Jump to content

Ուկրաիներենի այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուկրաինական գիրը այբուբեն է, որ օգտագործվում է ուկրաիներենում, Ուկրաինայի պաշտոնական լեզուն է։ Այն կիրիլիցայի ազգային տարատեսակներից է։

Ուկրաիներենում ուկրաիներենի այբուբենը կոչվում է українська абетка (IPA: [ukrɑˈjinʲsʲkɑ ɑˈbɛtkɑ]; tr. Ukrayins’ka abetka), որ առաջացել է а և б տառերից` алфавіт, կամ հին ձևով` азбука` ակրոֆոնիկ վաղ կիրիլիցայի азъ և буки տառերից։

Ուկրաիներեն տեքստերը երբեմն ռոմանիզացված են` գրված լատինական այբուբենով կիրիլիցայով կարդալ չկարողացողների համար կամ տառադարձման համակարգով (անգլ.՝ transcription systems):

Իվան Ֆեոդորովիչի այբուբենի գրքի առաջին էջը` տպագրված Լվովում 1574 թվականին

А а Б б В в Г г Ґ ґ Д д Е е Є є Ж ж З з И и І і Ї ї Й й К к Л л М м Н н О о П п Р р С с Т т У у Ф ф Х х Ц ц Ч ч Ш ш Щ щ Ь ь Ю ю Я я

Ուկրաիներենի պաշտոնական ուղղագրության հրապարակումից (1990) առաջ այբուբենի դասավորությունը վերջանում էր հետևյալ կերպ` ю, я, ь:

Այբուբենը ներառում է 33 տառ, 38 հնչյուն և մեկ հավելյալ նշան` ապաթարց։ Ուկրաիներենի ուղղագրությունը հիմնված է ֆոնեմատիկ տրամաբանության վրա. յուրաքանչյուր տառի հիմնականում համապատասխանում է մեկ հնչույթ (ֆոնեմա)։ Կան նաև դեպքեր, երբ գործում են իմաստաբանական, պատմական կամ ձևաբանական կանոնները։

Այբուբենում կան 20 բաղաձայններ (б, г, ґ, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ), 10 ձայնավորներ (а, е, є, и, і, ї, о, у, ю, я) և 2 կիսաձայներ (й/yot, և в): Փափկացնող նշանը` ь, հնչյունական արժեք չունի, սակայն հանդես է գալիս բաղաձայնը փափկացնելու համար։

Համեմատած կիրիլիցայի մյուս այբուբենների հետ` ժամանակակից ուկրաիներեն այբուբենը ավելի շատ նման է Արևելյան Եվրոպայի մյուս լեզուներին` բելառուսերենին, ռուսերենին և ռուսիներենին։ Այն պահպանել է երկու վաղ կիրիլիցայի տառեր` ի (i) և կոշտ ի (и): Կան նաև յուրահատուկ տառեր.

  • Ґ, օգտագործվում է քիչ տարածված հնչուն ետնալեզվային գ բաղաձայնը գրելու համար,
  • Ï, օգտագործվում է յի երկհնչյունը գրելու համար։

Ապաթարցն օգտագործվում է նաև բելառուսերենում, իսկ ռուսերենում դրա փոխարեն օգտագործվում է կոշտ նշանը (ъ): Օրինակ` ուկրաիներենում օբյեկտ բառը գրվում է об'єкт, բելառուսերենում` аб'ект, իսկ ռուսերենում` объект:

ուկրաինատառ այբբենական անվանում մոտավոր արտասանություն
А а ա ա
Б б բե բ
В в վե վ
Г г հե հ
Ґ ґ գե գ[1]
Д д դե դ
Е е է է
Є є ե ե (IPA։ je, ʲe)
Ж ж ժե ժ
З з զե զ
И и ի ի (IPA։ I)
І і ի ի (IPA։ i)
Ї ї յի յի (IPA։ ji)
Й й յոտ յ (IPA։ j)
К к կա կ
Л л էլ լ
М м էմ մ
Н н էն ն
О о օ օ
П п պե կ
Р р էռ ռ
С с էս ս
Т т տե տ
У у ու ու
Ф ф էֆ ֆ
Х х խա խ
Ц ц ցե ց
Ч ч չե չ
Ш ш շա շ
Щ щ շչա շչ
Ь ь (м'який знак) – (IPA։ ʲ )
Ю ю յու յու (IPA։ ju, ʲu)
Я я յա յա (IPA։ ja, ʲa)
(ապաթարց)

