Jump to content

Ուլտարի կատուները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
անգլ.՝ The Cats of Ulthar
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Ձևպատմվածք
ՀեղինակՀովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել էնոյեմբեր 1920
ՇարքDream Cycle?
Թվային տարբերակhplovecraft.com/writings/texts/fiction/cu.aspx

«Ուլտարի կատուները» (անգլ.՝ The Cats of Ulthar, անվան այլ թարգմանութուններ՝ Ուլտարական կատուները, Ուլզարի կատուները, Ուլտար քաղաքի կատուները), Հովարդ Լավքրաֆտի հեքիաթը՝ գրված 1920 թվականի հունիսի 15-ին։ Առաջին անգամ տպագրվել է 1920 թվականի նոյեմբերին Tryout ամսագրում[1]։

Փոքրիկ Ուլտար քաղաք գալիս են օտարականներ՝ արտաքինով նման գնչուների։ Խմբից Մենես անունով մի որբ տղա խաղում է սև կատվի՝ իրեն հարազատ միակ էակի հետ։ Մի հեռու հյուղակում՝ բարձր ծառերի տակ, ապրում են տատիկ ու պապիկ, որոնք տանել չեն կարողանում կատուներին։ Երրորդ օրը Մենեսի կատուն կորչում է։

Տղան հուսահատությունից սկսում է տարօրինակ և անհասկանալի աղոթք արտասանել։ Ամպերն ստեղծում են անհասկանալի պատկերներ։ Քարավանի հեռանալուց հետո բոլոր կատուներն անհետանում են, բայց հաջորդ օրը վերադառնում են արտասովոր կերպով կուշտ։ Մեկ շաբաթ անց մարդիկ նկատում են, որ հյուղակում՝ ծառերի տակ, գիշերը լույս չի վառվում և հայտնաբերում են այնտեղ երկու կմախք։ Դրանից հետո քաղաքագլուխը հրաման է արձակում, ըստ որի Ուլտարում ոչ ոք իրավունք չունի սպանել կատուներին։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մենեսը լեգենդար Մենես փարավոնի անունն է, որը հիմնադրել է 1-ին արքայատոհմը՝ իրեն ենթարկելով Վերին և Ստորին Եգիպտոսները։ Ընդ որում, «սևամաշկ օտարականները», որոնց մեջ գտնվում էր Մենեսը, իրենց նկարագրությամբ հիշեցնում է ենգիպտացիների․ «սայլակառքը զարդարել էին տարօրինակ մարդկային իրան և կատվի գլուխ ունեցող պատկերներով, բազեներով, ոչխարներով և առյուծներով» (հնարավոր է նմանակել էին գնչուներին․ հնում գնչուները համարվում էին եգիպտացիների սերունդներ)։ Նաև անունը կարող է կապվել Դանսենի «Արգիմենես արքա» թատերգության Արգիմենես արքայի հետ[2]։ Բացի այդ, կերպարի անունը կապվում է Մուհամմեդ Աբու-Հուրայրեի զինակից մարգարեի հետ։
  • Աթալը՝ հյուրանոցի տիրոջ փոքր տղան, հիշվում է Լավքրաֆտի հետագա ստեղծագործություններում՝ «Օտար աստվածներ» և «Անծանոթ Կադատի լուսնոտական փնտրտուքը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ուլտարի կատուները «Ֆանտաստիկայի լաբորատորիա» կայքում
  2. S. T. Joshi H.P. Lovecraft: A Life. — Necronomicon Press, 1996. — С. 224. — ISBN 0940884887

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]