Ոսկեզանգ (լատին․՝ Forsythia), ֆորզիցիա[1], ձիթենազգիների ընտանիքի բազմամյա տերևաթափ թփերի ցեղ։ Հայտնի է 8 տեսակ։ Հայաստանում ծաղկաբուծության մեջ ներդրված է ոսկեզանգ միջինը (Forsythia intermedia)։
Ցողունն ուղղաձիգ է կամ թեքված, բարձրությունը՝ մինչև 2 մ։ Տերևները պարզ են, մուգ կանաչ, հակադիր, ամբողջաեզր կամ սղոցաեզր։ Ծաղիկները տերևանութներում են, մեկական կամ 23(6)-ական, զանգականման, վառ դեղինից մինչև ոսկեդեղին։ Ծաղկում է վաղ գարնանը՝ մինչև տերևների բացվելը։ Պտուղը երկբուն, բազմասերմ տուփիկ է։ Սերմերը թևավոր են։ Լուսասեր է, ջերմա- և ցրտադիմացկուն։ Գեղազարդիչ է։
↑«Entry for Forsythia Vahl». NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0 (անգլերեն). International Association for Plant Taxonomy. 1997. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։