Չոր աչքի համախտանիշ
Չոր աչքի համախտանիշ Keratoconjunctivitis sicca | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | Չոր աչքեր, գրգռում, աչքերի կարմրություն, արտահոսք, շաղված տեսողություն[1] |
Բուժաքննություն | Շիրմերի արցունքագոյացման թեստ |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
ՀՄԴ-9 | 370.33 |
ՀՄԴ-10 | H04.1 |
Հոմանիշներ | Դիսֆունկցիոնալ արցունքային համախտանիշը, լակրիմալ կերատոկոնյուկտիվիտը, գոլորշիացող արցունքային անբավարարությունը, ջրային արցունքային անբավարարություն, լազերային վիրահատությունից առաջացած նեյրոտրոֆիկ էպիթելոպաթիա |
Ախտորոշում | Հիմնված է ախտանիշների վրա |
Բուժում | Արհեստական արցունքներ, խոնավեցնող խցիկներ աչքերի շուրջ, հիմնական դեղամիջոցների փոփոխում[1] |
Բարդություններ | Եղջերաթաղանթի սպացում[1] |
Հանդիպման հաճախականություն | ~20%[2] |
Dry eye syndrome Վիքիպահեստում |
Չոր աչքի համախտանիշ (լատ.՝ Keratoconjunctivitis sicca), չոր աչքեր ունենալու վիճակը[1]։ Սրա հետ կապված այլ ախտանիշներն են՝ գրգռվածությունը, կարմրությունը, արտահայտված և հեշտությամբ հոգնող աչքերը։ Կարող է դիտվել նաև աղտոտված տեսողություն[1]։ Այս ախտանիշները կարող են տարբեր լինել․ մեղմից մինչև ծանր՝ պարբերական և շարունակական բնույթ կրող[3]։ Աչքի եղջերաթաղանթի սպիացումը որոշ դեպքերում կարող է դիտվել անգամ բուժման բացակայության պարագայում[1]։
Չոր աչքի համախտանիշը զարգանում է այն դեպքում, երբ կա՛մ աչքը չի արտադրում բավարար քանակությամբ արցունքներ, կա՛մ արցունքները շատ արագ են գոլորշիանում[1]։ Սա կարող է լինել կոնտակտային լինզաներ կրելու, մեյբոմյան գեղձերի դիսֆունկցիայի, ալերգիայի, հղիության, Շյոգրենի համախտանիշի, վիտամին A-ի անբավարարության, լազերային վիրահատության արդյունքում, ինչպես նաև այնպիսի դեղամիջոցների կիրառումից, ինչպիսիք են՝ հակահիստամինային, հակագերճնշումային, հորմոն-փոխարինիչ թերապիան և հակադեպրեսանտները[1][3][4]։ Խրոնիկական շաղկապենաբորբը (կոնյուկտիվիտ), որն առաջացել է ծխախոտի ծխի շարունակական ազդեցության և/կամ ինֆեկցիայի հետևանքով, նույնպես կարող է նպաստող հանգամանք լինել չոր աչքի համախտանիշի զարգացման համար[1]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է ախտանիշների վրա, թեև անպայման կատարվում են մի շարք այլ հետազոտություններ[5]։
Բուժումը կախված է առաջացման հիմնական պատճառներից[1]։ Արհեստական արցունքները սովորաբար համարվում են առաջին գծի բուժման միջոցներ[1]։ Կտորի միջոցով ակնոցի շուրջը ծածկելը՝ դեմքին համապատասխան, կարող է նվազեցնել արցունքի գոլորշիացման գործընթացը[1]։ Հնարավոր է արդյունքի հասնել՝ դադարեցնելով կամ փոփոխելով կիրառվող որոշակի դեղամիջոցները[1]։ Որոշ դեպքերում կարող են օգտագործվել ցիկլոսպորին կամ աչքի ստերոիդային կաթիլներ[1]։ Մեկ այլ տարբերակ է արցունքային խցանը, որը կանխում է աչքերի մակերևույթից արցունքների չորացումը[1]։ Չոր աչքի համախտանիշը երբեմն անհնար է դարձնում կոնտակտային լինզաների օգտագործումը[1]։
Չոր աչքի համախտանիշը աչքի բավականին տարածված ախտահարում է[3]։ Այն ազդում է մարդկանց 5-34 %-ի վրա՝ կախված նրանից, թե բնակչության որ շրջանում է այն դիտարկվում[2]։ Տարեցների շրջանում տարածվածությունը 70%-ից ավելի է[6]։ Չինաստանում դա ազդում է մարդկանց մոտավորապես 17 %-ի վրա[7]։ «Keratoconjunctivitis sicca» արտահայտությունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «եղջերաթաղանթի և շաղկապենու չորացում»[8]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոր աչքի համախտանիշի տիպիկ ախտանիշներից են՝ չորությունը, այրոցի[9] և ավազի հատիկների զգացողությունը և դրա հետևանքով աչքի գրգռումը, որն ավելի ու ավելի է վատանում օրվա ընթացքում[10]։ Ախտանիշները կարող են նկարագրվել նաև այսպես՝ քորի և քերծվածքի զգացողություն, շողացող կամ հոգնած աչքեր[9][11]։ Այլ ախտանիշների մեջ ներառված են՝ ցավը, կարմրությունը, ձգվածության և աչքի հետևում ճնշման զգացողությունը[4][9]։ Կարող է լինել այնպիսի զգացողություն՝ կարծես թե աչքի մեջ փոշու հատիկ է մտել[4][9]։ Աչքի մակերևույթի վնասման արդյունքում մեծանում է անհարմարությունը և պայծառ լույսի նկատմամբ զգայունությունը[9]։ Սովորաբար ախտահարվում են երկու աչքերն էլ[12]։
Կարող է դիտվել նաև աչքերից թելանման արտահոսք։ Չնայած դա կարող է տարօրինակ թվալ, բայց չոր աչքերը կարող են նպաստել աչքերի՝ հեղուկ գոյացնելու գործընթացին։ Այս ամենը տեղի է ունենում աչքերի գրգռվածության հետևանքով։ Երբեմն կարող է դիտվել մի այնպիսի արցունքահոսություն, որը կդիտվեր միայն աչքի մեջ որևէ օտար բան մտնելու դեպքում։ Այս ռեֆլեկտոր արցունքահոսությունը չի բարելավում աչքերի վիճակը։ Պատճառն այն է, որ դա համարվում է արցուքազատման այն տեսակը, որն իրականանում է ի պատասխան վնասման, գրգռվածության կամ տարատեսակ էմոցիաների։ Նրանք չունեն չոր աչքի համախտանիշի կանխման համար անհրաժեշտ խոնավացնող ազդեցությունները[4]։
