Ուիլյամ Ա․ ԴիԲելլա
Ուիլյամ Ա․ ԴիԲելլա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Հարթֆորդ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լոբբիստ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Կոնեկտիկուտի Ներկայացուցիչների պալատի անդամ և member of the State Senate of Connecticut? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Ուիլյամ Ա․ ԴիԲելլա (մայիսի 17, 1943, Հարթֆորդ) քաղաքական գործիչ և գործարար, որը 2002 թվականից եղել է Կոնեկտիկուտի Մետրոպոլիտեն շրջանային հանձնաժողովի խորհրդի նախագահ, այս պաշտոնը նա նախկինում զբաղեցրել է 1977-1981 թվականներին[1]։ ԴիԲելլան ներկայումս լոբբիստ է և տնօրեն CMD Ventures LLC.-ում, ընկերություն, որը մասնագիտացած է անշարժ գույքի կառավարման և զարգացման մեջ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ ԴիԲելլան ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում 1943 թվականին[3]։ Նա ամուսնացած է Դոննա Դիբելլայի հետ և նրանք միասին ունեն որդի Մարկ անունով, ով նույնպես քաղաքական գործիչ է և լոբբիստ Հարթֆորդում[4]։ Ուիլյամ ԴիԲելլան իր կնոջ հետ բնակվում է Օլդ Սեյբրուկում Հարթֆորդի խորհրդանշական, I.M. Pei-ի նախագծած Բուշնել աշտարակում գտնվող իր որդու բնակարանում, քաղաքական նկատառումներով նա պահպանում է օրինական բնակության իրավունքը Հարթֆորդում.[5]:
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական
[խմբագրել | խմբագրել կոդը]ԴիԲելլայի քաղաքական կարիերան սկսվեց, երբ նա ընտրվեց Հարթֆորդի քաղաքային խորհրդի անդամ։ Այս պաշտոնը նա զբաղեցրել է 1971-1979 թվականներին[2]։ Նա նաև եղել է Հարթֆորդի փոխքաղաքապետը 1975-1977 թվականներին՝ ծառայելով քաղաքապետ Ջորջ Ա. Աթանսոնի օրոք։
Նահանգային
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին ԴիԲելլան առաջադրվել է Կոնեկտիկուտի 1-ին համագումարի շրջանի նահանգային ներկայացուցչի պաշտոնում՝ հաղթելով հանրապետական մրցակից Էնթոնի Ս. Էսպոզիտոյին 75,1%-ով և 24,9%-ով[6]։ Connecticut's 1st House of Representatives district շրջանը բաղկացած է Հարավարևելյան Բլումֆիլդից և Հյուսիսարևմտյան Հարթֆորդից, այստեղ նա ծառայում էր որպես ներկայացուցիչ 1981-1983 թվականներին։ 1983 թվականին նա ընտրվել է Կոնեկտիկուտ նահանգի Սենատի անդամ։ Նա Սենատում մնաց մինչև 1996 թվականը։ Ուիլյամ Ա. ԴիԲելլան Կոնեկտիկուտի Սենատի մեծամասնության առաջնորդն է եղել 1992-1994 թվականներին։
Metropolitan District Commission
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնեկտիկուտի Մետրոպոլիտեն շրջանային հանձնաժողովը (անգլ.՝ Metropolitan District Commission) հանրային քաղաքային կորպորացիա է, որը լիազորված է Կոնեկտիկուտ նահանգի ժողովի 1929 թվականի կանոնադրությամբ, քանի որ Մետրո Հարթֆորդի մեծ մասի ջրի և կոյուղու մատակարար MDC-ն ունի մեծ իշխանություն։ Այն գործում է ինքնավարության բացառիկ մակարդակով և նույնիսկ ունի իր ոստիկանությունը[7]։ ԴիԲելլան առաջին անգամ նշանակվել է MDC-ի տնօրենների խորհրդում 1977 թվականին և պաշտոնավարել մինչև 1981 թվականը։ Նա երկրորդ անգամ նշանակվել է Խորհրդի կազմում 2002 թվականին։
Սկանդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին բողոք է ներկայացվել, որ ԴիԲելլան չի համապատասխանում Հարթֆորդի բնակչի օրինական բնակության չափանիշներին[8] : Բողոքը ներկայացվեց այն մասին, որ ԴիԲելլան ապրում էր Կոնեկտիկուտ նահանգի Օլդ Սեյբրուկ քաղաքում՝ կնոջ հետ, մինչդեռ պնդում էր, որ ապրում է Հարթֆորդում, չնայած որ այնտեղ գույք չուներ։ ԴիԲելլան պնդում էր, որ ինքը ապրում էր իր որդու՝ Մարկի հետ, երբ Հարթֆորդում էր և իրենց բնակարանում ուներ իր ննջասենյակը։ Կոնեկտիկուտ նահանգի ընտրությունների կատարման հանձնաժողովը հետաքննեց հայցը և հարցը դիտարկեց Դիբելլայի օգտին մասամբ, քանի որ նա իր որդու բնակարանում ատամի խոզանակ և այլ աննշան պարագաներ էր պահում, ինչպես նաև այնտեղ փոստային առաքումներ էր ստանում[9][10]։
Կոռուպցիայի և ռեկետի մեջ ներգրավվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Դաշնային դատարանը Ուիլյամ Ա. ԴիԲելային պարտավորեցրել է 795,000 ԱՄՆ դոլարի չափով տուգանք վճարել խարդախ ներդրումային սխեմայում ունեցած իր դերի համար[11]։ Ենթադրվում էր, որ ԴիԲելլան ներգրավված է եղել Կոնեկտիկուտ նահանգի նախկին գանձապետ Փոլ Ջ. Սիլվեսթերի հետ մի սխեմայի մեջ, որում նրանք ատկատներ են ստացել Thayer Capital Partners-ից՝ 75 միլիոն դոլար պետական կենսաթոշակային և հավատարմագրային հիմնադրամի բիզնեսից իրենց ուղղելու դիմաց։ ԴիԲելլան օգտագործել է լոբբիստի իր կարիերան՝ թաքցնելու ապօրինի եկամուտը[[12]: ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հետաքրքրվել է ԴիԲելլայով Սիլվեստերի, Թայեր Կապիտալի և Թայերի գործադիր Ֆրեդ Մալեքի նկատմամբ կաշառակերության հետաքննության ընթացքում[13]։ ԴիԲելլան դաշնային դատարանում ցուցմունք է տվել, որ Ֆրեդ Մալեկն իրեն ասել է. «Դուք ինձ անհրաժետ ես որպես նոր գանձապահ»։
Սխեման Պետական կենսաթոշակային և հավատարմագրային հիմնադրամի մեծ մասը տեղափոխեց բարձր ռիսկային, երկարաժամկետ, ոչ իրացվելի մասնավոր բաժնետիրական հիմնադրամներ, որոնք խախտում էին ներդրումային պլանի հավասարակշռությունը՝ մեծացնելով երկարաժամկետ ձախողման ռիսկը։ ԴիԲելլայի հանցակից Սիլվեստրը 79 ամիս բանտարկվեց ռեկետի և կոռուպցիայի մեջ իր գլխավոր դերի համար[14]։ Սա 1990-ական և 2000-ական թվականների դատական գործերի երկար շարքից մեկն էր, որոնցում ներգրավված էին Կոնեկտիկուտի կոռումպացված քաղաքական գործիչներ, քաղաքական կոռուպցիան Կոնեկտիկուտում ամենաբարձր մակարդակով տարածված էր նաև մինչ այդ, նրանց թվում էին Նահանգապետ Ջոն Գ. Ռոուլենդը, Բրիջպորտի քաղաքապետ Ջո Գանիմը և Հարթֆորդի քաղաքապետ Էդդի Պերեսը։
MDC
[խմբագրել | խմբագրել կոդը]ԴիԲելայի պաշտոնը որպես MDC-ի նախագահ չի ազդվել նրա խարդախ և կոռումպացված ձեռնարկումներից, չնայած նրա հրաժարականը պահանջող լայնածավալ կոչերին.[15]: Կոնեկտիկուտի հարկատու կազմակերպությունների դաշնությունը Դիբելային ավելացրել է իր «Ամոթի սրահում» (քաղաքական գործիչների ցանկ, որոնք կոպտորեն դավաճանում են հասարակության վստահությանը)[16]։
Եթե սա հանրային ընկերություն լիներ, այս խոսակցությունը նույնիսկ տեղի չէր ունենա, քանի որ կասկած չկա, որ պարոն ԴիԲելլան այստեղ նստած չէր լինի - MDC-ի հանձնակատար Մարկ Պապպա[17]
|
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամուլի հետ ԴիԲելայի հարաբերությունները վիճելի են եղել, New York Times-ի հոդվածում ասվում է, որ մամուլի շրջանում նրա մականունն է «Քեն (տիկնիկ) դժոխքից»[18], մականուն, որն ընդգծում է նրա սանրվածքը և արտահայտիչ ոճը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- William DiBella to relinquish title at MDC
- William A. DiBella, et al, U.S. SECURITIES AND EXCHANGE COMMISSION
- Metropolitan District Commission chairman William DiBella(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Board Members». MDC. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 2,0 2,1 «William A. DiBella». Bloomberg.com. Bloomberg. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «February 7, 1993». www.newspapers.com. Hartford Courant. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Marc A. DiBella Interview». HartfordBusiness.com. Hartford Business. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Lender, John. «'Toiletries' Help MDC's DiBella Withstand Probe». Courant.com. Hartford Courant. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ https://www.ourcampaigns.com/RaceDetail.html?RaceID=961501
- ↑ «Reservoirs». themdc.org. The Metropolitan District Commission of Connecticut. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Questions Raised on Whether DiBella Meets the Residence Standards to Head the MDC». courant.com. Hartford Courant. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «File No.2016-106» (PDF). seec.ct.gov. The State of Connecticut Election Enforcement Commission. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Lender, John. «DiBella Residency». courant.com. Hartford Courant. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Litigation Release No. 21517 / May 5, 2010 Securities and Exchange Commission v. William A. DiBella, Civil Action No. 3:04-CV-1342 (EBB) (D. Conn.) SEC Announces Distribution of DiBella Fair Fund to Connecticut Retirement and Trust Funds». sec.gov. U.S. Securities and Exchange Commission. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Litigation Release No. 20498 / March 14, 2008 SEC v. William A. DiBella, et al, Civil Action No. 3:04 CV 1342 (EBB) (D. Conn.) Court Orders William DiBella, Former Majority Leader of the Connecticut State Senate, to Pay Over $791,000 in Connection with Fraud Relating to State Pension Fund». sec.gov. U.S. SECURITIES AND EXCHANGE COMMISSION. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ ZIELBAUER, PAUL. «Insiders Squirm as Corruption Case Slowly Unfolds». nyt.com. New York Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Mahony, Edmund H. «DiBella A Stingy Witness: Testimony Adds Little In SEC Suit». sip-trunking.tmcnet.com. Hartford Courant. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Quinion, Alison. «Letter to the Editor: Has William DiBella Become a Liability to the MDC?». we-ha.com. we-ha.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Hall of Shame». tact.org. Federation of Connecticut Taxpayer Organizations. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Stuart, Christine. «DiBella Survives Ouster Attempt». ctnewsjunkie.com. ct news junkie. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ McEnroe, Colin. «Who Are We? Nuts and Bolts; No Sunbeams». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.