Շահանդուխտի քերծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շահանդուխտի ժայռ, Գյալինգայա, Հարսնավազ, Հարսնաքար, Շահանդուխտի քերծ, ժայռ և ձոր Հայկական լեռնաշխարհում, Զանգեզուրում, Տաթևի վանքից մոտ 4.5 կմ հարավ, Որոտան գետի ափին։ Հնում՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառում։ Երեք լեռնագագաթներ են, միջինը, որ ժայռոտ է, կոչվում է այս անունով։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահանդուխտ անունով մի աղջիկ հարս գնալիս ենթարկվել է անօրենների հարձակմանը։ Սրանք կամեցել են հափշտակել Շահանդուխտին։ Թշնամիների ձեռքը չընկնելու համար աղջիկը ձիով թռել է բարձր ժայռի գագաթից և անվնաս իջել Որոտան գետի ափը։ Դրանից հետո այդ ժայռը կոչվել է Շահանդուխտի քերծ[1][2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  2. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  3. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)