Շանհայի ավտոցուցասրահ
Շանհայի ավտոցուցասրահ | |
---|---|
Երկիր | Չինաստան |
Հրապարակ | Շանհայ |
Ցուցահանդեսի տեսակ | ավտոցուցասրահ |
Բացվել է | 1985 |
Կայք | autoshanghai.org autoshanghai.org/?lang=en |
Շանհայի ավտոցուցասրահ (չինարեն՝ 上海国际汽车展 Շանհայի միջազգային ավտոցուցասրահ, անգլ.՝ Shanghai International Automobile Industry Exhibition) ավտոմոբիլների և ավտոմոբիլային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես, որն անցկացվում է ամեն կենտ տարում ապրիլ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում` Չինաստանի Շանհայ քաղաքում։ Միջոցառմանը հաջորդում է Պեկինի միջազգային ավտոցուցասրահը, որն անցկացվում է զույգ տարիներին։ Շանհայի ավտոցուցասրահը համարվում է ամբողջ Ասիական շրջանի ամենախոշոր ավտոցուցասրահը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանհայի ավտոցուցասրահը պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է 1985 թվականին[1]։
Չինական շուկայում օտարերկրյա բրենդների արագ աճող թվաքանակի հետ պայմանավորված Շանհայի ավտոցուցասրահը Դետրոյթսկու միջազգային ավտոցուցասրահի, Ֆրանկֆուրտի միջազգային ավտոցուցասրահի, Փարիզի միջազգային ավտոցուցասրահի և Տոկիայի ավտոցուցասրահի կողքին դարձել է միջազգային առաջատար ավտոցուցասրահներից մեկը։ 2001 թվականին միջոցառումը տեղի է ունեցել Շանհայի միջազգային նոր ցուցահանդեսային կենտրոնում (անգլ.՝ Shanghai New International Exhibition Center, SNIEC):
2004 թվականի հունիսին Շանհայի ավտոցուցասրահը դարձել է չինական առաջին ավտոցուցասրահը, որը միացել է Ցուցահանդեսային ինդուստրիայի համաշխարհային ասոցացիային։
2015 թվականից շոուն զետեղվել է «Shanghai National Exhibition & Convention Center» ցուցահանդեսային համալիրում, որը գտնվում է Շանհայի միջազգային Հունցյաո օդանավակայանի կողքին։
Շանհայի ավտոցուցասրահի անցկացման առաջին վայրկյանից շոուն ստացավ միջազգային կարգավիճակ՝ ամբողջ աշխարհում և Ասիայում դառնալով խոշոր ցուցահանդեսներից մեկը։ Յուրաքանչյուր տարի Պեկինի և Շանհայի ավտոցուցահանդեսների ժամանակ դեբյուտվել են համաշխարհային ավտոարդյունաբերության նորույթները։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]«Auto Shanghai» միջազգային 11-րդ ավտոցուցասրահը տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 22-28-ը[2]։
- Պրեմիերաներ
- BYD F3
- Chery A21
- Chery M14
- Chery B14
- Chery B13
- Chery S16
- Chevrolet Aveo (T250)
- Hongqi HQD concept
- Ford Focus
- Kia Cerato
- Maybach 57 S
- Mercedes-Benz R-класс (ցուցադրություն Չինաստանի համար)
- Mercedes-Benz B-класс (ցուցադրություն Չինաստանի համար)
- Mercedes-Benz CLK-դաս (ռեստայլինգ)
- Mercedes-Benz M-класс Sport Utility
2007 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի Շանհայի ավտոցուցասրահը տեղի է ունեցել ապրիլի 20-ապրիլի 28-ը։ Շոուն ներգրավվել է ավելի քան 1300 մասնակից 21 երկրներից։ Ցուցահանդեսային տարածքը կազմել է 140000 քառակուսի մետր, որը գերազանցել է անցած ցուցահանդեսների տարածքը։
Միջոցառման ժամանակ «Մարդու, ավտոմեքենայի և բնության կատարյալ ներդաշնակությունը» նշանաբանի տակ, ներկայացվել է 868 ավտոմեքենա, այդ թվում` 265-ը օտարերկրյա արտադրողներից (նրանցից 130-ը անմիջապես ներմուծվել են սահմանագծի պատճառով) և 603 տրանսպորտային միջոցներ չինական ընկերություններից։ Շոուի շրջանակներում կայացել են 5 նոր ավտոմեքենաների համաշխարհային դեբյուտներ, որոնք ներկայացրել են ավելի քան 20 կոնցեպտ-կար և 10 ավտոմոբիլ` էներգիայի երկընտրանքային աղբյուրների հետ[3]։
Ցուցահանդեսի ամբողջ շրջանում ավտոցուցասրահը ունեցել է ավելի քան 500000 այցելու 108 երկրից և տարբեր շրջաններից։
- Պրեմիերաներ[4]
- Audi Cross Coupe quattro
- BMW Concept CS 2
- BYD F3-R
- Brilliance FRV (A1)
- Buick Park Avenue
- Buick Rivera
- Changan CV11 Hybrid
- Changan CV8
- Chery A1
- Chery A3 sedan
- Chery A6
- Chery A6cc
- Chery Tiggo 6
- Chery Shooting Sport
- Chevrolet Volt E-Flex
- Great Wall Cowry
- Great Wall i7 (կոնցեպտ-կար)
- Great Wall Coolbear
- Great Wall Gwperi
- Great Wall Florid
- Chery Tiggo (B22)
- Geely King Kong II
- Geely Beauty Leopard II
- Geely Vision II
- Geely Meirenbao
- Iran Khodro Soren
- JAC С240
- JAC С926
- Nissan Livina
- Polarsun MPV-B
- Polarsun MPV-А
- Roewe W2
- SsangYong WZ
- SsangYong Kyron (ռեստայլինգ)
2009 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանհայի 13-րդ ավտոցուցասրահը սկսվել է 2009 թվականի ապրիլի 20-ին։ Մամուլի օրերը կայացել են ապրիլի 20-21-ը, հասարակության համար օրերը` ապրիլի 22-ապրիլի 28ը։ Ամբողջ ցուցահանդեսային տարածքը կազմել է 170000 քառակուսի մետր, ներառյալ 11 ներքին և մի քանի արտաքին տաղավարներ։
- Պրեմիերաներ
- Acura MDX (2007 թվական)
- Acura TL (2009 թվական)
- Audi A4L (2009 թվական)
- Audi Q7 (2010 թվական)
- BMW Concept 5 Series Gran Turismo (2009 թվական)
- Brilliance EV
- Brilliance FSV (2010 թվական)
- Brilliance GT Coupe (2009 թվական)
- Buick Regal 2.0T (2010 թվական)
- Buick LaCrosse (2010 թվական)
- BYD Auto E6 (2009 թվական)
- BYD Auto M6 (2010 թվական)
- Cadillac CTS-V (2009 թվական)
- Cadillac SRX (2010 թվական)
- Cadillac XLR (2009 թվական)
- Changan Motors CD101
- Changan E301 Concept
- ChangFeng Motors Acumen (2009 թվական)
- Chery A3 (2009 թվական)
- Chery Fulwin 2 (2010 թվական)
- Chery Karry (2007 թվական)
- Chevrolet Camaro Bumblebee (2009 թվական)
- Chevrolet Cruze WTCC (2009 թվական)
- Chevrolet Volt (2011 թվական)
- Citroen 2008 GT Concept
- Citroen C-Quatre (2010 թվական)
- Citroen C5 (2008 թվական)
- Guangben Linian Coupe
- Great Wall Hover H3
- Great Wall CHC011
- Geely GT Tiger Concept
- Geely GE
- Geely ET925 (2009 թվական)
- FAW Haima 3 (2009 թվական)
- FAW Haima H2 (2009 թվական)
- Ferrari California (2009 թվական)
- Ford Flex (2008 թվական)
- Haima Fushida Me EV
- Kia Soul Hybrid
- Mercedes-Benz S65 AMG (2010 թվական)
- Mercedes-Benz S400 Hybrid (2010 թվական)
- Mercedes-Benz BlueZERO Modular Concept (2009 թվական)
- Mazda 2 Sedan (2008 թվական)
- Mazda Kiyora (2008 թվական)
- Mazda MX-5 Roadster Coupe (2009 թվական)
- Peugeot RD Concept
- Pontiac Solstice (2006 թվական)
- Roewe N1 Concept
- Roewe MG6
- Roewe 550 RS
- Rolls-Royce 200EX (2009 թվական)
- Rolls-Royce Phantom Coupe (2009 թվական)
- Škoda Superb (2008 թվական)
- South East Motor V4 (2009 թվական)
- South East Motor V5 (2009 թվական)
- Subaru G4e (2007 թվական)
- Suzuki Alto (2009 թվական)
- Toyota Crown Royal Saloon (2009 թվական)
- Toyota Hi-CT (2007 թվական)
- Volkswagen Passat Lingyu (2010 թվական)
- Volkswagen Scirocco (2008 թվական)
- Volvo S60 Concept (2009 թվական)
2011 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի Շանհայի ավտոցուցասրահը տեղի է ունեցել ապրիլի 21-28ը։ Վերջինիս իրենց մասնակցությունն են ցուցաբերել 95 ընկերություններ, որոնց թվում մասնակցել են չինացի և օտարերկրյացի արտադրողներ, ինչպես նաև ընդհանուր ձեռնարկություններ։ Ընդհանուր ցուցահանդեսային տարածքը կազմել է 230 հազ. քառակուսի մետր։ «Volkswagen» (կոնցերն)-ի ցուցահանդեսային տարածքը զբաղեցրել է 8500 քառակուսի մետր, որտեղ ներկայացվել են ավտոմոբիլներ այնպիսի նամականիշներով, ինչպիսիք են «Volkswagen»-ը, Աուդին, «Skoda»-ն, «Bentley»-ը, «Lamborghini»-ն, «Bugatti»-ն և «Seat»-ը։ «Great Wall Motors» ընկերությունը բերել է 20 ավտոմոբիլ, որոնք զբաղեցրել են ավելի քան 2000 քառակուսի մետր տարածք։
