Jump to content

Կուլտուրայի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուլտուրայի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն300 մետր
Փոստային ինդեքս346357

Կուլտուրայի փողոց (ռուս.՝ Улица Культуры), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սոցպոսյոլոկ միկրոշրջանում։ Անվանվել է այդ փողոցի թիվ 1 հասցեով գործող Կրասնի Սուլինի մշակույթի շրջանային միջբնակավայրային պալատի (ռուս.՝ Межпоселенческий Красносулинский Районный Дворец культуры) անունով (ռուս.՝ культура՝ մշակույթ)։ Սկիզբ է առնում Ռոստովսկայա փողոցից և ավարտվում Օկտյաբրսկայա փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 300 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Կուլտուրայի փողոցը գտնվում է Սոցպոսյոլոկ միկրոշրջանում, որը մասնավոր հատվածի տեղում սկսել է կառուցապատվել 1950-ական թվականներին։ Այն սկսվում է Ռոստովսկայա փողոցի հետ խաչմերուկից, հատում է Գագարինի փողոցը և ավարտվում Օկտյաբրսկայա փողոցի հետ հատվելով։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 300 մետր է։ Փողոցում կա համարակալված 6 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 2 շենք, իսկ աջ կողմում (զույգ համարներ)՝ 4 շենք։

Կուլտուրայի փողոցը զուգահեռ է Չեխովի փողոցին։ Կուլտուրայի փողոցի փոստային դասիչն է՝ 346357։

Կոչվել է այդ փողոցի թիվ 1 հասցեով գտնվող Կրասնի Սուլինի մշակույթի շրջանային միջբնակավայրային պալատի անունով։ Նույն հասցեով է գործում նաև Կրասնի Սուլինի շրջանի վարչակազմի մշակույթի և արվեստի բաժինը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]