Jump to content

Ոսկե սագը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե սագը
գերմ.՝ Die goldene Gans
ԵրկիրԱրևելյան Գերմանիա
Ժանրմանկական ֆիլմ
Թվական1964
Լեզուգերմաներեն
ՌեժիսորSiegfried Hartmann?[1][2]
Սցենարի հեղինակGünter Kaltofen? և Siegfried Hartmann?
ԴերակատարներKaspar Eichel?, Uwe Detlef Jessen?, Peter Dommisch?, Gerd E. Schäfer?, Katharina Lind?, Renate Usko?, Գերհարդ Ռեյչոլդ, Fritz Decho?, Karin Ugowski?, Heinz Scholz?, Fritz Schlegel?, Jochen Thomas?, Hartmut Beer?, Ralph J. Boettner?, Walter E. Fuß?, Karl Heinz Oppel?, Horst Papke? և Karen Fredersdorf?
ՕպերատորKarl Plintzner?
ՄոնտաժHildegard Conrad?
Տևողություն63 րոպե

«Ոսկե սագը» (գերմ.՝ Die goldene Gans), արևելագերմանական գեղարվեստական երաժշտական ֆիլմ-հեքիաթ, որ ստեղծվել է «DEFA» ստուդիայում[3] Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի մոտիվներով։ Պրեմիերան կայացել է 1964 թվականի սեպտեմբերի 25-ին։

Երեք եղբայրներ՝ Կունցը, Ֆրանց անհաջողակն ու Կլաուսսն ապրում են կոշկակարի ոչ մեծ արհեստանոցում, որը նրանք ժառանգություն են ստացել իրենց հորից։ Ավագ եղբայրները՝ Կունցն ու Ֆրանցը, երազում են ոչինչ չանել, իսկ կրտսեր եղբայր Կլաուսն զբաղվում է թագավորության աղքատ բնակիչների կոշիկները նորոգելով։ Դրա պատճառով եղբայրները նրան կոչում են «Հիմար»։

Մի անգամ Կունցը գնում է անտառ՝ փայտ կտրելու և իր հետ վերցնում է կարկանդակ ու գինի։ Այնտեղ նա հանդիպում է ցախ հավաքող պառավի, որը նրան խնդրում է իրեն տալ մի կում գինի ու մի կտոր կարկանդակ, որովհետև ինքն արդեն երկար ժամանակ տանջվում է քաղցից ու ծարավից։ Սակայն ավագ եղբայրը մերժում է, ինչի պատճառով կացնով հարված է ստանում ձեռքին։ Շուտով անտառ է գնում միջնեկ եղբայրը, որն իր հետ վերցնում է գինի ու օմլետ։ Նա նույնպես հանդիպում է պառավին, մերժում ուտելիք տալ նրան և կացնով հարված ստանում ոտքին։ Արդյունքում փայտ կտրելու են ուղարկում Հիմարը և նրան տալիս հաց ու ջուր։ Կլաուսը նույնպես հանդիպում է պառավին և պատրաստակամությամբ նրա հետ կիսում իր ուտելիքը։ Սակայն ջրի փոխարեն նա շշում գտնում է գինի, իսկ հացի փոխարեն՝ օմլետ։ Ոտելուց հետո Կլաուսը նորոգում է պառավի զամբյուղը։ Որպես շնորհակալություն՝ տատիկը նրան խորհուրդ է տալիս կտրել դարավոր կաղնին, որի արմատների տակ նա կգտնի այն, ինչ իրեն պետք է։ Դրանից հետո նա անհետանում է։

Կլաուսը կտրում է կաղնին և նրա արմատներում գտնում ոսկե սագի։ Տղան նրան առնում է թևի տակ և հանկարծ հանդիպում է երկու քույրերի՝ Լիզին ու Գրետին։ Ցանկանալով իր ու քրոջ համար վերցնել սագի ոսկե փետուր՝ Լիզը դիպչում է սագին, բայց կպչում է նրան։ Նույնը տեղի է ունենում նաև Գրետի հետ։ Կլաուսը որոշում է գնալ պանդոկ, որի տերը քույրերի հայրը։ Այնտեղ կանգ է առնւմ դաժան արքայազն Շտյուրֆիլդը, որը գիշերը նախապատրաստում է հարձակում պալատի վրա և արքայադստեր առևանգումը։ Հիմարն իր խորամանկության շնորհիվ արքայազնին ու նրա ենթականերին հարբեցնում է նկուղում և պանդոկապանին հրամայում փակել նրանց, իսկ ինքը պառկում է քնելու։ Գիշերը պանդոկապանն ուզում է սագից մի փետուր պոկել, բայց կպչում է նրան։

Կլաուսն արթնանում է ու հիում թագավորական հրամանն այն մասին, որ տխուր արքայադստերը ծիծաղեցրած մարդը կնության կառնի նրան, ինչպես նաև կստանա թագավորության կեսը։ Տղան գնում է նրան ծիծաղեցնելու։ Ճանապարհին սագին են կպչում թափառական երաժիշտները, փեսան, հարսնացուն, ինչ-որ մարդ ու գյուղացին ավանակի հետ, ինչպես նաև թագավորական կապիտանը։ Գնալով պալատ՝ Կլաուսը ծիծաղեցնում է արքայադստերը, իսկ նա թագավորին հիշեցնում է իր խոստումը, բայց վերջինս չի ցանկանում իր դստերն ամուսնացնել հասարակ գյուղացու հետ։ Արքայազն Շտյուրֆրիդը գրավում է պալատը։ Հիմարը փրկում է թագավորական գանձարանն ու արքայադստերը պաշտպանում նվաճողից, ինչի համար ստանում է նրա ձեռքն ու սիրտը։

  • Կասպար Էյխել – Կլաուս
  • Կարին Ուգովսկի – քմահաճ արքայադուստր
  • Ուվե Դետլեֆ Եսսեն – Կունց
  • Պետեր Դոմմիշ – Ֆրանց անհաջողակ
  • Հանց Շոլց – Թագավոր
  • Գերհարդ Ռահոլդ – արքայազն Շտյուրֆիլդ
  • Գերդ Ե. Շեֆեր – պարոն պալատական գիտնական
  • Կատարինա Լինդ – Լիզ
  • Ռենատե Ուսկո – Գրետ
  • Ֆրից Շլեգել – պանդոկապան
  • Կարեն Ֆրեդերսդորֆ – ցախ հավաքող պառավ
  • Կարլ Հանց Օպպել – 1-ին երաժիշտ
  • Հորստ Պապկե – 2-րդ երաժիշտ
  • Լուտց Էրդման – 3-րդ երաժիշտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]