Jump to content

Չեմ կարող ասել՝ մնաս բարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեմ կարող ասել՝ մնաս բարով
ռուս.՝ Не могу сказать «прощай»
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Դուրով
Սցենարի հեղինակLiliya Nemenova?
ԴերակատարներՍերգեյ Վարչուկ, Anastasiya Ivanova?, Tatjana Alekseevna Parkina? և Ալեքսանդր Կորշունով
ՕպերատորԱլեքսանդր Ռիբին
ԵրաժշտությունԵվգենի Գևորգյան
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն91 րոպե

«Չեմ կարող ասել՝ մնաս բարով» (ռուս.՝ «Не могу сказать „прощай“»), խորհրդային լիամետրաժ մելոդրամատիկ գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Դուրովը 1982 թվականին։

Երկրի էկրաններին հայտնվելու տարում ֆիլմը դարձել է խորհրդային կինովարձույթի առաջատարներից մեկը (4-րդ տեղ), այն դիտել է 34 մլն հանդիսատես[1]։

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքում։

Համեստ ու ոչնչով աչքի չընկնող Լիդա Տենյակովան ծանոթանում է գեղեցկատես Սերգեյ Վատագինի հետ և առաջին հայացքից սիրահարվում նրան։ Բայց կանանց սիրելին սիրահարված կնոջը ոչ մի ուշադրություն չի դարձնում, և նրա ուշադրությունը գրավում է շիկահեր Մարթան՝ տեղի բոլոր տղամարդկանց երազանքը։

Շուտով Սերգեյն ու Մարթան ամուսնանում են և գնում գյուղ՝ տղայի մոր մոտ։ Այնտեղ երիտասարդ ամուսինն աշխատում է անտառտնտեսությունում, որտեղ ջանք է թափում՝ ընտանիքի համար հնարավորինս շատ գումար վաստակելու համար։

Սերգեյի հետ անտառահատման ժամանակ դժբախտություն է պատահում. ծառն ընկնում է նրա վրա, և նա գամվում է անկողնուն։ Մարթան, որն այդ ողբերգության մեղավորներից մեկն է (նրանք անտառտնտեսության տնօրեն Միխայիլի հետ Սերգեյինանտառ են ուղարկել մառախուղի ժամանակ, չնայած ըստ անվտանգության կանոնների՝ մառախուղի ժամանակ անտառում փայտ հատելը կտրականապես արգելվում է), պատրաստ չէ նվիրվել ծանր հիվանդ ամուսնու խնամքին։ Նա լքում է Սերգեյին և վերադառնում քաղաք։

Լիդա, քաղաքային դիսկոտեկ իր մրցակից Մարթայի հետ պատահական հանդիպման ժամանակ նրանից իմանալով Սերգեյին պատահած դժբախտության մասին, թողնում է ամեն քաղաքում և գնում է նրա մոտ՝ ընդմիշտ մնալու համար, չնայած այն հանգամանքին, որ քաղաքում նրա հետ ամուսնանալու մտադրություն ունի խոստումնալից ոստիկան Վասիլին, որը պատրաստ է ամեն ինչի հանուն իր ընտրյալի։

Սերգեյը ուրախ չէ, որ Լիդան եկել է, բայց աղջկա անձնուրաց սերը, տղայի ապաքինման հանդեպ նրա հավատը, հավատարմությունն ու անսահման համբերությունը հրաշքներ են գործում։ Լիդիան կարողանում է Սերգեյին վերադարձնել լիարժեք կենսակերպի։ Ֆիլմի եզրափակչում տեսարանում նա սիրելիին հայտնում է, որ իրենք երեխա են ունենալու։ Այս ուրախ լուրը Սերգեյի համար դառնում է յուրօրինակ հուզական «խթան», և նա ոտքի է կանգնում։

  • Սերգեյ Վարչուկ - Սերգեյ Իվանովիչ Վատագին
  • Անաստասիա Իվանովա – Լիդիա Գրիգորևնա Տենյակովա
  • Տատյանա Պարկինա – Մարթա, Սերգեյի կինը, հաշվապահ
  • Սոֆյա Պավլովա – Եվդոկիա Սեմյոնովնա, Սերգեյի մայրը
  • Ալեքսանդր Կորշունով – Վասիլի Միխայլովիչ, պետավտոտեսչության աշխատակից
  • Սերգեյ Մինաև – երգիչ պարահրապարակում
  • Ալեքսանդր Սավչենկո – Միխայիլ Իվանովիչ, Սերգեյի «ընկերը», անտառտնտեսության տնօրեն
  • Կլավդիա Կոզլենկովա – հարսանիքի հյուր
  • Վլադիմիր Անտոնիկ – Կոնստանտին, Սերգեյի ընկերը
  • Տատյանա Չեռնոպյատովա (Միկրիկովա) - Տատյանա, Միխայիլի կինը
  • Սվետլանա Դիրինա – Վալենտինա, Կոնստանտինի կինը
  • Ռաիսա Կուրկինա – Նադեժդա Իվանովնա, բժիշկ
  • Ալեքսեյ Դրոզդով – Անտոն Պետրովիչ, երկրագիտական թանգարանի հսկիչ
  • Նիկոլայ Սախարով – Վալենտին, Սերգեյի ընկերը
  • Վալերի Վոյտյուկ – Վիտյոկ, Սերգեյի գործընկերը
  • Ելենա Սանկո (Մոսկալենկո) – Սերգեյի հարևանուհին
  • Լիլիա Մակեևա (Գեյստ) – Եկատերինա

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Լիլիա Նեմենովա
  • Ռեժիսոր՝ Բորիս Դուրով
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Ռիբին
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Գևորգյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Амбре Майя. 35 лет фильму «Не могу сказать „прощай“»: вспоминает Сергей Варчук. Газета «Собеседник» // sobesednik.ru (2 ноября 2017 года)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]