Չեխովի փողոց (Կրասնի Սուլին)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չեխովի փողոց (այլ կիրառումներ)
Չեխովի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 300 մետր |
Անվանվել է | Անտոն Չեխով |
Փոստային ինդեքս | 346357 |
Չեխովի փողոց (ռուս.՝ Улица Чехова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սոցպոսյոլոկ միկրոշրջանում։ Անվանվել է ռուս նշանավոր գրող Անտոն Պավլովիչ Չեխովի (1860-1904) պատվին։ Սկիզբ է առնում Ռոստովսկայա փողոցից և ավարտվում Օկտյաբրսկայա փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 300 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնի Սուլին քաղաքի Չեխովի փողոցը գտնվում է Սոցպոսյոլոկ միկրոշրջանում, որը մասնավոր հատվածի տեղում սկսել է կառուցապատվել 1950-ական թվականներին։ Այն սկսվում է Ռոստովսկայա փողոցի հետ խաչմերուկից, հատում է Գագարինի փողոցը և ավարտվում Օկտյաբրսկայա փողոցի հետ հատվելով։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 300 մետր է։ Փողոցում կա համարակալված 12 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 5 շենք, իսկ աջ կողմում (զույգ համարներ)՝ 7 շենք։
Չեխովի փողոցը գտնվում է իրեն զուգահեռ Կուլտուրայի և Մայակովսկու փողոցների միջև։ Չեխովի փողոցի փոստային դասիչն է՝ 346357։
Անվանվել է ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ, կարճ պատմվածքների լավագույն վարպետներից մեկի՝ Անտոն Պավլովիչ Չեխովի (1860-1904) պատվին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Чехова в Красном Сулине
- Подробная карта улица Чехова, город Красный Сулин со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты