Շատալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շատալո
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորAleksei Dyomin?
ՍցենարիստAleksei Dyomin?
ՊրոդյուսերՏենգիզ Սեմյոնով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունԱնիմոս
Թվական2010

«Շատալո», Ալեքսեյ Դյոմինի ռուսական մուլտֆիլմը՝ հիմնված Յուրի Կովալի պատմվածքների վրա։ Նկարահանվել է 2010 թվականին «Անիմոս» ստուդիայի «Ռուս դասականները երեխաների համար» շարքի շրջանակներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն հիմնված է «Շատալո» մանրապատումի և «Մաքուր Դոր» («Նյուրկա», «Ջուր փակ աչքերով») շարքի պատմվածքների վրա։

Գյուղում ապրում է Շատալո անունով մի սև կատու։ Նա սիրում է թափառել հորի մոտ, բայց տեղացիները քշում են նրան՝ համարելով, որ նա դժբախտություն է բերում, օրինակ՝ ինչ-որ մեկը սայթաքում է՝ լի դույլերը ձեռքին, կամ ինչ-որ բան է ընկնում հորը։ Միայն առաջին դասարանցի Նյուրկան է երբեմն կերակրում Շատալոյին։ Նա նայում է գյուղի բնակիչներին դպրոցում իրեն նվիրված հեռադիտակով, և մտածում է, թե արդյոք բոլորը լաց կլինեն, եթե նա մահանա։

Մի օր ձկնորսները Շատալոյին տանում են իրենց հետ՝ մտածելով, որ նա իրենց երջանկություն կբերի։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ալեքսեյ Դյոմին
  • Սցենարիստ՝ Ալեքսեյ Դյոմին
  • Բեմադրող նկարիչ՝ Ալեքսեյ Դյոմին
  • Անիմատորներ՝ Եկատերինա Բոյկովա, Սվետլանա Զիմինա, Դմիտրի Նովոսելով, Եվգենի Իվանով, Նադեժդա Լեմինա, Ալեքսեյ Դյոմին
  • Նկարիչներ՝ Իրինա Դիմիչ, Վերա Պիունովա, Սվետլանա Սբիտնևա, Վիկտորիա Տյորտի-Օոլ
  • Համակարգչային հավաքում և մշակում՝ Պյոտր Զախարժևսկի, Մաքսիմ Դոլժանսկի
  • Ձայնային ռեժիսոր՝ Վիկտոր Բրուս
  • Պրոդյուսեր՝ Թենգիզ Սեմյոնով
  • Դերերի հնչյունավորում՝ Իլ Կրիվալևա, Ալեքսանդր Կլյուկվին, Մարիա Կլյուկվինա
  • Ստեղծողները ներկայացվաշ են մուլտֆիլմի լուսագրերում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - Ֆիլմը ներառվել է Սուզդալի Ռուսական 16-րդ բաց անիմացիոն կինոփառատոնի մրցութային ծրագրում[1], արժանացել «Լավագույն դրամատուրգիայի համար» մրցանակին և գրավել առաջին տեղը փառատոնի մասնագիտական վարկանիշում[2]։
  • 2011 - «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում Ալեքսեյ Դյոմինն արժանացել է վկայականի Գեղարվեստական միջոցների հմտության և համառոտության համար[3]։
  • 2011 - Մուլտֆիլմն արժանացել է Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակի լավագույն անիմացիոն ֆիլմի համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Открытый Российский фестиваль анимационного кино, 2011 год
  2. Мария Терещенко. «Одинокий мультфильм желает познакомиться». Синематека. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին.
  3. «Кинофестиваль «Окно в Европу» — 2011». 13.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Номинанты и лауреаты Национальной премии кинокритики и кинопрессы «Белый слон» за 2011 год». 22 декабря 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]