Շողշողուն աշխարհ
Շողշողուն աշխարհ Блиста́ющий мир | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Գրին |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1921-1923 |
Հրատարակման վայր | Կարմիր Նիվա |
Հրատարակված է | 1924 |
Հրատարակման տարեթիվ | 1924 |
Թվային տարբերակ | lib.ru/RUSSLIT/GRIN/mir.txt |
Կայք | lib.ru/RUSSLIT/GRIN/mir.txt |
Շողշողուն աշխարհ (ռուս.՝ Блиста́ющий мир), Ալեքսանդր Գրինի վեպը, որ գրվել է 1921-1923 թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է 1924 թվականին Սանկտ Պետերբուրգյան «Կարմիր Նիվա» լրագրում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպում պատմվում է Դրուդի՝ մի մարդու մասին, ով օժտված է թռչելու կարողությամբ։ Մի քաղաքում հայտնվում է հայտարարություն, որ կրկեսում լինելու է մեկ ներկայացում՝ «Մարդը 2 աստղով», ով կկատարի թռիչք առանց որևէ սարքավորման։ Երբ արտիստը չի վերցնում ներկայացման գումարը, դրանով հետաքրքրվում է գաղտնի ոստիկանությունը։ Քաղաքում հայտնվում են բազմատեսակ բամբասանքներ արտիսների անձնականի վերաբերյալ, և ներկայացման բոլոր տոմսերը գնվում են նույնիսկ եռակի գնով։ Կրկեսում հավաքվել էին քաղաքի հայտնի մարդիկ, որոնց մեջ էր նաև նախարար Ռունա Բեգուեմի քրոջ աղջիկը։
Ներկայացումից հետո տուն վերադառնալիս Դրուդի վրա հարձակում են գործում, որի ժամանակ հարձակվողներից մեկը զոհվում է։ Տարօրինակ իրադարձություններ են կատարվում «Հռոմ» հյուրանոցում. բանալիով փակված սենյակում հայտնվում է մի կենվոր, որ Դրուդն էր։ Նա ապրում էր հորինված անվամբ՝ մարդկանցից գաղտնի, որպեսզի չդառնա գիտական հետազոտությունների օբյեկտ։ Հյուրանոցի տերը իշխանությունների հրամանով քնաբեր է լցնում Դրուդի սուրճի մեջ, շտապօգնության մեքենան նրան տանում է բանտ։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հիասքանչ աշխարհ» - 1984 թվականի էկրանավորում, որի ռեժիսորն է Բուլատ Մանսուրովը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Варламов А. Н. Александр Грин. Биография. — М.: ЭКСМО, 2010. — 544 с. — (Лауреаты литературных премий). — ISBN 978-5-699-38651-2
- Кобзев Н. А. Роман Александра Грина (проблематика, герой, стиль). — Кишинёв, 1983.
- Ковский В. Е. Романтический мир Александра Грина. — М.: Наука, 1969. — 296 с.