Շաբիշու դյու Պուատու (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շաբիշու դյու Պուատու
ֆր.՝ Chabichou du Poitou
Chabichou2.JPG
Տեսակchabichou
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանSeuil du Poitou, Պուատու Շարանտա
Կաթայծի կաթ[1]
Պաստերիզացումև՛ այո, և՛ ոչ
ՍերտիֆիկացումAppellation d'origine contrôlée (1990)
Հայտնի է1872 թվականից
Ճարպեր45 %
Քաշ150 գրամ
Ձևգլանաձև
Chabichou du Poitou Վիքիպահեստում

Շաբիշու դյու Պուատու (ֆր.՝ Chabichou du Poitou), ֆրանսիական պանիր, որը պատրաստվում է այծի կաթից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբիշու պանրատեսակի պատրաստման մասին դեռևս 1872 թվականին հրատարակվել է Պուատուի և հարակից շրջանների ուղեցույցում (ֆր.՝ Guide du voyageur à Poitiers et aux environs)[2]
։ 1990 թվականին շաբիշու դյու պուատո պանրատեսակը սերտիֆիկացվեց Appellation d'origine contrôlée կողմից։ Այս պանրի պատրաստման տարարածաշրջանը համաձայն սերտիֆիկացման հանձնաժողովի, այնքան էլ ընդգրկուն չէ։ Այն սահմանափակվում է Վերին Պուատուի շրջանով։ Մասնավորապես՝ Վյեն դեպարտամենտի մի հատվածը, Դյու-Սևր դեպարտամենտն ու Շարանտ դեպարտամենտի մի հատվածը։

Այծի կաթից այս պանրատեսակի արտադրությունը աճեց ճգնաժամի հետևանքով, որն առաջացավ Dactylosphaera vitifoliae (խաղողի ֆիլոկսերա) միջատների զանգվածային ներհոսքի պատճառով։ Ինչպես նաև բարերար ազդեցություն թողեց Դյու-Սևրում կաթնային կոոպերատիվենրի ընդարձակումը 1906 թվականին։ 1997 թվականին արդեն պանրի արտադրությունը հասավ 340 տոննայի։ Ամենաշատը պատմության մեջ արտադրվել է 2003 թվականին, երբ ավելի քան 555 տոննա պանիր արտադրվեց։ 2007 թվականին արտադրվել է 512 տոննա։ Դրանից 20 %-ը թարմ չպաստերիզացված այծի կաթից էր պատրաստված, որի 7 %-ը պատրաստել էին ֆերմերային տնտեսությունները։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծի կաթը սառեցնում են մինչև 20 °C, որից հետո տեղափոխում են մեծ չաների մեջ։ Կաթը սկսում է թթվել ավելացված մերանի ներգործությամբ։ Որոշ ժամանակ անց մակարդն ու շիճուկը առանձնացնում են միմյանցից և տեղավորում կաղապարների մեջ։ Երկու օր անց պանիրը կաղապարներից հանում են, ձեռքերով աղապատում ու տեղափոխում են հատուկ չորանոցներ։ Այդպես մնում է ավելի քան 10 օր, մինչև հասունանալը։ Սովորաբար չորանոցում պանիրը մնում է 2-ից 3 շաբաթ։ Այդ ընթացքում սնկերը և բակտերիաները պանրին տալիս են իրենց բնորոշ բուրմունքը։ Դրա պատճառով էլ, համը ուժեղացնելու նպատակով, պանիրները որոշ ֆերմերների կողմից մնում են չորանոցներում գրեթե մի քանի ամիս շարունակ։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրի գլուխը պատրաստում են գլանաձև, որի վերևի հատվածը մի փոքր նեղ է հիմքից։ Շաբիշյու պանրատեսակի յուղայնությունը հասնում է 45 %-ի։ Զանգվածը 150 գրամ է։ Միջուկն ունի փղոսկրի երանգավորում իսկ կեղևը պատված է սպիտակ բորբոսի շերտով՝ գորշ կապտագույն երանգավորումով (կախված տարվա եղանակից կարող է երանգը փոփոխվել)։

Պանիրն ունի թունդ, ընկուզային համուհոտ և այծի կաթի սպեցիֆիկ բույր։ Շաբիշու դյու Պուատու պանրի հետ հիանալի համադրվում է Պուատու շրջանում տարածված սպիտակ «Սովինյոն» կամ «Սանսեր» գինիները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://chabichou-du-poitou.eu/le-chabichou-du-poitou
  2. Հաստատված է կայքում Պանրագործների ասոցիացիա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]