Չինական արագընթաց մայրուղիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինական արագընթաց մայրուղիներ

Երկիր Չինաստան

Չինական Ժողովրդական Հանրապետության արագընթաց մայրուղիներ (չինարեն ավանդ. 中國國家高速公路網, հեշտ. 中国国家高速公路网 , պինին: Zhōngguó guójiā gāosù gōnglùwǎng), աշխարհի ամենամեծ ազգային ավտոճանապարհների համակարգ, երկարությունը հասնում է 149,6 հազար կմ (շինարարության ավարտը 2019 թվականին)[1]։ 2011 թվականի վերջին արագընթաց մայրուղիների ընդհանուր երկարությունը կազմել է 84,9 հազար կմ, դրանով իսկ երկարության ցուցանիշով աշխարհում զբաղեցրել է առաջին տեղը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապես Չինաստանը ծրագրել էր կառուցել 35 հազար կմ երկարությամբ ազգային մայրուղիների ցանց։ Շինարարության մեկնարկը տրվել է 1988 թվականին, իսկ ավարտը նախատեսված էր մինչև 2020 թվականը։ 1989 թվականին Չինաստանում կար 147 կմ երկարությանբ մայրուղի, սակայն արդեն 2008 թվականի հունվարի 1-ին ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմել է 53 600 կմ (որից շուրջ 8000 կմ կառուցվել է 2007 թվականին)։

Ազգային մայրուղիների համակարգի կառուցման հիմնական նպատակներն էին 12 բարձր մակարդակի մայրուղիներ՝ հինգը միջօրեական ուղղությամբ և յոթը՝ լայնական ուղղությամբ

Ազգային մայրուղիներ ցանցի կառուցման գլխավոր նպատակներն էին 12 բարձրակարգ մայրուղիների կառուցումը՝ հինգը միջօրեական, յոթը՝ աշխարհագրական լայնությունների ուղղությամբ։ Մայրուղիների 70%-ը գերարագ մայրուղիներ էին։ 2005 թվականին ավտոճանապարհների խտությունը կազմել է 19,5 կմ/100կմ²[2][3]։ 2007 թվականին ավարտվել է նախագծի աշխատանքը[4]։

2011 թվականի վերջին կար ավելի քան 4,1 մլն կմ մայրուղիների ճանապարհ, այդ թվում՝ շուրջ 85 000 կմ գերարագ ճանապարհների։

2017 թվականի վերջին երթևեկության համար բաց ավտոմոբիլային ճանապարհների ընդհանուր երկարությունը գերազանցել է 4770 հազար կմ, այդ թվում՝ 136 հազար կմ արագընթաց ավտոմայրուղիները (2017 թվականի ընթացքում աճել է մոտ 5000 կմ-ով), որոնք կառուցվել են ժամանակակից չափանիշներով, դրանով իսկ արագընթաց ցանցն աշխարհում զբաղեցրել է առաջին տեղը[5]։

2019 թվականի վերջին Չինաստանի արագընթաց մայրուղիների ցանցի ընդհանուր երկարությունը հասել է 149 600 կմ՝ դառնալով աշխարհի ամենաերկար արագնթաց ավտոմայրուղիների խոշորագույն համակարգը և գերազանցել է ամերիկյան միջպետական ավտոմայրուղիների ընդհանուր երկարությունը ( 77 960 կմ ԱՄՆ-ում, 2011 թվական)[6]։

Խոշոր արագընթաց մայրուղիներից մեծ մասին զուգահեռ շահագործվում են նաև հին չինական ազգային մայրուղիների երթուղու հետ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքային Չինաստանում արագընթաց մայրուղիների ցանցի կառուցման աճ[7][8]
Տարեթիվ Հեռավորություն (կմ)
01-01-1988 0
01-01-1989 147
01-01-1990 271
01-01-1991 522
01-01-1992 574
01-01-1993 652
01-01-1994 1145
01-01-1995 1603
01-01-1996 2141
01-01-1997 3422
01-01-1998 4771
01-01-1999 8733
01-01-2000 11605
01-01-2001 16314
01-01-2002 19453
01-01-2003 25200
01-01-2004 29800
01-01-2005 34300
01-01-2006 41005
01-01-2007 45339
01-01-2008 53913
01-01-2009 60436
01-01-2010 65065
01-01-2011 74113
01-01-2012 84946
01-01-2013 97355
01-01-2014 104500
01-01-2015 111950
01-01-2016 123000
01-01-2017 131000
01-01-2018 136000
01-01-2019 142500
01-01-2020 149600

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2014交通运输发展关键词-2014年12月新闻-中华人民共和国交通运输部 Արխիվացված 2014-12-28 Wayback Machine
  2. Шоссейные дороги 12.2005 // Китайский Информационный центр (ռուս.)
  3. «我国2013年全年新建高速公路8260公里_网易财经». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  4. National highway target set for year. 2008-01-07 // China Daily
  5. Китай занимает второе место в мире по протяженности скоростных автодорог. 29-12-2010 // Китайский Информационный портал (ռուս.)
  6. «我国高速公路通车里程位居世界第一 骨架网络正加快贯通». 第一财经日报. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
  7. Национальное бюро статистика Китая Արխիվացված 2009-03-07 Wayback Machine (անգլ.) (չին.)
  8. 交通运输行业晒出2016年度成绩单-交通要闻-中华人民共和国交通运输部