Քանի որ աչքը թարթելու գործընթացի շնորհիվ աչքը պատվում է արցունքներով, ապա ախտանիշները գնալով ավելի են խորանում այն իրավիճակների դեպքում, երբ ստիպված երկար ժամանակ աչքերի օգտագործման հետևանքով դրանք չեն թարթվում[9]։ Այդ գործողությունները ներառում են երկար ժամանակ գիրք կարդալը, համակարգչի օգտագործումը, մեքենա վարելը կամ հեռուստացույց դիտելը[4][9]։ Ախտանիշները խորանում են քամոտ, փոշոտ կամ ծխով (ներառյալ ծխախոտի ծուխը) պատված միջավայրերում, չոր միջավայրերում, բարձրության վրա, ներառյալ օդանավերը, ինչպես նաև այն օրերին, երբ օդի խոնավությունը ցածր է, կամ այն վայրերում, որտեղ օգտագործվում է օդորակիչ (հիմնականում մեքենայի մեջ), օդափոխիչ, վառարան և անգամ մազերը չորացնելու հարմարանք[4][9][10][12]։ Ախտանիշները նվազում են ցուրտ, անձրևոտ կամ մառախլապատ եղանակին և խոնավ այնպիսի վայրերում, ինչպիսին է շոգեբաղնիքը[9]։
Չոր աչքեր ունեցող մարդիկ զգում են աչքերի մեղմ գրգռում, առանց երկարատև ազդեցության։ Այնուամենայնիվ, եթե այդ վիճակը մնում է առանց բուժման կամ դառնում է ավելի ծանր, այն կարող է առաջացնել այնպիսի բարդություններ, որոնք կբերեն աչքի վնասման, ինչն էլ կհանգեցնի տեսողության վատացման կամ (հազվադեպ) տեսողության կորստի[4]։
Չոր աչքի ախտորոշման հիմնական բաղադրիչը ախտանշանային գնահատումն է։ Շատերը կարծում են, որ չոր աչքի համախտանիշը համարվում է ախտանիշների վրա հիմնված հիվանդություն։ Մի քանի հարցաթերթիկներ են մշակվել, որոնք թույլ են տալիս գնահատել աչքերի չորության աստիճանը և դնել չոր աչքի համախտանիշ ախտորոշումը։ The McMonnies & Ho չոր աչքի հարցաթերթիկը հաճախ օգտագործվում է չոր աչքերի կլինիկական հետազոտություններում[13]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցունք արտադրող երեք շերտերից որևէ մեկում դիտվող խանգարումները բերում են անկայուն արցունքային թաղանթի զարգացմանը՝ նպաստելով չոր աչքի համախտանիշի գործարկմանը[10]։
Արցունքների արտադրման նվազում կամ չափազանց շատ գոլորշիացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոր աչքի համախտանիշը սովորաբար առաջանում է արցունքի ոչ ադեկվատ արտադրման պատճառով՝ պայմանավորված արցունքագեղձերի հիպոսեկրեցիայի հետ, կամ էլ արցունքների չափից շատ գոլորշիացման հետ[9][10]։ Արցունքագոյացման հեղուկ շերտի ախտահարման հետևանքով առաջանում է հեղուկ արցունքի անբավարարություն[10]։ Արցունքագեղձը չի արտադրում բավարար քանակությամբ արցունքներ, որպեսզի պատի շաղկապենին և եղջերաթաղանթը մի ամբողջական շերտով[9]։ Սա սովորաբար տեղի է ունենում այն մարդկանց մոտ, ովքեր առողջ են։ Տարիքի մեծացմանը զուգընթաց վատանում է արցունքագոյացման գործընթացը[10]։ Սա դաշտանադադարի մեջ գտնվող կանանց շրջանում ամենահաճախ հանդիպող տիպն է[9][14]։
Պատճառները ներառում են՝ արցունքագեղձերի բնածին բացակայությունը, քսերօֆթալմիան, արցունքագեղձի հեռացումը, զգայական դեներվացիան, ինչպես նաև կարող է լինել իդիոպաթիկ[10]։ Հազվագյուտ դեպքերում դա կարող է լինել կոլագենային անոթային հիվանդությունների ախտանիշ, այդ թվում` կրկնվող պոլիոխոնդրիտի, ռևմատոիդ արթրիտի, պոլիանգիտով ուղեկցվող գրանուլեմատոզի, ինչպես նաև համակարգային կարմիր գայլախտի[9][10][15][16]։ Շյոգրենի համախտանիշը և այլ աուտոիմուն հիվանդությունները կապված են ջրային արտասուքի պակասի հետ[9][10]։ Դեղերը, ինչպիսիք են իզոտրետինոինը, քնաբերները, միզամուղները, եռցիկլիկ հակադեպրեսանտները, հակագերճնշումային դեղերը, օրալ հակաբեղմնավորիչները, հակահիստամինային, նազալ հակաայտուցային դեղերը, բետա պաշարիչները, ֆենոթիազինները, ատրոպինը և ցավազրկող այնպիսի օփիատները, ինչպիսին է մորֆինը, կարող են առաջացնել կամ վատթարանալ այս վիճակը[4][9][10][12]։
Սարկոիդոզով կամ ուռուցքներով արցունքային գեղձերի ինֆիլտրացիան կամ ֆիբրոզը նույնպես կարող է բերել չոր աչքի համախտանիշի զարգացմանը[10]։ Վերջերս ուշադրություն է դարձվել նորմալ կամ չոր աչքեր ունեցող անձանց արցունքների բաղադրությանը։ Ըստ արցունքների բաղադրության գնահատված 1543 սպիտակուցների միայն մի փոքր մասն է պակաս կամ թուլությամբ գործարկված, և դրանցից մեկը լակրիտինն է[17][18]։ Տեղային լակրիտինը նապաստակի մոտ կատարված նախակլինիկական հետազոտությունների ընթացքում նպաստել է արցունքագոյացմանը[19]։ Բացի այդ, չոր աչքերով մկների տեղային բուժման արդյունքում վերականգնվեց արցունքագոյացման գործընթացը, ճնշվեց և՛ եղջերաթաղանթի գունավորումը, և՛ արցունքագեղձերում բորբոքային օջախների չափերը[20]։
