Ալբանիայի Սուպերլիգա
Ալբանիայի Սուպերլիգա Kategoria Superiore | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) |
Հիմնվել է | հունիսի 6, 1930 |
Ակումբների քանակ | 10 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Ալբանիայի Առաջին Դիվիզիոն |
Ազգային առաջնություններ | Ալբանիայի Գավաթ Ալբանիայի Սուպերգավաթ |
Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
![]() |
Սկենդերբեու (2013-14) |
Ամենատիտղոսավոր թիմ | Տիրանա |
Հեռուստատեսություն | TVSH SuperSport |
Պաշտոնական կայք | Պաշտոնական |
Ալբանիայի Սուպերլիգա (ալբ․՝ Kategoria Superiore), պրոֆեսիոնալ ամենաբարձր ֆուտբոլային առաջնությունը ալբանական ֆուտբոլային համակարգում։ Ներկայումս Սուպերլիգայում մրցում է 10 թիմ։ Մրցաշրջանները սովորաբար սկսվում են օգոստոսին և տևում են մինչև մայիս։ Յուրաքանչյուր թիմ խաղում է ընդհանուր 36 հանդիպում (չորսական անգամ յուրաքանչյուր թիմի դեմ)։ Ընդհանուր առմամբ մեկ մրցաշրջանի ընթացքում կայանում է 360 ֆուտբոլային հանդիպում։ Խաղերի մեծ մասը անցկացվում են կեսօրին՝ շաբաթ և կիրակի օրերին։ Մնացած խաղերը անցկացվում են երեկոյան՝ աշխատանքային շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերին։
Այս մրցաշարը սկզբնավորվել է դեռևս 1930 թվականին՝ Զոգ թագավորի օրոք, և կոչվում էր Ալբանիայի ազգային մրցաշար։ Ստեղծումից քիչ անց այն վերանվանվել է Ալբանիայի Սուպերլիգա։ Սկսած 1930 թվականից մրցմանը մասնակցել է 43 ֆուտբոլային ակումբ, որոնցից միայն 8 թիմի է հաջողվել հաղթել այս մրցաշարում (Տիրանա (24), Դինամո (18), Պարտիզանի (15), Վլազնիա (9), Սկենդերբեու (5), Էլբասանի (1), Ֆլամուրտարի (1), Տեուտա (1))։
Ներկայիս չեմպիոնը Սկենդերբեուն է, որն արդեն նվաճում է իր չորրորդ անընդմեջ տիտղոսը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլը առաջին անգամ հայտնվել է Ալբանիայում անգլոմալթացի քուրմ Գուռ Ռուտերի շնորհիվ, ով այցելել է Սավերիան համալսարանը (Շկոդեր) 1908 թվականին։ Շատերն են վիճում, որ առաջին ֆուտբոլային ակումբը Ալբանիայում Ինդիփենդենսան է, որը հիմնադրվել է Շկոդերում 1912 թվականին Պալոկե Նիկայի կողմից[1]։ Առաջին խաղը, որը պետք տևեր 90 րոպե, խաղացվել է Ինդիփենդենսայի և Ավստրոհունգարական նավատորմի միջև 1913 թվականի հոկտեմբերի 13-ին։ Այս խաղը համարվում է Ալբանիայում խաղացված առաջին պաշտոնական հանդիպումը։ Խաղն ավարտվել է հօգուտ Ավստրո-հունգարական նավատորմի (2-1)։ Ալբանացիների համար միակ գնդակը խփել է թիմի ավագ և հիմնադիր Պալոկե Նիկան[1][2]։
Ալբանիայի Առաջին Դիվիզիոնը ձևավորվել է 1930 թվականին։ 1998 թվականին Առաջին Դիվիզիոնը դարձավ ալբանական ֆուտբոլային համակարգի երկրորդ ամենաբարձր մրցաշարը՝ իր տեղը զիջելով Ալբանիայի Սուպերլիգային։
Առաջին մրցաշրջան (1911)[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին մամուլում հայտնվեց մի լուր, ըստ որի առաջին մրցաշրջանը կայացել է դեռևս 1911 թվականին[3]։
Մրցաշրջաններ երկրորդ համաշխարհայինի ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբանիան այն հազվադեպ երկրներից էր, որն անց էր կացնում ֆուտբոլային հանդիպումներ երկրորդ համաշխարհայինի ընթացքում։ Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդ ընթացքում կազմակերպել է ֆուտբոլային երեք մրցաշրջան 1939, 1940 և 1942 թվականներին[4][5]։
Այն տեղեկությունները, որոնք ստացվել են ալբանացի և այլազգի պատմաբանների, խաղացողների և վետերանների կողմից, ապացուցում են այն փաստը, որ ԱՖՖ-ն շնորհել է 3 տիտղոս այդ տարիների ընթացքում։ Հատկանշական է, որ 1942 թվականին կայացած մրցաշրջանը այն միակն է, որին մասնակցել են թիմեր երկու երկրներից՝ Ալբանիայից և Կոսովոյից։
Տիրանան հաղթել է այս մրցաշրջաններից երկուսում (1939, 1942), իսկ Վլազնիան՝ մեկ անգամ (1940)։
2013 թվականի փետրվարին ԱՖՖ-ն որոշում է կայացրել, որ աշխարհամարտի տարիներին կայացած մրցաշրջանները չեղյալ են հայտարարվում, քանի որ նրանք պաշտոնապես կազմակերպված չեն եղել ԱՖՖ-ի կողմից։
Մրցաշրջանի ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբանիայի Սուպերլիգայում կան 10 ֆուտբոլային ակումբներ։ Ամեն մրցաշրջանի ընթացքում՝ օգոստոսից մայիս ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր թիմ խաղում է հակառակորդ մնացած 9 թիմերի չորսական խաղ, ընդ որում, դրանցից երկուսը սեփական դաշտում, իսկ մյուս երկուսը հակառակորդի դաշտում։ Այսպիսով, յուրաքանչյուր թիմ անց է կացնում 36 պաշտոնական հանդիպում այս մրցաշարի ընթացքում։ Յուրաքանչյուր հաղթանակի համար սահմանված է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ պարտության համար թիմը միավոր չի ստանում։ Թիմերը դասակարգվում են նախ ըստ հավաքած միավորների, ապա ըստ իրար դեմ խաղացած խաղերի վիճակագրության, ապա ըստ գոլերի տարբերության և վերջում՝ ըստ գոլերի քանակի։ Մրցաշրջանի վերջում ամենաշատ միավորներ հավաքած թիմը դառնում է այդ մրցաշրջանի չեմպիոն։ Եթե մի քանի թիմեր միաժամանակ հավաքում են միևնույն միավորը, ապա որոշիչ են դառնում (ըստ հերթականության) միմյանց միջև խաղերի վիճակագրությունը, գոլերի տարբերությունը և խփած գոլերի քանակը։ Մրցաշրջանի վերջում՝ վերջին երկու տեղերը զբաղեցրած ֆուտբոլային ակումբները դուրս են մնում այս առաջնությունից և անցնում են Ալբանիայի Առաջին Դիվիզիոն։ Իսկ Ալբանիայի Առաջին դիվիզիոնի լավագույն երկու թիմերը անցնում են գլխավոր մրցաշար՝ Ալբանիայի Սուպերլիգա։
Մասնակցությունը եվրոպական մրցաշարերին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն մրցաշրջանի չեմպիոնները մասնակցում են Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլին, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավածները՝ Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլին։
Եվրոպական ֆուտբոլային մրցաշարերի համեմատական աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 40
(41)
Ուրվալսդելդ
- 41
(42)
Մոնտենեգրոյի Առաջին Լիգա (5.250)
- 42
(39)
Մակեդոնիայի Առաջին Ֆուտբոլայի Լիգա (5.250)
- 43
(44)
Ալբանիայի Սուպերլիգա (4.166)
- 44
(45)
Մալթայի Պրեմիեր Լիգա (3.958)
- 45
(43)
Լիխտենշտայնի Ֆուտբոլի Գավաթ (3.500)[6]
- 46
(49)
Լյուքսեմբուրգի Ազգային Դիվիզիոն
