Շումերը (նաև Շումերիա), միջագետքի հարավային մասում գտնվող հնագույն քաղաքակրթության անվանումն է։ Շումերական քաղաքակրթության տարածքը համապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիս գետերը լցվում են Պարսկական ծոց։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամ շումերացիներ։ Իրենք՝ շումերներն իրենց երկիրը կոչում էին կի-էն-գիր («քաղաքակիրթ տիրակալների երկիր»)։ Շումերը կազմված էր մի շարք քաղաք-պետություններից, որոնցից էին Ուրը, Ուրուկը, Քիշը, Լագաշը, Նիպպուրը, Մարին, Սիպպարը և այլն։ Յուրաքանչյուր քաղաք-պետություն կառավարվում էր տիրակալի՝ թագավորի կողմից, ով կոչվում էր լուգալ (շում. մեծ մարդ)։ Հաճախակի քաղաք-պետությունների միջև տեղի էին ունենում պատերազմներ, ժամանակ առ ժամանակ հայտնվում էին տիրակալներ, ովքեր որևէ քաղաքի իշխանության ներքո միավորում էին ողջ Շումերը կամ նրա մի մասը։ Շումերը առևտրային հարաբերություններ էր հաստատել իր հյուսիսի հարևան Արատտա պետության հետ։ Արատտայից Շումեր էին գալիս արհեստավորներ տաճարներ կառուցելու համար։
Ascalone, Enrico. 2007. Mesopotamia: Assyrians, Sumerians, Babylonians (Dictionaries of Civilizations; 1). Berkeley։ University of California Press. ISBN 0-520-25266-7 (paperback).
Bottéro, Jean, André Finet, Bertrand Lafont, and George Roux. 2001. Everyday Life in Ancient Mesopotamia. Edingurgh։ Edinburgh University Press, Baltimore։ Johns Hopkins University Press.
Crawford, Harriet E. W. 2004. Sumer and the Sumerians. Cambridge։ Cambridge University Press.
Leick, Gwendolyn. 2002. Mesopotamia: Invention of the City. London and New York։ Penguin.
Lloyd, Seton. 1978. The Archaeology of Mesopotamia: From the Old Stone Age to the Persian Conquest. London։ Thames and Hudson.
Nemet-Nejat, Karen Rhea. 1998. Daily Life in Ancient Mesopotamia. London and Westport, Conn.։ Greenwood Press.
Roux, Georges. 1992. Ancient Iraq, 560 pages. London։ Penguin (earlier printings may have different pagination։ 1966, 480 pages, Pelican; 1964, 431 pages, London։ Allen and Urwin).
Schomp, Virginia. Ancient Mesopotamia: The Sumerians, Babylonians, And Assyrians.