- Պրեմիերաներ[5]
- Audi A3 e-tron
- BMW 5 «plug-in» (հիբրիդ)
- Buick Envision
- Brilliance Zhonghua 530
- Chevrolet Malibu
- Citroen DS5
- Hawtai B35 Bolgheri
- Hyundai Grandeur
- Geely Gleagle GC6
- Geely Gleagle GS-CC (կուպե-կաբրիոլետ)
- Geely GX6
- Geely SC7-RV
- Geely McCar
- Great Wall Hover IF (համաշխարհային պրեմիերա)
- Great Wall Wingle CL
- Great Wall Voleex C20 EV
- Icona Fuselage
- Jinbei S30
- Kia Rio sedan
- Lifan 720
- Lifan X60 SUV
- Hyundai Elantra Yuedong (ռեստայլինգ)
- Kia K2
- Nissan Tiida (ռեստայլինգ)
- Nissan Venucia
- Neora EV
- Mercedes-Benz A-դաս
- Rolls-Royce Ghost (երկարավուն տարբերակ)
- Peugeot SxC
- Subaru Impreza XV
- Youngman Lotus L5
- Volvo Universe (կոնցեպտ-կար)
- Volkswagen Beetle (նոր սերունդ)
2013 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ավտոցուցասրահը տեղի է ունեցել ապրիլի 21- 29-ը։ Միջոցառումը զբաղեցրել է ցուցահանդեսային տարածքի 280 հազ. քառակուսի մետր։ Շոուն ներառել է 2000 չինական և օտարերկրյական ցուցանմուշներ 18 երկրներից և շրջաններից։ Միջոցառման ժամանակ ցուցադրվել է մոտ 1300 տրանսպորտային միջոց, այդ թվում` 69 կոնցեպտ-կար և 91 ավտոմոբիլ` էներգիայի այլընտրանքային տարբերակներով։ Շանհայի ցուցասրահի շրջանակներում կայացել են 111 նոր մոդելների դեբյուտներ[6]։
Ի լրումն 813000 այցելուների՝ շոուն ներգրավվել է 10493 լրագրող 2718 տեղական և արտասահմանյան կազմակերպություններից։
- Acura SUV-X (2013 թվական)
- Applus IDIADA iShare
- Audi A3
- Audi S3
- BMW X4
- BAIC C51X
- BAIC Concept 900
- Besturn X80
- Buick Riviera
- BYD S7
- BYD Qin
- Bugatti Veyron Grand Sport Vitesse-ը WRC-ի տարբերակում
- Chery Ant 2.0
- Citroën Wild Rubis
- Denza NEV
- DongFeng H30 Cross
- DongFeng EQ2050 M3D
- Great Wall Haval H7
- JAC S30
- Jeep Cherokee KL
- Icona Vulcano (հիբրիդ)
- Kia Cub (2013)
- Hawtai Boliger S
- Haima M6
- Honda Concept M
- Hyundai HCD-14
- Landwind X5
- Lamborghini Aventador LP720-4 50 Anniversario (ի պատիվ նամականիշի 50-ամյա հոբելյանի)
- Maserati Ghibli
- Mitsubishi Concept G4
- Mercedes-Benz GLA-класс
- Nissan Friend-ME
- Porsche Panamera E-Hybrid (համաշխարհային պրեմիերա)
- Porsche Panamera Turbo Executive
- Renault Alpine A110-50
- Skoda Superb (թարմացում)
- Suzuki Authentics
- Venucia Viwa 2013
- Volkswagen CrossBlue Coupe (հիբրիդային կրոսսովեր)
- Zotye 600
2015 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի Շանհայի 16-րդ ավտոցուցասրահը սկսվել է ապրիլի 20-ին մամուլի լուսաբանման համար, իսկ ապրիլի 21-29-ը նրա դռները բաց էին հասարակության առաջ։ Շոուի անցկացման վայրը ընտրվել է Շանհայի միջազգային կոնգրես-կենտրոնը։ Ավտոցուցասրահը զբաղեցրել է ցուցահանդեսային 17 տաղավար, իսկ էքսպոզիցիայի ընդհանուր տարածքը գերազանցել է 280 հազ. քառակուսի մետրը։ Այդ տարում կազմակերպիչները առաջին անգամ նման սերնդի միջոցառման համար որոշել են հրաժարվել աղջիկ-մոդելներից, ինչպես նաև արգելել են երեխաների մուտքը[9][10]։ Այդպիսի սահմանափակումները մտցվել են Պեկինի դեպքից հետո, երբ հինգ տարեկան երեխան գործի է դրել ցուցահանդեսային «Tesla Model S» ավտոմոբիլի շարժիչը, որը քիչ էր մնում բերեր ավտովթարի[11]։
