Չեխովի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չեխովի փողոց (այլ կիրառումներ)
Չեխովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն300 մետր
Անվանվել էԱնտոն Չեխով
Փոստային ինդեքս346357

Չեխովի փողոց (ռուս.՝ Улица Чехова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սոցպոսյոլոկ միկրոշրջանում։ Անվանվել է ռուս նշանավոր գրող Անտոն Պավլովիչ Չեխովի (1860-1904) պատվին։ Սկիզբ է առնում Ռոստովսկայա փողոցից և ավարտվում Օկտյաբրսկայա փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 300 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Չեխովի փողոցը գտնվում է Սոցպոսյոլոկ միկրոշրջանում, որը մասնավոր հատվածի տեղում սկսել է կառուցապատվել 1950-ական թվականներին։ Այն սկսվում է Ռոստովսկայա փողոցի հետ խաչմերուկից, հատում է Գագարինի փողոցը և ավարտվում Օկտյաբրսկայա փողոցի հետ հատվելով։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 300 մետր է։ Փողոցում կա համարակալված 12 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 5 շենք, իսկ աջ կողմում (զույգ համարներ)՝ 7 շենք։

Չեխովի փողոցը գտնվում է իրեն զուգահեռ Կուլտուրայի և Մայակովսկու փողոցների միջև։ Չեխովի փողոցի փոստային դասիչն է՝ 346357։

Անվանվել է ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ, կարճ պատմվածքների լավագույն վարպետներից մեկի՝ Անտոն Պավլովիչ Չեխովի (1860-1904) պատվին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]