Նևիլ Դեդե
Նևիլ Դեդե | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Երկիր՝ | Ալբանիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 10, 1975[1][2][3] (49 տարեկան) կամ հոկտեմբերի 10, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տիրանա, Ալբանիա |
Ակումբ՝ | K.F. Tirana?, Guangzhou City F.C.?, KS Elbasani?, K.F. Tirana?, KS Elbasani?, K.F. Tirana? և Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքական |
Հասակ՝ | 184 սանտիմետր |
Նևիլ Թանաս Դեդե (ալբ․՝ Nevil Thanas Dede, հունվարի 10, 1975[1][2][3] կամ հոկտեմբերի 10, 1975, Տիրանա, Ալբանիա), ալբանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Ներկայումս Ալբանիայի՝ մինչև 19 տարեկան կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականից մինչև 2008 թվականը խաղացել է «Տիրանա» ֆուտբոլային ակումբում, բացառությամբ 2004-2006 թվականների, երբ խաղացել է «Էլբասանի» թիմի կազմում։ Իր կարիերայի ընթացքում Դեդեն Ալբանիայի չեմպիոն է դարձել ինը անգամ (ութ անգամ «Տիրանայի» հետ, մեկ անգամ՝ «Էլբասանիի» հետ), հինգ անգամ նվաճել է Ալբանիայի գավաթը, վեց անգամ՝ Սուպերգավաթը (բոլորը՝ «Տիրանայի» կազմում)․ համարվում է «Տիրանայի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը դարպասապահ Բլենդի Նալբանիի հետ։ Մեկ մրցաշրջան անցկացրել է Չինաստանում. 2008 թվականին խաղացել է« Գուանչժո Ֆուլի» ֆուտբոկային ակումբում և Չինաստանի ֆուտբոլային առաջնությունում թիմի հետ գրավել է 11-րդ տեղը։ Իր կարիերայի վերջին մրցաշրջանն (2008/09) անցկացրել է «Էլբասանի» թիմի կազմում։
Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է եկել 1995 թվականին և ընդհանուր առմամբ անցկացրել 30 հանդիպում[4], ընդ որում, չի խաղացել ազգային հավաքականի կազմում 1997-1999 թվականներին և 2005 թվականին։ Ամենաշատ թվով հանդիպումներն անցկացրել է 2007 թվականին (ազգային հավաքականի կազմում վերջին տարվա ընթացքում)՝ թվով 11 հանդիպում։
Մարզչական կարիերան սկսել է «Սկենդերբեու» թիմում որպես օգնական։ Երեք անգամ որպես մարզիչ գլխավորել է «Տիրանան» . 2009/10 մրցաշրջանում նա ղեկավարել է թիմն ընդամենը մեկ ամիս, իսկ հաջորդ մրցաշրջանում դառնալով գլխավոր մարզիչ՝ Դեդեն և ակումբը, չնայած Ալբանիայի Սուպերլիգայում անհամոզիչ ելույթներին, նվաճել են գավաթը. 2013 թվականի փետրվարին նա երրորդ անգամ է գլխավորել ակումբը և նրա հետ աշխատել մինչև հոկտեմբեր։ Նաև 2012 թվականին մարզել է «Լյուֆտետարի» թիմին, որն ըստ 2012/13 մրցաշրջանի արդյունքների՝ դուրս է եկել Ալբանիայի բարձրագույն լիգա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Hoxha, Florent (2009 թ․ հուլիսի 16). «Albania - Record International Players». RSSSF. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|