Լրացուցիչ պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիքը առնելը չոր աչքերի առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառն է, քանի որ տարիքի հետ արցունքների գոյացման գործընթացը նվազում է[4]։ Դեղերի որոշ դասեր (ինչպես դեղատոմսով, այդպես էլ առանց դեղատոմսի) հանդես են գալիս որպես չոր աչքի հիմնական պատճառ, հատկապես տարեց մարդկանց շրջանում։ Մասնավորապես հակախոլիներգիկ դեղամիջոցները, որոնք հնարավոր է, որ առաջացնում են բերանի չորություն, ենթադրվում է, որ կբերեն նաև չոր աչքերի առաջացմանը[21]։ Աչքերի չորության կարող են բերել նաև ջերմային և քիմիական այրվածքները, կամ ադենովիրուսը (համաճարակային դեպոերում)։ Մի շարք հետազոտությունների արդյունքները փաստում են, որ շաքարային դիաբետով հիվանդները գտնվում են այս հիվանդության զարգացման բավականին բարձր ռիսկի խմբում[22][23]։
Կոնտակտային ոսպնյակներ կրող բոլոր մարդկանց մոտ կեսը դժգոհ է չոր աչքերից[4]։ Կոնտակտային լինզաների օգտագործման և չոր աչքերի միջև առկա են երկու հնարավոր կապեր։ Ավանդաբար կար կարծիք, ըստ որի փափուկ կոնտակտային լինզաները, որոնք լողում են արցուքային թաղանթը ծածկող եղջերաթաղանթի վրա, ներծծում են աչքերի մեջ առկա արցունքները[4]։ Նյարդային զգայունության և արցունքի արտադրության կորստի միջև կապը նույնպես ներկայումս հետազոտության առարկա է[24]։
Աչքերի չորությունը առաջանում կամ ավելի է խորանում լազերային վիրահատությունից կամ այլ ռեֆրակտիվ վիրահատությունից հետո, երբ հատվում են եղջերաթաղանթի նյարդերը, որպեսզի ձևավորվի եղջերաթաղանթային պատիճ[4]։ Եղջերաթաղանթային նյարդերը դրդում են արցունքների արտազատումը[4]։ Այս գործընթացների հետևանքով առաջացած աչքերի չորությունը սովորաբար վերանում է մի քանի ամիսների ընթացքում, բայց այն կարող է կրկնվել[4]։ Այն անհատները, ովքեր պատրաստվում են դիմել ռեֆրակտիվ վիրահատությունների, պետք է անպայման այս հանգամանքը հաշվի առնեն[12]։
Աչքի վնասումը կամ աչքերի և կոպերի հետ կապված այնպիսի խնդիրները, ինչպիսիք են արտանկված աչքերը կամ կախված կոպերը, նույնպես կարող են առաջացնել աչքի չորության համախտանիշ[11]։ Կոպերի գործառույթների խանգարումները կարող են վատացնել աչքերի թարթումով պայմանավորված արցունքների տարածման գործընթացը[12]։
Արցունքի ճարպային շերտի անոմալիաները, որոնք առաջացել են բլեֆարիրտի և ռոզացեայի հետևանքով, ինչպես նաև արցունքի լորձային շերտի անոմալիաները՝ առաջացած վիտամին A-ի անբավարարությունից, տրախոմայից, դիֆթերիտիկ կերատոկոնյուկտիվիտից, լորձամաշկային խանգարումներից և տեղային ազդող որոշակի դեղամիջոցներից, նույնպես կարող են հանդիսանալ չոր աչքերի առաջացման պատճառ[10]։
Այն անհատների մոտ, ովքեր ունեն աչքերի չորության համախտանիշ, դիտվում է նյարդային աճի գործոնի բարձրացած քանակություն[10]։ Հնարավոր է, որ ակնային մակերեսի նյարդային աճի գործոնը կարևոր դեր է խաղում աչի չորության հետ կապված մակերեսային բորբոքման գործում[10]։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոր աչքեր ունենալը որոշ ժամանակով կարող են հանգեցնել աչքերի մակերևույթին փոքրիկ քերծվածքների զարգացմանը[11]։ Հիվանդության ընդլայնման դեպքում, էպիթելը ենթարկվում է ախտաբանական փոփոխությունների, մասնավորապես, տափակաբջջային մետապլազիայի և բակալաձև բջիջների կորստի[10]։ Որոշ ծանր դեպքերում առաջանում է եղջերաթաղանթի մակերեսի հաստացում, եղջերաթաղանթի Էրոզիա, կետային կերատոպաթիա, էպիթելի թերություններ, եղջերաթաղանթի խոցոտում (ստերիլ և ինֆեկցված), եղջերաթաղանթի նեովասկուլյարիզացիա, եղջերաթաղանթի քերծվածքներ և նեղացում, նույնիսկ եղջերաթաղանթի պերֆորացիա[9][10]։
Մեկ այլ նպաստավոր գործոն կարող է հանդիսանալ լակրիտինի մոնոմերի անբավարարությունը։ Լակրիտինի մոնոմերը՝ լակրիտինի ակտիվ ձևը, ընտրողական կերպով նվազում է ջրային պակասով աչքի, Շյոգրենի համախտանիշով պայմանավորված չոր աչքի, կոնտակտային լինզաների հետ կապված չոր աչքերի, ինչպես նաև բլեֆարիտի դեպքում[18]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոր աչքերը սովորաբար կարող են ախտորոշվել միայն ախտանիշներով[9]։ Թեստերը կարող են որոշել ինչպես արցունքների քանակն, այնպես էլ որակը[12]։ Ճեղքային լամպի կիրառման միջոցով կարելի է ախտորոշել աչքերի չորությունը, ինչպես նաև հաստատել աչքերի ցանկացած այլ տեսակի վնասվածքի առկայությունը[9][10]։
Շիրմերի փորձի միջոցով կարելի է չափել աչքը օծող խոնավության չափը[9]։ Այս թեստը օգտակար է վիճակի ծանրության աստիճանը գնահատելու համար[4]։ 5 րոպե տևողությամբ Շիրմերի փորձն իրականացվում է անզգայացմամբ և առանց անզգայացման, այն ընթանում է 35 մմ երկարությամբ և 5 մմ լայնությամբ Վոթմեն #41 ֆիլտրի թղթի օգտագործմամբ։ Այս թեստի օգնությամբ 5 մմ-ից պակաս աչքի խոնավացումը համարվում է ախտորոշիչ չոր աչքերի ախտորոշման համար[10]։ Եթե Շիրմերի փորձի արդյունքները նորմալ չեն, կարելի է կիրառել Շիմեր II փորձը, որպեսզի չափվի ռեֆլեքսային սեկրեցիան։
Այս թեստի ընթացքում քթի լորձաթաղանթը գրգռվում է բամբակյա տամպոնի միջոցով, դրանից հետո չափվում է արցունքների քանակությունը Վոթմեն #41 ֆիլտրի թղթի օգտագործմամբ։ Այս թեստի օգնությամբ 5 մմ-ից պակաս աչքի խոնավացումը ոչ նորմալ է համարվում[10]։
Արցունքի արտազատման ժամանակի թեստի միջոցով չափվում է այն ժամանակը, որի ընթացքում արցունքը արտազատվում է աչքի մեջ[4]։ Արցունքի արտազատման ժամանակը կարող է որոշվել նաև աչքի մեջ Ֆլուրեսցինի կաթիլ տեղադրելուց հետո[10]։
Աչքի մեջ սպիտակուցների որոշման թեստի միջոցով որոշվում է արցունքի մեջ պարունակվող լիզոցիմի քանակությունը։ Արցունքի մեջ լիզոցիմը կազմում է պարունակվող սպիտակուցների մոտավորապես 20-40%-ը[10]։ Լակտոֆերինի վերլուծության թեստը ապահովում է այլ թեստերի հետ լավ հարաբերակցությունը[10]։
Վերջերս նկարագրված Ap4A մոլեկուլի ներկայությունը, որը նորմայում պարունակվում է արցունքի մեջ, ոչ նորմալ կերպով բարձր է աչքի չորության տարբեր կարգավիճակների դեպքում։ Այս մոլեկուլը կարող է հաշվարկվել բիոքիմիական եղանակով՝ Շիմերի հասարակ թեստի շնորհիվ արցունք վերցնելու միջոցով։ Օգտագործելով այս տեխնիկան՝ բավականին հեշտանում է հիվանդների շրջանում արցունքի մեջ Ap4A մոլեկուլի կոնցենտրացիայի որոշումը, և արդեն չոր աչքի ախտանիշների առկայության դեպքում ախտորոշումը հաստատվում է նաև օբյեկտիվորեն[25]։
Արցունքի օսմոլյարության գնահատման թեստը առաջարկվել Է աչքերի չորությունը ախտորոշելու համար[26]։ Արցունքի օսմոլյարության գնահատման թեստը կարող է ավելի զգայուն մեթոդ լինել աչքերի չորության ախտորոշման, ինչպես նաև դրա ծանրության աստիճանի գնահատման համար՝ ի համեմատ եղջերաթաղանթի և շաղկապենու պատկերման, արցունքի արտազատման ժամանակի թեստի, Շիմերի թեստի, ինչպես նաև մեյբոմիան գեզձերի գնահատման[27]։ Արցունքի օսմոլյարության արդյունավետությունը աչքերի չորության բուժման պարագայում վերջերս դրվել է կասկածի տակ[18]։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեֆրակտիվ վիրաբուժությունից խուսափելը, կոնտակտային լինզաների օգտագործման սահմանափակումը, համակարգչի օգտագործման սահմանափակումը, շրջակա միջավայրի վնասակար գործոններից խուսափելը և որոշակի հակահիստամինային դեղամիջոցների օգտագործումից զերծ մնալը կարող է նվազեցնել ախտանիշների առաջացումը[28]։ Բարդությունները կարող են կանխվել՝ օգտագործելով խոնավացնող և օծող կաթիլներ ու քսուկներ[29]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս բուժման մի քանի մոտեցումներ են կիրառվում։ Դրանք կարող են ամփոփվել հետևյալ կերպ․ խուսափել վնասակար գործոնների սրացումից, կատարել արցուքագոյացան խթանում և հավելյալ արցունքների օգտագործում, մեծացնել արցունքի պահումը աչքում, իրականացնել կոպերի մաքրում, ինչպես նաև բուժել աչքերի բորբոքումը[30]։ Աչքերի չորությունը կարող է հրահրվել ծխոտ միջավայրի, փոշու և օդափոխության, ինչպես նաև մեր բնական տենդեցի՝ աչքերը հաճախակի թարթելու պատճառով։ Միտումնավոր աչքերի թարթումը, հատկապես համակարգչի օգտագործման ժամանակ կամ հոգնած աչքերի հանգստացման նպատակով, համարվում է անհարմարությունը վերացնելու հիմնական քայլը[30]։ Աչքերը տրորելը կարող է հավելյալ գրգռել դրանք, հետևաբար պետք է խուսափել այդ գործողությունից[12]։ Այնպիսի պատճառներն, ինչպիսին է բլեֆարիտը, որ կարող է զուգակցվել աչքերի չորության հետ, պահանջում է հատուկ խնամք և ուշադրություն։ Այս դեպքում անհրաժեշտ է առավոտյան և երեկոյան լվանալ աչքերը հատուկ փափկեցնող օճառներով և տաք կոմպրեսներով։ Այս երկուսն էլ կարող են բարելավել հիվանդի վիճակը[30]։
Բնապահպանական վերահսկողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետք է խուսափել չոր, գերօդափոխվող, ծխոտ ու փոշոտ միջավայրերից[9]։ Դա ներառում է խուսափելը մազերի չորացման համար նախատեսված սարքերից, ջեռուցիչներից, օդորակիչներից, հատկապես, եթե այդ սարքերը տեղադրված են ուղիղ աչքերի առջև։ Ակնոցներ կրելը կամ հայացքը դեպի ներքև ուղղելը, համակարգչի էկրանը իջեցնելը կարող է օգտակար լինել աչքերի պաշտպանության տեսանկյունից այն դեպքում, երբ հնարավոր չի խուսափել միջավայրի վնասող գործոններից[12]։ Օգտագործելով խոնավացնող սարքը, հատկապես ձմռանը, կարող է օգնել ավելացնել չոր օդի խոնավության աստիճանը[9][11][12][30]։
Ռեհիդրատացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղմ և չափավոր դեպքերի համար լրացուցիչ քսայուղերի օգտագործումը համարվում է բուժման ամենագլխավոր մասը[10]։ Արհեստական արցունքների կիրառումը մի քանի ժամվա[9] ընթացքում կարող է ապահովել ժամանակավոր օգնություն աչքերին։ Հավելյալ հետազոտություններ են անհրաժեշտ, որպեսզի որոշվի, թե արդյո՞ք արհեստական արցունքների կիրառումն ավելի գերադասելի է՝ ի համեմատ չոր աչքերի համախտանիշի բուժման այլ մեթոդների[31]։
Աուտոլոգիական շճային աչքի կաթիլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի Կոխրանի վերլուծությունը ցույց է տվել բավականին խառը արդյունքներ։ Այն համեմատում էր աուտոլոգիական շճային աչքի կաթիլների ազդեցությունը արհեստական արցունքների և ֆիզիոլոգիական լուծույթի հետ[32]։ Իրականացված հետազոտության վերլուծությունը ցույց տվեց, որ աուտոլոգիական շճային աչքի կաթիլների օգտագործման արդյունքում գրանցվել էր կարճաժամկետ լավացում՝ համեմատած արհեստական արցունքների օգտագործման, սակայն 2 շաբաթվա ընթացքում չէր դիտվել լավացման նշաններ[32]։
Լրացուցիչ ընտրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քսայուղային արցունքները կարող են օգտագործվել օրվա ընթացքում, բայց դրանք հիմնականում օգտագործվում են քնելուց առաջ, քանի որ կիրառումից հետո դիտվում է տեսողության ժամանակավոր թուլացում[10]։ Բաղադրության մեջ պարունակվում է սպիտակ վազելին, հանքային յուղ և նման այլ քսայուղեր[10]։ Դրանք ծառայում են որպես քսայուղ և փափկեցնող միջոց[10]։ Կիրառման համար իջեցնում են ստորին կոպը և քիչ քանակությամբ (0.25) լցնում են ներս[10]։ Կախված վիճակի ծանրությունից՝ դրանք կարելի է կիրառել ժամը մեկ անգամից մինչև քնելուց առաջ միայն մեկ անգամ կիրառումը[10]։ Կիրառումը կոնտակտային լինզաներ կրելու պարագայում հակացուցված է[10]։ Հատուկ նախագծված ակնոցները, որոնք աչքերի շուրջ ունեն խոնավության խցիկ, կարող են հավելյալ խոնավություն ապահովել[12]։
Դեղորայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորբոքումը, որն առաջանում է ի պատասխան արցունքային թաղանթի հիպերտոնուսի, կարող է ճնշվել տեղային մեղմ ստերոիդների կամ էլ այնպիսի տեղային իմունաճնշիչ ազդեցություն ունեցող դեղորայքի կիրառմամբ, ինչպիսին է Ցիկլոսպորինը (Ռեստասիս)[33][34]։ Արցունքի NGF-ի բարձրացած քանակները կարող են նվազեցվել 0.1% Պրեդնիզոլոնով[10]։
Դիքվաֆոզոլը, P2Y2 պուրինոգենիկ ընկալիչների ագոնիստը, Ճապոնիայում հաստատվել է չոր աչքի համախտանիշի բուժման նպատակով կիրառության համար։ Այն խթանում է արցունքների արտազատման գործընթացը։
Լիֆիտեգրաստը նոր դեղամիջոց է, և 2016 թվականին FDA-ի կողմից հաստատվել է դրա կիրառումը այս հիվանդության բուժման նպատակով[35]։
Ցիկլոսպորին
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղային Ցիկլոսպորինի 0.05% աչքի կաթիլները համարվում են իմունաճնշիչ[10]։ Այս դեղորայքը նվազեցնում է մակերեսային բորբոքումը[12]։ 1200 անձ ներառած հետազոտությունը ցույց տվեց, որ Ռեստասիսը 15% մարդկանց պարագայում բարձրացրեց արցունքագոյացումը ի համեմատ պլացեբոյի 5%-ի[4]։
Այն չի կարելի կիրառել կոնտակտային լինզաներ կրելիս[10], աչքի ինֆեկցիաների առկայության պարագայում[4], կամ այն դեպքում, եթե տվյալ անձը նախկինում ունեցել է հերպես վիրուս[12]։ Կողմնակի ազդեցությունները ներառում են սեղմվածության զգացողությունը (ընդհանուր)[4], կարմրությունը, արտահոսքը, արցունքակալած աչքերը, աչքի ցավը, օտար մարմնի զգացողությունը, քորը, այրող և շաղված տեսողությունը[4][10]։ Ցիկլոսպորինի մեծ դոզաներով երկարատև օգտագործումը կապված է քաղցկեղի բարձր ռիսկի հետ[36][37]։ Ավելի էժան ջեներիկ այլընտրանքային պրեպարատները հասանելի են որոշ երկրներում[38]։
Արցունքների պահում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է և՛ բնական, և՛ արհեստական արցունքները երկար ժամանակ պահել աչքի մեջ[12]։ Ամեն աչքում կան երկու կետեր[39]։ Դրանք փոքրիկ բացվածքներ են, որոնցով արցունքը արտահոսում է դեպի արցունքային ծորաններ[4]։ Կան մի շարք եղանակներ, որոնց միջոցով հնարավոր է մասնակիորեն կամ ամբողջությամբ փակել արցունքային ծորանները[12]։ Սա արգելափակում է արցունքների հոսքը դեպի քիթը, ուստի աչքերին ավելի շատ արցունքներ են հասանելի դառնում[9]։ Մեկ կամ երկու կետերի դրենավորումը ամեն աչքում կարող է արգելափակել արցունքահոսությունը։
Կետային խցանները տեղադրվում են այդ կետերի մեջ, որպեսզի արգելափակեն արցունքի դրենավորումը[4]։ Հստակ պարզաբանված չէ, թե արդյո՞ք այդ կետային խցանները արդյունավետ են չոր աչքի համախտանիշի ախտանիշների նվազեցման գործում, թե՞ ոչ[40]։ Կա կարծիք, որ այդ կետային խցանները համեմատաբար անվտանգ են, սակայն նրանց օգտագործումը կարող է հանգեցնել էպիֆորի (արցունքակալված աչքեր) առաջացմանը, իսկ ավելի հազվադեպ կարող է բերել լուրջ ինֆեկցիաների, ինչպես նաև արցունքապարկի այտուցի այն հատվածներում, որտեղ դրվել են կետային խցանները[40]։ Դրանք նշանակվում են այն մարդկանց, ովքեր ունեն միջին կամ ծանր աստիճանի աչքերի չորություն, սակայն բուժական այլ մեթոդները ադեկվատ չեն[4]։
Եթե կետային խցանները արդյունավետ են, կարելի է իրակացնել ջերմային[12] կամ էլեկտրական[10] կաուտերիզացիա (այրում)։ Ջերմային կաուտերիզացիայի ժամանակ կիրառվում են տեղային անզգայացնողներ, և հետո ավելացվում է տաք մետաղալարը[12]։ Դրանք նեղացնում են դրենաժի շրջակա հյուսվածքները և առաջացնում են սպիացում, որն էլ փակում է արցունքածորանը[12]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեռուցման համակարգերը, որոնք փորձում են բացել աչքում առկա ճարպագեղձերը, ունեն արդյունավետության նախնական ապացույցներ[41]։
Վիրաբուժություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոր աչքի համախտանիշի ծանր դեպքերում կարող է իրականացվել տարզոռաֆիա։ Սա վիրաբուժական միջամտության տարատեսակ է, որի ընթացքում իրականացվում է կոպերի մասնակի կարում իրար։ Սա նվազեցնում է պալպեբրալ ճեղքը (կոպի բաժանում)՝ իդեալականորեն հանգեցնելով արցունքների գոլորշիացման կրճատման[9]։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Keratoconjunctivitis sicca-ն սովորաբար խրոնիկական խնդիր է[12]։ Նրա կանխատեսումը տալիս զգալի տարբերություն՝ կախված վիճակի ծանրության աստիճանից։ Մի շարք մարդկանց վիճակը տատանվում է մեղմից մինչև միջին ծանրության, և սովորաբար բուժվում է ախտանշանային կերպով՝ քսայուղերի օգտագործմամբ։ Սա ապահովում է ախտանիշների ադեկվատ վերացումը[10]։
Եթե չոր աչքի համախտանիշի ախտանիշները ծանր են, ապա սրանք կարող են ազդել կյանքի որակի վրա[4]։ Երբեմն մարդիկ զգում են, որ աչքերն օգտագործելիս տեսողությունը վատանում է, կամ էլ առաջացնում է այն աստիճանի կետային գրգռում, որ դժվար է լինում աչքերը բաց պահել և այլևս հնարավոր չի լինում աշխատել կամ մեքենա վարել[4][9]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղջերաթաղանթի և շաղկապենու չորացումն համեմատաբար տարածված է Միացյալ Նահանգներում, հատկապես տարեց բնակչության շրջանում[10]։ Մասնավորապես, չոր աչքերի համախտանիշով տառապողները 40 տարեկան կամ ավելի բարձր տարիք ունեցող մարդիկ են[12]։ Մեծահասակների 10-20%-ի պարագայում դիտվում է եղջերաթաղանթի և շաղկապենու չորացում[40]։ ԱՄՆ-ում մոտավորապես 1-ից 4 միլիոն չափահաս (65-84 տարեկան) մարդկանց շրջանում է հանդիպում այս հիվանդությունը[40]։
Թեև աուտոիմուն հիվանդություններ ունեցող անձանց շրջանում բավական բարձր է չոր աչքի համախտանիշի առաջացման հավանականությունը, այնուամենայնիվ չոր աչքի համախտանիշով մարդկանց մեծ մասը չունի որևէ աուտոիմուն հիվանդություն[12]։ Շյոգրենի հանախտանիշի և դրա հետ ասոցացված keratoconjunctivitis sicca-ի դեպքերի մեծամասնությունը առկա է կանանց շրջանում 9։1 հարաբերակցությամբ։ Բացի այդ, եղջերաթաղանթի և շաղկապենու չորացման մեղմ ձևերը նույնպես ավելի շատ հանդիպում են կանանց մոտ[10]։ Սա ինչ-որ չափով կապված է այնպիսի հորմոնալ փոփոխությունների հետ, ինչպիսիք դիտվում են հղիության, դաշտանային ցիկլի, ինչպես նաև դաշտանադադարի ժամանակ։ Սրա արդյունքում, սովորաբար, նվազում է արցունքների արտադրության գործընթացը[4][12]։
Աշխարհի այնպիսի հատվածներում, որտեղ թերսնումը բավականին տարածված է, վիտամին A-ի անբավարարությունը հիմնական պատճառն է։ Այսպիսի դեպքերը ԱՄՆ-ում հազվադեպ են հանդիպում[29]։
Այս հիվանդության համար ռասայական հակումներ գոյություն չունեն[10]։
Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոր աչքի այլ հոմանիշներ են չոր աչքի համախտանիշը, եղջերաթաղանթի և շաղկապենու չորացումը, դիսֆունկցիոնալ արցունքային համախտանիշը, լակրիմալ կերատոկոնյուկտիվիտը, գոլորշիացող արցունքային անբավարարությունը, ջրային արցունքային անբավարարություն և լազերային վիրահատությունից առաջացած նեյրոտրոֆիկ էպիթելոպաթիա[1]։
Այլ կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ կենդանիների շարքում, եղջերաթաղանթի և շաղկապենու չորացումը հանդիպում է շների, կատուների և ձիերի մոտ[42]։
Շներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղջերաթաղանթի և շաղկապենու չորացումը տարածված է շների շրջանում։ Դեպքերի մեծամասնությունը առաջանում է գենետիկական նախատրամադրվածության հետևանքով, բայց խրոնիկական շաղկապենաբորբը (կոնյուկտիվիտ), այնպիսի դեղերն, ինչպիսիք են սուլֆասալազինը և տրիմետոպրիմ-սուլֆոնամիդը նույնպես կարող են նպաստել հիվանդության զարգացմանը[43]։ Ախտանիշները ներառում են աչքերի կարմրությունը, դեղին կամ կանաչավուն արտազատուկը, եղջերաթաղանթի խոցոտումը, պիգմենտավորումը, ինչպես նաև եղջերաթաղանթի արտահայտված արյունատար անոթների հայտնվելը։ Ախտորոշումը դրվում է արցունքների արտադրությունը չափելով Շիմերի արցունքային թեստի միջոցով։ 15 մլ-ից պակաս արցունքի արտադրությունը 1 րոպեի ընթացքում համարվում է ոչ նորմալ[43]։
Արցունքաբեր փոխարինիչները համարվում են բուժման հիմնական մեթոդը, որոնք նախընտրելիէ, որ պարունակեն մեթիլցելյուլյոզա կամ կարբօքսիմեթիլ ցելյուլյոզա[43]։
Ցիկլոսպորինը խթանում են արցունքագոյացման գործընթացը և գործում է որպես սուպրեսանտ հիվանդության առաջացման իմուն-միջնորդված դեպքերում։ Տեղային հակաբիոտիկները կամ կորտիկոստերոիդները երբեմն օգտագործվում են երկրորդային ինֆեկցիաների և բորբոքման գործընթացների բուժման նպատակով։ Վիրաբուժական միջամտության տարատեսակը, որը հայտնի է հարականջային ծորանի փոխպատվաստում անունով, օգտագործվում է որոշ էքստրեմալ դեպքերում, երբ բժշկական այլ միջամտությունները ապարդյուն են։ Այս վիրահատության միջոցով հարականջային թքագեզձի ծորանը ուղղվում է դեպի աչք։ Թուքը փոխարինում է արցունքներին։ «Բալի աչքերից» տառապող շները պետք է շտկեն այդ հանգամանքը, որպեսզի կանխեն հիվանդության առաջացումը։
Ընդհանուր առմամբ տուժած ցեղատեսակները ներառում են.