Կազմակերպիչների խոսքերով 2015 թվականին շանհայական ցուցահանդեսի մասնակցությունը ընդունել է երկու հազար ավտոարտադրողների նմուշներ 18 երկրներից։ Վերջիններիս թվում են ինչպես տեղի կոնցեռներ` «SAIC Group», «Dongfeng Motor», «GAC Group» և «BAIC Motor», այնպես էլ համաշխարհային ընկերություններ` Volkswagen (կոնցերն), Ջեներալ Մոթորս, «Chrysler», «PSA Peugeot-Citroen» և այլն[11]։ Այնուամենայնիվ եվրոպական նամականիշները Շանհայում գրեթե ոչ մի համաշխարհային պրեմիերայի չեն հասել։ Դրանց թվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Rolls-Royce»-ը, «Bentley Motors»-ը, «Ferrari»-ն, «Lamborghini»-ն, «Aston Martin»-ը, «Maserati»-ն։
- Պրեմիերաներ[12]
- Աուդի A6 L e-tron
- Audi Prologue Allroad
- BMW X5 (հիբրիդ)
- Buick Verano
- Buick Avenir
- Brilliance V3 (կոմպակտ կրոսսովեր)
- Cadillac CT6
- Chevrolet FNR Concept (էլեկտրասայլակ)
- Citroen Aircross Concept
- Chery Alpha 5
- Geely Emgrand Concept
- Great Wall Concept R
- Great Wall Concept B
- Ford Taurus 7
- Fiat Ottimo Cross Concept
- Infiniti Q70L Bespoke Edition
- Ferrari California T Tailor Made 2015
- Infiniti ESQ
- Haval H6 Coupe
- Honda Concept D
- Landwind Х7
- Lifan X40
- Lifan X70
- Lexus ES 200 (XV60) 2015
- Lexus RX 200t
- Nissan Lannia
- Nissan Murano
- Mercedes-Benz GLC Coupe Concept
- McLaren 540C
- Peugeot 308 R Hybrid
- Peugeot Quartz Concept
- Renault Kadjar
- Rolls-Royce Phantom "Limelight Collection"
- Volvo XC90 Lounge Console
- Volkswagen Scirocco GTS 3
- Volkswagen C Coupe GTE
- Volkswagen XL1 (գերխնայողական հիբրիդ)
- Qiantu K50 Event!
- Qoros 2 SUV PHEV
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Auto Shanghai 2015 is Finished Successfully» (անգլերեն). Автосалон в Шанхае. 30 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Дмитрий Киселев (22 апреля 2005). «Час гепарда» (ռուսերեն). Газета.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Auto Shanghai 2007 ends with great success» (անգլերեն). China Daily. 2007 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Сергей Знаемский. «Автосалон в Шанхае - 2007» (ռուսերեն). Авторевю. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Автосалон в Шанхае - 2011» (ռուսերեն). АвтоВести. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «The 15th Shanghai International Automobile Industry Exhibition is finished successfully» (անգլերեն). IMAG GmbH. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Сергей Гусаров (22.04.2013). «Шанхайский завоз» (ռուսերեն). Газета.Ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Михаил Цымбал (2013 թ․ ապրիլի 23). «Бездонная бочка - Главные премьеры моторшоу в Шанхае» (ռուսերեն). Motor.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Шанхайский автосалон откажется от манекенщиц» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 10.01.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Даниил Ломакин (18.04.2015). «Шанхай не для всех» (ռուսերեն). Газета.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ 11,0 11,1 «Главные премьеры Шанхайского автосалона - 2015» (ռուսերեն). Авто Дни.ru. 20 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Антон Желудов (20 апреля 2015). «Новинки Шанхайского автосалона — 2015» (ռուսերեն). За рулём. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.