Jump to content

Շատբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շատբերդ, հայկական հնագույն ամրոց-բնակավայր Մեծ Հայքի Կաղարջք գավառում, և հետագայում Շավշեթ գավառում։ Շատբերդը ասպատակել են արաբները, սելջուկ-թուրքերը, մոնղոլները։ Արաբ նվաճողների տևական տիրապետության ընթացքում Շատբերդն ամայացել ու կործանվել է։ Ն․ Մառի արտահայտությամբ «․․․Միջնաձորում, Շատբերդում և մյուսներում, ինչպես երևում է, տիրում էր բիրտ ավերածություն, և միայն իրենց հայկական անունները կարող են հավաստել երկրամասի երբեմնի լավ օրերի գոյությունը» (Георгий Мерчул, Житие св․ Григория Хандзтийского, грузинский текст, перевод Н․ Марра, 1911, § 16)։ 10-11-րդ դարերում հնարավոր է դարձել Շատբերդը վերաշինել, ավերված հայկական եկեղեցիները վերականգնել։ Պատմությամբ հաղորդվում է, որ մեծ հայր Սոֆրոնը մինչև դարի (10-րդ դար) ավարտը վերականգնել է Շատբերդի եկեղեցին։ Գեորգի Մերչուլը, գրելով Գրիգոր Խանձթեցու վարքը, նշել է նրա ծավալած եռանդուն գործունեությունը Կղարջքի հայկական ավերված եկեղեցիների վերականգնման և նորերի ստեղծման գործում։ Շատբերդի եկեղեցում, ինչպես հայկական քաղկեդոնական մյուս եկեղեցիներում թարգմանվել, արտագրվել և նկարազարդվել են ինչպես հայերեն, այնպես էլ հունարեն, վրացերեն ձեռագրեր, ստեղծվել են նորերը։ Շատբերդի հայությունը 20-րդ դարի առաջին տասնամյակներում ենթարկվել է բռնի տեղահանության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 458