- Սամոյեդ[43]
- Ցվերգշնաուցեր
- Բոստոն Թերրիեր
- Պեկինեզ՝ պեկինյան շուն
- Կոքեր-Սպանիել
- Խուզարկու շուն
- Պուգ
- Վեսթ Հայլենդ Ուայթ Թերրիեր
- Շի-Տցու
- Լհասա Ափսո
- Չինական Շարպեյ
- Բուլդոգ
- Կավալեր Քինգ Չարլզ Սպանիել
Կատուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղջերաթաղանթի և շաղկապենու չորացումը տարածված չէ կատուների շրջանում։ Դեպքերի մեծամասնությունը, ըստ ընդունված կարծիքի, առաջանում է խրոնիկական շաղկապենաբորբի, հատկապես երկրորդային կատվային հերպես վիրուսի դեպքում[43]։ Ախտորոշումը, ախտանիշները և բուժումը նույնն են, ինչ-որ շների դեպքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 «Facts About Dry Eye». NEI. 2013 թ․ փետրվար. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 2,0 2,1 Messmer, EM (2015 թ․ հունվարի 30). «The pathophysiology, diagnosis, and treatment of dry eye disease». Deutsches Arzteblatt International. 112 (5): 71–81, quiz 82. doi:10.3238/arztebl.2015.0071. PMC 4335585. PMID 25686388.
- ↑ 3,0 3,1 3,2 Kanellopoulos, AJ; Asimellis, G (2016). «In pursuit of objective dry eye screening clinical techniques». Eye and Vision (London, England). 3: 1. doi:10.1186/s40662-015-0032-4. PMC 4716631. PMID 26783543.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 Michelle Meadows (May–June 2005). «Dealing with Dry Eye». FDA Consumer Magazine. U.S. Food and Drug Administration. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Tavares Fde, P; Fernandes, RS; Bernardes, TF; Bonfioli, AA; Soares, EJ (2010 թ․ մայիս). «Dry eye disease». Seminars in Ophthalmology. 25 (3): 84–93. doi:10.3109/08820538.2010.488568. PMID 20590418.
- ↑ Ding, J; Sullivan, DA (2012 թ․ հուլիս). «Aging and dry eye disease». Experimental Gerontology. 47 (7): 483–90. doi:10.1016/j.exger.2012.03.020. PMC 3368077. PMID 22569356.
- ↑ Liu, NN; Liu, L; Li, J; Sun, YZ (2014). «Prevalence of and risk factors for dry eye symptom in mainland china: a systematic review and meta-analysis». Journal of Ophthalmology. 2014: 748654. doi:10.1155/2014/748654. PMC 4216702. PMID 25386359.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Firestein, Gary S. (2013). Kelley's textbook of rheumatology (9th ed.). Philadelphia, PA: Elsevier/Saunders. էջ 1179. ISBN 9781437717389. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 «Keratoconjunctivitis Sicca». The Merck Manual, Home Edition. Merck & Co., Inc. 2003 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 10,31 10,32 10,33 10,34 10,35 10,36 10,37 «Keratoconjunctivitis, Sicca». eMedicine. WebMD, Inc. 2010 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 «Dry eyes». MedlinePlus Medical Encyclopedia. U.S. National Library of Medicine. 2006 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 «Dry eyes». Mayo Clinic. Mayo Foundation for Medical Education and Research. 2006 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Guo, Y; Peng, R; Feng, K; Hong, J (2016). «Diagnostic performance of McMonnies Questionnaire as a screening survey for dry eye: A multicenter analysis». Journal of Ophthalmology. 2016: 6210853. doi:10.1155/2016/6210853. PMC 4884592. PMID 27293876.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Sendecka M, Baryluk A, Polz-Dacewicz M (2004). «Częstość występowania zespołu suchego oka» [Prevalence and risk factors of dry eye syndrome]. Przegla̧d Epidemiologiczny (Polish). 58 (1): 227–33. PMID 15218664. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Puéchal, X; Terrier, B; Mouthon, L; Costedoat-Chalumeau, N; Guillevin, L; Le Jeunne, C (2014 թ․ մարտ). «Relapsing polychondritis». Joint, Bone, Spine : Revue du Rhumatisme. 81 (2): 118–24. doi:10.1016/j.jbspin.2014.01.001. PMID 24556284.
- ↑ Cantarini, L; Vitale, A; Brizi, MG; Caso, F; Frediani, B; Punzi, L; Galeazzi, M; Rigante, D (February–March 2014). «Diagnosis and classification of relapsing polychondritis». Journal of Autoimmunity. 48–49: 53–9. doi:10.1016/j.jaut.2014.01.026. PMID 24461536.
- ↑ Zhou L, Zhao SZ, Koh SK, և այլք: (July 2012). «In-depth analysis of the human tear proteome». Journal of Proteomics. 75 (13): 3877–85. doi:10.1016/j.jprot.2012.04.053. PMID 22634083.