Տառաձևեր և տպագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես սլավոնական մյուս այբուբեններում, ձեռագիր տառերը տարբերվում են տպատառերից` հատկապես г, д, и, й, т տառերը։ Տպատառի և ձեռագիր տառերի համեմատությունը

Տպատառում փոքրատառերը նման են մեծատառերին։

Համակարգչում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաիներեն տառերը Unicode-ի կիրիլիցայի ցանկում
0 1 2 3 4 5 6 7 8 9 A B C D E F
0400 Ѐ Ё Ђ Ѓ Є Ѕ І Ї Ј Љ Њ Ћ Ќ Ѝ Ў Џ
0410 А Б В Г Д Е Ж З И Й К Л М Н О П
0420 Р С Т У Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
0430 а б в г д е ж з и й к л м н о п
0440 р с т у ф х ц ч ш щ ъ ы ь э ю я
0450 ѐ ё ђ ѓ є ѕ і ї ј љ њ ћ ќ ѝ ў џ
0460 Ѡ ѡ Ѣ ѣ Ѥ ѥ Ѧ ѧ Ѩ ѩ Ѫ ѫ Ѭ ѭ Ѯ ѯ
0470 Ѱ ѱ Ѳ ѳ Ѵ ѵ Ѷ ѷ Ѹ ѹ Ѻ ѻ Ѽ ѽ Ѿ ѿ
0480 Ҁ ҁ ҂ ҃ ҄ ҅ ҆ ҇ ҈ ҉ Ҋ ҋ Ҍ ҍ Ҏ ҏ
0490 Ґ ґ Ғ ғ Ҕ ҕ Җ җ Ҙ ҙ Қ қ Ҝ ҝ Ҟ ҟ
04A0 Ҡ ҡ Ң ң Ҥ ҥ Ҧ ҧ Ҩ ҩ Ҫ ҫ Ҭ ҭ Ү ү
04B0 Ұ ұ Ҳ ҳ Ҵ ҵ Ҷ ҷ Ҹ ҹ Һ һ Ҽ ҽ Ҿ ҿ
04C0 Ӏ Ӂ ӂ Ӄ ӄ Ӆ ӆ Ӈ ӈ Ӊ ӊ Ӌ ӌ Ӎ ӎ ӏ
04D0 Ӑ ӑ Ӓ ӓ Ӕ ӕ Ӗ ӗ Ә ә Ӛ ӛ Ӝ ӝ Ӟ ӟ
04E0 Ӡ ӡ Ӣ ӣ Ӥ ӥ Ӧ ӧ Ө ө Ӫ ӫ Ӭ ӭ Ӯ ӯ
04F0 Ӱ ӱ Ӳ ӳ Ӵ ӵ Ӷ ӷ Ӹ ӹ Ӻ ӻ Ӽ ӽ Ӿ ӿ
0500 Ԁ ԁ Ԃ ԃ Ԅ ԅ Ԇ ԇ Ԉ ԉ Ԋ ԋ Ԍ ԍ Ԏ ԏ
0510 Ԑ ԑ Ԓ ԓ Ԕ ԕ Ԗ ԗ Ԙ ԙ Ԛ ԛ Ԝ ԝ Ԟ ԟ
0520 Ԡ ԡ Ԣ ԣ Ԥ ԥ Ԧ ԧ Ԩ ԩ Ԫ ԫ Ԭ ԭ Ԯ ԯ
Ուկրաիներեն տառաշարը ժամանակակից ստեղնաշարի վրա` հիմնված ստեղնաշարի ամերիկյան տարբերակի (Qwerty) վրա: «Ґ» տառը կա ոչ բոլոր ստեղնաշարերի վրա:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ґ տառը ուկրաիներենում հանդիպում է շատ հազվադեպ։ Հիմնականում հանդիպում է անձնանուններում։ Ուկրաինացիները այս տառը արտասանում են ինչպես „գ“, թեև դա ավելի նման է հայերեն „ղ“-ի (որոշ դեպքերում հնչում է ինչպես „ղ“ և „հ“ տառերի միջև ընկած մի տառ)։