Jump to content

Որոգինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որոգինեսն ըստ Անդրե Թևեի «Les vrais pourtraits…» -ի, 1584 թ.

Որոգինիզմ, քրիստոնեական աստվածաբանության ուղղությունների համախումբ, Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ Որոգինեսի (մոտ՝ 185-254) տեսություններից մեկը։ Որոգինեսը հսկայական ազդեցություն է ունեցել քրիստոնեական աստվածաբանության հետագա զարգացման վրա, նրա աշակերտներն են եղել Սուրբ Գրիգոր Հրաշագործը, 3-րդ դարի նշանավոր աստվածաբան Պամփիլիոս Կեսարացին, եկեղեցական պատմիչ Եվսեբեոս Կեսարացին։ Նրա որոշ գաղափարներ, որոնք նա ներկայացնում էր որպես վարկած, դեռ իր կենդանության օրոք որակվել են որպես հերետիկոսական։ Այժմ «որոգինիզմի» անվան տակ հասկանում են երեք գաղափար՝ Որոգինեսի վարդապետությունը, վարդապետություն՝ գրված նրա հակառակորդնեիր կողմից, 6-րդ դարի որոգինիստների վարդապետությունը։ Քրիստոնեական եկեղեցու պատմության մեջ որոգինիզմի հետ են կապվում երկու հիմնական բանավեճեր, որ տեղի են ունեցել 4-րդ դարի վերջին - 5-րդ դարի սկզբում և 6-րդ դարի կեսերին։ Շուտով, տիեզերական 5-րդ ժողովից հետո (553) oրիգենիզմն անհետացել է քրիստոնեական բանավեճի ոլորտից։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ որոգինիզմն ընկած է ավելի ուշ առաջացած այնպիսի հերետիկոսական շարժումների հիմքում, ինչպիսիք են արիոսականությունը, պատկերամարտությունը և կատարների ուսմունքը։

Որոգինեսի դոգմատիկ համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գլխավոր աշխատության մեջ՝ «Յաղագս սկզբանց»[1], Որոգինեսը ձևակերպում է աստվածաբանական ուսումնասիրությունների սեփական խնդիրները։ Քանի որ առաքյալները հայտնել էին միայն այն, ինչ գտել էին նպատակահարմար և շատ բաների մասին լռել էին, մնացել էին բազմաթիվ անպատասխան հարցեր։ Դրանց թվում Որոգինեսը խոսում է Սուրբ Հոգու և Երրորդության տեղի, մեռածների հարության, կամքի ազատության, հոգու առաջացման և շատ ուրիշ հարցերի մասին։ Իր հայացքներն Որոգինեսը ներկայացնում է ոչ որպես դոգմա, նախընտրելով դնել միայն հարցադրումներ։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Որոգինես «Յաղագս սկզբանց», I, 3