- ↑ 18,0 18,1 18,2 Karnati R, Laurie DE, Laurie GW (December 2013). «Lacritin and the tear proteome as natural replacement therapy for dry eye». Experimental Eye Research. 117: 39–52. doi:10.1016/j.exer.2013.05.020. PMC 3844047. PMID 23769845.
- ↑ Samudre S, Lattanzio FA, Lossen V, և այլք: (August 2011). «Lacritin, a novel human tear glycoprotein, promotes sustained basal tearing and is well tolerated». Investigative Ophthalmology & Visual Science. 52 (9): 6265–70. doi:10.1167/iovs.10-6220. PMC 3176019. PMID 21087963.
- ↑ Vijmasi T, Chen FY, Balasubbu S, Gallup M, McKown RL, Laurie GW, McNamara NA (2014 թ․ հուլիս). «Topical administration of lacritin is a novel therapy for aqueous-deficient dry eye disease». Invest Ophthalmol Vis Sci. 55 (8): 5401–9. doi:10.1167/iovs.14-13924. PMC 4148924. PMID 25034600.
- ↑ Fraunfelder FT, Sciubba JJ, Mathers WD (2012). «The role of medications in causing dry eye». Journal of Ophthalmology. 2012: 285851. doi:10.1155/2012/285851. PMC 3459228. PMID 23050121.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Li H, Pang G, Xu Z (2004). «Tear film function of patients with type 2 diabetes». Zhongguo Yi Xue Ke Xue Yuan Xue Bao. 26 (6): 682–6. PMID 15663232.
- ↑ Kaiserman I, Kaiserman N, Nakar S, Vinker S (March 2005). «Dry eye in diabetic patients». American Journal of Ophthalmology. 139 (3): 498–503. doi:10.1016/j.ajo.2004.10.022. PMID 15767060.
- ↑ Mathers WD, Scerra C (2000). «Dry eye; investigators look at syndrome with new model». Ophthalmol Times. 25 (7): 1–3.
- ↑ Peral A, Carracedo G, Acosta MC, Gallar J, Pintor J (September 2006). «Increased levels of diadenosine polyphosphates in dry eye». Investigative Ophthalmology & Visual Science. 47 (9): 4053–8. doi:10.1167/iovs.05-0980. PMID 16936123.
- ↑ Tomlinson, A (2007 թ․ ապրիլ). «DEWS Report, Ocular Surface April 2007 Vol 5 No 2» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «American Academy of Ophthalmology Cornea/External Disease Panel. 2011 Preferred Practice Pattern® (PPP) guidelines». 2011 թ․ հոկտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «10 Symptoms of Dry Eye Syndrome + Possible Causes». All About Vision. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 29,0 29,1 «Dry eyes syndrome». MedlinePlus Medical Encyclopedia. U.S. National Library of Medicine. 2006 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 Lemp MA. (2008). «Management of Dry Eye». American Journal of Managed Care. 14 (4): S88–S101. PMID 18452372. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Pucker AD, Ng SM, Nichols JJ (2016). «Over the counter (OTC) artificial tear drops for dry eye syndrome». Cochrane Database Syst Rev. 2: CD009729. doi:10.1002/14651858.CD009729.pub2. PMC 5045033. PMID 26905373.
- ↑ 32,0 32,1 Pan, Qing; Angelina, Adla; Marrone, Michael; Stark, Walter J.; Akpek, Esen K. (2017). «Autologous serum eye drops for dry eye». The Cochrane Database of Systematic Reviews. 2: CD009327. doi:10.1002/14651858.CD009327.pub3. ISSN 1469-493X. PMC 5510593. PMID 28245347.
- ↑ Tatlipinar S, Akpek E (2005). «Topical cyclosporine in the treatment of ocular surface disorders». Br J Ophthalmol. 89 (10): 1363–7. doi:10.1136/bjo.2005.070888. PMC 1772855. PMID 16170133.
- ↑ Barber L, Pflugfelder S, Tauber J, Foulks G (2005). «Phase III safety evaluation of cyclosporine 0.1% ophthalmic emulsion administered twice daily to dry eye disease patients for up to 3 years». Ophthalmology. 112 (10): 1790–4. doi:10.1016/j.ophtha.2005.05.013. PMID 16102833.
- ↑ «FDA approves new medication for dry eye disease». FDA. 2016 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Restasis» (PDF). Allergan. 2008 թ․ հունվար. Արխիվացված (PDF) օրիգինալից 2009 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Dantal J, Hourmant M, Cantarovich D, Giral M, Blancho G, Dreno B, Soulillou JP (1998). «Effect of long-term immunosuppression in kidney-graft recipients on cancer incidence: randomised comparison of two cyclosporin regimens». The Lancet. 351 (9103): 623–628. doi:10.1016/S0140-6736(97)08496-1. PMID 9500317. «60 patients developed cancers, 37 in the normal-dose group and 23 in the low-dose group (p<0.034); 66% were skin cancers (26 vs 17; p<0.05). The low-dose regimen was associated with fewer malignant disorders but more frequent rejection.»
- ↑ «Sun Pharma Product List». Sun Pharma. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Carter SR (June 1998). «Eyelid disorders: diagnosis and management». American Family Physician. 57 (11): 2695–702. PMID 9636333.
- ↑ 40,0 40,1 40,2 40,3 Ervin, Ann-Margret; Law, Andrew; Pucker, Andrew D. (2017). «Punctal occlusion for dry eye syndrome». The Cochrane Database of Systematic Reviews. 6: CD006775. doi:10.1002/14651858.CD006775.pub3. ISSN 1469-493X. PMC 5568656. PMID 28649802.
- ↑ Qiao, J; Yan, X (2013). «Emerging treatment options for meibomian gland dysfunction». Clinical Ophthalmology (Auckland, N.Z.). 7: 1797–803. doi:10.2147/OPTH.S33182. PMC 3772773. PMID 24043929.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «Keratoconjunctivitis, Sicca». The Merck Veterinary Manual. Merck & Co., Inc. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 43,0 43,1 43,2 43,3 43,4 Gelatt, Kirk N. (ed.) (1999). Veterinary Ophthalmology (3rd ed.). Lippincott, Williams & Wilkins. ISBN 978-0-683-30076-5.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոր աչքի համախտանիշ» հոդվածին։ |
|