Շաբիշու դյու Պուատու (պանիր)
Շաբիշու դյու Պուատու ֆր.՝ Chabichou du Poitou | |
---|---|
Տեսակ | չաբիչու |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Տարածաշրջան | Seuil du Poitou, Պուատու Շարանտա |
Կաթ | այծի կաթ[1] |
Պաստերիզացում | և՛ այո, և՛ ոչ |
Սերտիֆիկացում | Appellation d'origine contrôlée (1990) |
Հայտնի է | 1872 թվականից |
Ճարպեր | 45 % |
Քաշ | 150 գրամ |
Ձև | գլանաձև |
Chabichou du Poitou Վիքիպահեստում |
Շաբիշու դյու Պուատու (ֆր.՝ Chabichou du Poitou), ֆրանսիական պանիր, որը պատրաստվում է այծի կաթից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբիշու պանրատեսակի պատրաստման մասին դեռևս 1872 թվականին հրատարակվել է Պուատուի և հարակից շրջանների ուղեցույցում (ֆր.՝ Guide du voyageur à Poitiers et aux environs)[2]
։ 1990 թվականին շաբիշու դյու պուատո պանրատեսակը սերտիֆիկացվեց Appellation d'origine contrôlée կողմից։ Այս պանրի պատրաստման տարարածաշրջանը համաձայն սերտիֆիկացման հանձնաժողովի, այնքան էլ ընդգրկուն չէ։ Այն սահմանափակվում է Վերին Պուատուի շրջանով։ Մասնավորապես՝ Վյեն դեպարտամենտի մի հատվածը, Դյու-Սևր դեպարտամենտն ու Շարանտ դեպարտամենտի մի հատվածը։
Այծի կաթից այս պանրատեսակի արտադրությունը աճեց ճգնաժամի հետևանքով, որն առաջացավ Dactylosphaera vitifoliae (խաղողի ֆիլոկսերա) միջատների զանգվածային ներհոսքի պատճառով։ Ինչպես նաև բարերար ազդեցություն թողեց Դյու-Սևրում կաթնային կոոպերատիվենրի ընդարձակումը 1906 թվականին։ 1997 թվականին արդեն պանրի արտադրությունը հասավ 340 տոննայի։ Ամենաշատը պատմության մեջ արտադրվել է 2003 թվականին, երբ ավելի քան 555 տոննա պանիր արտադրվեց։ 2007 թվականին արտադրվել է 512 տոննա։ Դրանից 20 %-ը թարմ չպաստերիզացված այծի կաթից էր պատրաստված, որի 7 %-ը պատրաստել էին ֆերմերային տնտեսությունները։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այծի կաթը սառեցնում են մինչև 20 °C, որից հետո տեղափոխում են մեծ չաների մեջ։ Կաթը սկսում է թթվել ավելացված մերանի ներգործությամբ։ Որոշ ժամանակ անց մակարդն ու շիճուկը առանձնացնում են միմյանցից և տեղավորում կաղապարների մեջ։ Երկու օր անց պանիրը կաղապարներից հանում են, ձեռքերով աղապատում ու տեղափոխում են հատուկ չորանոցներ։ Այդպես մնում է ավելի քան 10 օր, մինչև հասունանալը։ Սովորաբար չորանոցում պանիրը մնում է 2-ից 3 շաբաթ։ Այդ ընթացքում սնկերը և բակտերիաները պանրին տալիս են իրենց բնորոշ բուրմունքը։ Դրա պատճառով էլ, համը ուժեղացնելու նպատակով, պանիրները որոշ ֆերմերների կողմից մնում են չորանոցներում գրեթե մի քանի ամիս շարունակ։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրի գլուխը պատրաստում են գլանաձև, որի վերևի հատվածը մի փոքր նեղ է հիմքից։ Շաբիշյու պանրատեսակի յուղայնությունը հասնում է 45 %-ի։ Զանգվածը 150 գրամ է։ Միջուկն ունի փղոսկրի երանգավորում իսկ կեղևը պատված է սպիտակ բորբոսի շերտով՝ գորշ կապտագույն երանգավորումով (կախված տարվա եղանակից կարող է երանգը փոփոխվել)։
Պանիրն ունի թունդ, ընկուզային համուհոտ և այծի կաթի սպեցիֆիկ բույր։ Շաբիշու դյու Պուատու պանրի հետ հիանալի համադրվում է Պուատու շրջանում տարածված սպիտակ «Սովինյոն» կամ «Սանսեր» գինիները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://chabichou-du-poitou.eu/le-chabichou-du-poitou
- ↑ Հաստատված է կայքում Պանրագործների ասոցիացիա
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cahier des charges AOC-AOP chabichou du Poitou sur le portail de l’Union Européenne
- «Պաշտոնական կայք» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
- Site de la Route du Chabichou et des Fromages de Chèvre Արխիվացված 2011-08-01 Wayback Machine