Շահին Բաղիրով
Շահին Բաղիրով ադրբ.՝ Şahin Soltan oğlu Bağırov | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Վորոնեժի պետական համալսարան (1986) և Russian Customs Academy? (2003) |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Շահին Սոլթան օկլի Բաղիրով (ադրբ.՝ Şahin Soltan oğlu Bağırov, հունվարի 12, 1965, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի նախագահ (2023 թվականից), մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ (2014 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահին Սոլթան օկլի Բաղիրովը ծնվել է 1965 թվականի հունվարի 12-ին Բաքվում։ 1986 թվականին ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, իսկ 2003 թվականին՝ որպես երկրորդ կրթություն, ավարտել է Ռուսաստանի մաքսային ակադեմիայի մաքսային աշխատանքի կազմակերպման ֆակուլտետը։ 2004 թվականին ավարտել է նույն ակադեմիայի ասպիրանտուրան և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1]։
Շահին Բաղիրովը աշխատանքի է անցել Ադրբեջանի ագրոարդյունաբերական համալիրի համակարգում՝ նշանակման հիման վրա։ 1992 թվականից աշխատանքի է անցել մաքսային համակարգում որպես տեսուչ, Բաքվի գլխավոր մաքսային վարչության տեսուչ, «Ալի-Բայրամլի» մաքսակետի պետ, աշխատել մաքսային հսկողության գլխավոր վարչությունում, ներքին անվտանգության վարչությունում, պետի տեղակալ, ապա՝ մաքսային հսկողության գլխավոր վարչության պետ։
Շահին Բագիրովը 2014-2018 թվականներին եղել է ԱՀ պետական մաքսային կոմիտեի նախագահի տեղակալը։ 2019-2022 թվականներին աշխատել է հարկերի և էկոնոմիկայի նախարարությանն առընթեր անշարժ գույքի պետական ծառայությունում։ 2022 թվականին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Մաքսային պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ[2], միևնույն ժամանակ նրան տրվել է նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարելու լիազորություն[3]։ Նա այս կոմիտեի նախագահ է նշանակվել 2023 թվականի փետրվարի 14-ին[4]։
2005 թվականի հունվարի 28-ին նրան շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-մայորի, իսկ 2014 թվականի փետրվարի 3-ին՝ մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Azərbaycan Respublikası Dövlət Gömrük Komitəsi». DGK (ադրբեջաներեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Շահին Բագիրովը նշանակվել է Մաքսային պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
- ↑ Dövlət Gömrük Komitəsinə sədrlik müvəqqəti olaraq Şahin Bağırova həvalə olunub
- ↑ Ş.S.Bağırovun Azərbaycan Respublikası Dövlət Gömrük Komitəsinin sədri təyin edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı