Ուսամա Անուար Ուքաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուսամա Անուար Ուքաշա
أسامة أنور عكاشة
Ծնվել է1941 հուլիսի 27
ԾննդավայրKafr el-Sheikh, Եգիպտոս
Վախճանվել էմայիսի 28, 2010(2010-05-28) (տարիքը 68)
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունլրագրող, սցենարիստ, գրող և վիպասան
ՔաղաքացիությունԵգիպտոս Եգիպտոս
ԿրթությունԱյն Շամս համալսարան
ԱմուսինAbeer Mounir?

Ուսամա Անուար Ուքաշա (հուլիսի 27, 1941(1941-07-27), Kafr el-Sheikh, Եգիպտոս - մայիսի 28, 2010(2010-05-28)[1], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի արձակագիր, սերիալներ, ֆիլմեր և պիեսներ գրող։ Արաբական և եգիպտական դրամայի ամենանշանավոր հեղինակներից և սցենարիստներից մեկն է[2]։ Նրա գործերը համարվում են ամենակարևորները և ամենաշատ դիտվողները արաբական աշխարհում և Եգիպտոսում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին «Այն Շամս» համալսարանից ստացել է բարձրագույն կրթություն հոգեբանական և սոցիալական հետազոտությունների ամբիոնից[2]։ Ավարտելուց հետո աշխատել է անչափահասների բարեկեցության կենտրոնում որպես հոգեբան։ 1963-1964 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ Ասիութի նահանգում[2][3]։ Ապա 1964-1966 թվականներին որպես կառավարիչ է աշխատել Քաֆր Ալ-Շեյխ նահանգում։ 1966-1982 թվականներին «Ազհար»ի համալսարանում սոցիալական աշխատող է եղել, ապա հրաժարականն է տվել և նվիրվել ստեղծագործության։

Իր դիտարկումներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսամա Անուար Ուքաշան «Ալ-Ահրամ» թերթում[4] հանդես էր գալիս շաբաթական հոդվածներով։ Նա հայտնի էր Մերձավոր Արևելքում և Եգիպտոսում որպես ամենասիրված ժողովրդական սերիալների գրող։ Նրա վերջին գործերից էր «Ալ-Մսրաուիյե» սերիալը։

Գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երազներ Բաբելոնի աշտարակում (վեպ, թողարկվել է 1973 թվականին)
  • Ամառվա ցոլքը (վեպ, թողարկվել է 2001 թվականին)[3]
  • Սոնատա Հոկտեմբերին (վեպ, թողարկվել է 2010 թվականին)[5]

Դրամատիկական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվ ծովը ասել է
  • Կրակի թռչունը
  • Եվ Նեղոսը դեռ հոսում է
  • Ալ-Մսրաուիյե (երկու մաս)
  • Կահիրեն 2000
  • Սիրո դարից կինը

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զերոյից ներքև
  • Արյուն ասֆալտի վրա

Նրա պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինչո՞ւ է ծովը ծիծաղում

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2010 թվականի մայիսի 28-ին՝ հիվանդանոցում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]