որ ճնճղուկները ուտում են բերքի մեծ մասը, վնասելով գյուղատնտեսությանը։ Ըստ Չինաստանի կենդանաբանական գիտա-հետազոտական ինստիտուտի ուսումնասիրության տվյալների ճնճղուկները մեկ տարվա ընթացքում ոչնչացնում են այնքան ցորեն, որը կհերիքեր 35 մլն մարդ սնելու համար[1]։ Ճնճղուկների ոչնչացման պլանը մշակվել էր 1958 թվականին։ Պայքարը սկսեց 1958 թվականի մարտի 18-ի Չինաստանի Կոմունիստական կուսակցության VIII համագումարում Մաո Ցզե Դունի հնչեցրած կոչից հետո։

Ճնճղուկը ի վիճակի չէ օդում մնալ 15 րոպեից ավելի։ Բոլոր գյուղացիներն ու պայքարին միացած աշակերտներն ու քաղաքացիները տանիքներին կանգնած պետք է գոռային, հարվածեին մետաղյա ամանեղենին, թմբուկ զարկեին, թափահարեին փայտեր և լաթեր, որ ճնճղուկները ապաստան չգտնեին և որևէ տեղ չնստեին։ Ուժասպառ թռչունները սատկած ընկնում էին գետին, ինչին էլ ձգտում էին պայքարի մասնակիցները։ Ցուցադրվում էին մի քանի մետր բարձրությամբ սատկած ճնճղուկների կուտակումների լուսանկարներ։

Պայքարի մասնակից դեռահասներից մեկը հիշում էր՝

Ողջ դպրոցը գնաց ճնճղուկ սատկացնելու։ Մենք աստիճանների էինք սարքում, որ քանդենք նրանց բները և երբ երեկոյան նրանք վերադառնում էին գիշերելու մենք ծնծղաներ էինք զարկում։ Սա կատարվում էր այն ժամանակ, երբ մենք դեռ չգիտեինք, որ ճնճղուկները լավ թռչուններ են։ Այն ժամանակ մենք միայն գիտեինք, որ նրանք ցորեն են ուտում[2]։

Ընդ որում չէր գրանցվել մյուս երեք վնասատուների՝ առնետների, մոծակների, ճանճերի քանակի պակասում, քանի որ նրանց քանակը կարող էր պակասել միայն հիգիենայի պայմանների լավացմամբ, այլ ոչ թե համաժողովրդական «որսի» միջոցով։

1958 թվականի միայն մարտ-ապրիլ ամիսներին սկսած պայքարի ընթացքում Պեկինում և Շանհայոմ երեք օրվա ընթացքում ոչնչացվել է 900 հազար թռչուն, իսկ մինչև նույն թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակը Չինաստանում, ըստ ոչ լրիվ վիճակագրության, ոչնչացվել է 1,96 մլրդ ճնճղուկ։ Պեկինում և մերձծովյա շրջաններում ճնճղուկներին ոչնչացրել են առավել ջանասիրաբար, զուգահեռ ոչնչացրել են մյուս մանր թռչուններին[3]։

Մեկ տարի անց իսկապես բերքը նկատելի ավելացավ և զեկուցվեց պայքարի նշանակալից հաջողության մասին։ Քանի որ վերացել էր բնական կարգավորողը, այս ընթացքում ավելացան ընձյուղներն ուտող թրթուրներն ու մորեխները։ Հաջորդ տարի վնասատուների մեծ աճի պատճառով բերքը կտրուկ նվազեց և երկրում սով սկսեց, որի արդյունքում 10-30 մլն մարդ մահացավ։ Այս դառը փորձը ցույց տվեց, որ ճնճղուկների տված ագրոտեխնիկակական օգուտը ավելի մեծ է, քան վնասը։

Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի հիգիենիկ միջոցառումների մասին 1960 թվականի մարտի 18-ի հրամանով պայքարը ճնճղուկների դեմ դադարեցվեց։ Մաո Ցզե-Դունը գրեց՝

Պետք չէ ոչնչացնել ճնճղուկներին, քանի որ արդյունքում մենք միայն ոջիլ ստացանք։ Նշանաբանը սա է՝ Վերացնել առնետներին, ոջիլներին, ճանճերին և մոծակներին[4]։

21-րդ դարի սկզբին Չինաստանում սկսվեց ճնճղուկների պաշտպանության կամպանիա[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Млечин, Леонид Михайлович. Китай – великая держава номер один? — БХВ-Петербург, 2012, с. 281.
  2. Judith Shapiro. Mao's War Against Nature: Politics and the Environment in Revolutionary China.․ — Cambridge University Press, 2001, p. 87.
  3. Старикович С. Ф. Самые обычные животные. — М.: Наука, 1989. — С. 118. — 100 000 экз. — ISBN 5-02-007787-9
  4. Битва Мао с воробьями
  5. Китай: начинается массовая кампания по защите воробьев. «Аккумулятор новостей» Արխիվացված 2009-04-15 Wayback Machine (ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Story of the Campaign (անգլ.)
  • PBS series «The Peoples' Century — 1949: The Great Leap» (անգլ.)