Պաղպաղակավաճառի ֆուրգոն
Պաղպաղակավաճառ ֆուրգոն (անգլ.՝ ice cream van), բեռնատար առևտրային ավտոմեքենա՝ հագեցած համապատասխան սառնարանային
սարքավորումներով պաղպաղակի պահպանման և տեղափոխման համար, որի նպատակն է դրա տեղափոխումը մանրածախ առևտրի համար։ Պաղպաղակի ֆուրգոնը, որը մնացել է մինչև մեր ժամանակներ, բավականին տարածված երևույթ է Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Իսրայելում և Հարավ-արևելյան Ասիայում, հաճախ հանդիպում է մարդաշատ վայրերում, այդ թվում նաև հասարակական միջոցառումների ժամանակ, զբոսայգիներում, լողափներում, երբեմն նրանք կանգ են առնում բնակելի թաղամասերի ու դպրոցների մոտ, որտեղ մեծ թվով երեխաներ կան[1]։
Ամենից հաճախ այդպիսի ֆուրգոնները վաճառում են մրգային սառույց (որոշ երկրներում՝ սոֆուտո-կուրիմո), իսկ երբեմն էլ՝ սառը, ոչ ալկոհոլային խմիչքներ։ Գնորդների ուշադրությունը գրավելու համար այդպիսի ֆուրգոնների վրա կարող են նկարված լինել պաղպաղակի և մրգային սառույցի պատկերներ կամ էլ հայտնի մուլտֆիլմերի հերոսների նկարներ, վերջիններս կարող են լուրջ իրավական վեճերի հանգեցնել իրավատերերի հետ[2]։ Որոշ ֆուրգոնների վրա առկա են զգուշացնող գրություններ վարորդների համար, որոնք տեղեկացնում են, որ այդպիսի ֆուրգոնների հետևից կարող են երեխաներ դուրս վազել, այդ իսկ պատճառով պետք է զգուշությամբ շրջանցել[3]։
Պաղպաղակի տեղափոխման կոմերցիոն բեռնատար ավտոմոբիլները Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում սկսել են հայտնվել դեռևս XX դարի[4] առաջին տասնամայակում, երբ համապատասխան տեխնոլոգիաների զարգացումը թույլ էր տալիս տեղափոխել մթերքներ, որոնք պետք է լենեն սառեցված վիճակում, այնպիսիք, ինչպեսիք միսն ու կաթն են։ Ի սկզբանե այդպիսի բեռնատարներով տեղափոխում էին միայն սովորական պաղպաղակ, քանի որ սառնախցիկներն այդ ժամանակնորում շքեղություն էին և ամեն ընտանիքում չէ, որ կային։ Հետագայում, երբ սառնախցիկներով սառնարանները լայնորեն տարածում գտան բնակարաններում և առևտրի ցանցերում, այդպիսի ֆուրգոնների հիմնական ապրանքը դարձավ տարբեր տեսակի մրգային սառույցը և նմանօրինակ սառը արտադրանքը[5]։
Շվեցիայում պաղպաղակների ֆուրգոնները առաջին անգամ հայտնվել են 1960-ականներին, Ֆինլանդիայում՝ միայն 1993 թվականին[6]։ Վերջին ֆիննական ընկերությունը, որն ուներ նման բեռնատարներ, դադարեցրեց իր գործունեությունը 2013 թվականին[7], մինչդեռ 2014 թվականին լուրեր տարածվեցին ֆիննական փողոցներ[8][9] պաղպաղակների ֆուրգոնների հնարավոր վերադարձի,մասին։ Իսրայելում պաղպաղակի ֆուրգոնի առաջին տերը դարձավ Մորդեհայ Դեյվիը, որն իր գործունեությունը սկսել էր 1979 թվականին և շարունակում է մինչ օրս[10]։ Պաղպաղակի ֆուրգոնները ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ների կողմից, որպես աղմուկի աղբյուր[11],կամ, օրինակ, ծխախոտի[12] փողոցային առևտրի թաքստոց, ենթարկվում են քննադատության։ Այդուհանդերձ դրանք նաև դիտվում են որպես կարևոր մշակութային խորհրդանիշ[13],, նրանց նվիրված մի քանի երգ է գրված[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաղպաղակավաճառի ֆուրգոն» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Have you seen an ice cream van recently?
- ↑ «Why isn't John Finnemore more famous? | Penelope Irving». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «SEMA: Kia Soul EV ice cream van — motoring.com.au». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 4,0 4,1 Ice Cream Trucks
- ↑ A Brief History of the Ice Cream Truck
- ↑ «Jäätelöautot saattavat kadota?». taloussanomat.fi. Վերցված է 11.10.2012-ին.
- ↑ «Jätskiautot tulevat taas -tällainen on uusi tunnari, kuuntele!». MTV Media. Վերցված է 6.3.2014-ին.
- ↑ «Yle: Viimeiset jäätelöautot lopettavat elokuussa». Kauppalehti. 23.7.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 11.8.2013-ին.
- ↑ «Jäätelöautot tekevät paluun». Itäväylä. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 7.3.2014-ին.
- ↑ 33 שנה באוטו גלידה: «זו עבודה שלא נמאסת»
- ↑ «Code of Practice on Noise from Ice Cream Van Chimes». Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Ice cream ploy by tobacco sellers». BBC. 2001 թ․ մայիսի 3.
- ↑ Save Our Ice Cream Vans