Jump to content

Շախմատի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախմատի միջազգային օր

Շախմատ
ՊաշտոնապեսInternational chess day
Տեսակմիջազգային օր
Ամսաթիվհուլիսի 20
Տոնվում էտարբեր երկրներում
ՀաստատվածՖԻԴԵ
Տոնումամենամյա
Անվանված էՖԻԴԵ
ՆմանWorld Chess Day?
ԿապվածՇախմատ
Կայքinternationalchessday.com/#main և un.org/en/observances/world-chess-day(անգլ.)

Շախմատի միջազգային օր (անգլ.՝ International Chess Day), շախմատին նվիրված ամենամյա միջազգային տոն։ Այն նշվում է հուլիսի 20-ին՝ ՖԻԴԵ-ի հիմնադրման օրը[1]։

Պատմություն և տոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատի միջազգային օրը տոնվում է 1966 թվականից։ Տոնի ստեղծման գաղափարն առաջացել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մոտ, որը հիմնադրվել է 1924 թվականի հուլիսի 20-ին Փարիզում[2]։ Ըստ ՖԻԴԵ-ի տվյալների՝ 2012 թվականին աշխարհում հաշվառվել է մշտապես շախմատ խաղացող 605 միլիոն մեծահասակ[3]։

Տոնը նշվում է 178 երկրներում։ Այս օրը անցկացվում են տարբեր թեմատիկ մրցություններ[4]։ Միաժամանակյա խաղեր են անցկացվում նույնիսկ բանտերում[5]։

2004 թվականի հուլիսի 20-ին Կրեմլում աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը միաժամանակյա խաղեր է անցկացրել։ Նա ոչ-ոքի է խաղացել պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի հետ։ Նրանք խաղացել էին 150,000 ամերիկյան դոլար արժողությամբ խաղաքարերով[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շախմատի միջազգային օրվա պատմություն
  2. «Շախմատի միջազգային օր». РИА Новости. 20.07.2012. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  3. «AGON-ը թողարկում է նոր վիճակագրություն» (անգլերեն). FIDE. 2012 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  4. «178 երկիր նշում է այս օրը». Вести.Ру. 20 июля 2013. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  5. Բանտում անցկացվում է միաժամանակյա խաղ
  6. Ռ. Վասիլենկո (29-07-2004). «հուլիսի 20 – Շախմատի միջազգային օր». Русский Базар, № 31 (431). Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]