Շաֆթսբերի պողոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաֆթսբերի պողոտա
անգլ.՝ Shaftesbury Avenue
Երկիր Միացյալ Թագավորություն
Գտնվում էՎեստմինստեր և Քամդեն
Երկարություն1 կմ
Անվանվել էԷնտոնո Էշտոն-Կուպեր

Շաֆթսբերի պողոտա (անգլ.՝ Shaftesbury Avenue) Լոնդոնի կենտրոնական փողոցներից է, հայտնի է նաև «Լոնդոնյան Բրոդվեյ» անվանումով, քանի որ այստեղ կան շատ թատրոններ։ Փողոցը տանում է դեպի հյուսիս-արևմուտք և ճանապարհին հատում է Չարինգ-Քրոսս-Ռոուդ փողոցը։

Շաֆթսբերի պողոտան ստեղծվել է 1877 թվականից 1886 թվականը։ Փողոցը կոչվել է Էնտոնի Էշլի Կուպերի, Շաֆթսբերիի յոթերորդ կոմսի անունով, որը աշխատում էր փողոցի բարելավման վրա։ Ներկայումս Շաֆթսբերի պողոտան Լոնդոնի թատրոնային փողոցն է։ Այս փողոցի վրա են գտնվում այնպիսի թատրոններ ինչպիսիք են՝ «Լիրիկ», «Ապոլո», Հիլհուդ-թատրոն և այլն։

Շաֆթսբերի պողոտայի վրա սկսվում է նաև լոնդոնյան Չայնա-Թաունը, ինչով պայմանավորված են փողոցի վրա գտնվող չինական խանութների և ռեստորանների մեծամասնությունը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1» ֆիլմում, հերոսների փախչելու պահը նկարահանված է Շաֆթսբերի պողոտայի վրա, սակայն գրքում նկարագրվում է Թոթնեմ-Քորթ-Ռոուդ փողոցը։