«Ոսկե աստղ»[խմբագրել | խմբագրել կոդը]
1958 թվականին՝ հիմնվելով Ումբերտո Ագնելիի մտադրության վրա, առաջ քաշվեց ֆուտբոլային ակումբին «Ոսկե աստղ» (իտալերեն՝ "Stella d’Oro al Merito Sportivo") շնորհելու գաղափարը։
Իրականում, Ալբանիայում «Ոսկե աստղ»-ը չի շնորհվում ԱՖՖ-ի կողմից, այն պարզապես ավելացվում է թիմի մարզաշապիկին իր իսկ ցանկությամբ։ Ալբանիայում ընդունված է ավելացնել մեկ աստղ 10 չեմպիոնության կոչման դեպքում։ Առաջին ֆուտբոլային ակումբը Ալբանիայում, որն օգտագործել է այդ աստղը, եղել է Պարտիզանին։ Այս թիմը 1958 թվականին ավելացրել է ոսկե աստղը իր պատկերանիշի վերևում, որպեսզի ցույց տա իր տիտղոսների քանակությունը[7]։ 2000 թվականին Տիրանան ստացավ իր երկրորդ աստղը՝ 20 չեմպիոնության տիտղոսի համար։
Սերիա Ա-ի կողմից պաշտոնապես ճանաչված են հետևյալ ֆուտբոլայի ակումբերի աստղերը
Տիրանա, ստացել է 1968 և 2000 թվականներին
Պարտիզանի, ստացել է 1963 թվականին
Դինամո, ստացել է 1973 թվականին
Համաալբանական Լիգայի գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունվարի 4-ին Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան հայտարարեց, որ մտադրություն ունի ստեղծելու Համաալբանական Լիգա ֆուտբոլում (ինչպես նաև այլ սպորտաձևերում), որտեղ կմրցեն ֆուտբոլային թիմեր Ալբանիայից և Կոսովոյից[8]։ Սակայն Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմանդ Դուկան հայտարարեց, որ այդ միտքը դժվար թե իրագործվի, քանի որ UEFA-ն և FIFA-ն թույլ չեն տա նմանատիպ առաջնություն կազմակերպել[9]։
2014-15 թվականների մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղյուսակում բերված են այն 10 ֆուտբոլային ակումբները, որոնք մասնակցում են Ալբանիայի Սուպերլիգայի ներկայիս մրցաշրջանին։
Ալբանիայի Սուպերլիգա 2014–2015 | |||||||
Ֆուտբոլային ակումբ | Քաղաք | Տեղը 2013–14 մրցաշրջանում |
Առաջին մրցաշրջանը բարձրագույն դիվիզիոնում |
Մրցաշրջան, որից հետո ֆուտբոլային |
Բարձրագույն դիվիզիոնի
մրցանակների քանակ |
Վերջին բարձրագույն
դիվիզիոնի տիտղոս | |
Ապոլոնիա | Ֆիեր | Առաջին Դիվիզիոն |
21945 | 2014-15 | — | ||
Էլբասանի | Էլբասանի շրջան | 1 Առաջին Դիվիզիոն |
1930 | 2014–15 | 2 | 2005-06 | |
Ֆլամուրտարի | Վլորա | 7 | 1930 | 2006-07 | 1 | 1990-91 | |
Կուկեսի | Կուկաս | 2 | 2011-12 | 2011-12 | — | ||
Լաչի | Լաչի | 3 | 1991-92 | 2009-10 | — | ||
Պարտիզանի | Տիրանա | 5 | 1947 | 2012-13 | 15 | 2007-08 | |
Սկենդերբեու | Կորչա | 1 | 1930 | 2009-10 | 5 | 2013-14 | |
Ֆլամուրտարի | Դուրրաս | 4 | 1930 | 1962-63 | 1 | 1993-94 | |
Տիրանա | Տիրանա | 6 | 1930 | 1930 | 24 | 2008-09 | |
Վլազնիա | Շկոդեր | 8 | 1930 | 1962-63 | 9 | 2000-01 |
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշում։ 1958-1991 թվականներին Տիրանան և Էլբասանին կոչվում էին համապատասխանաբար 17 Նենտորի և Լաբինոտի
Ֆուտբոլային ակումբների վիճակագրություն | |||
Ֆուտբոլային ակումբների | Հաղթած մրցաշրջանների քանակ | Երկրորդ տեղը գրաված մրցաշրջանների քանակ | Հաղթած մրցաշրջաններ |
![]() ![]() |
1930, 1931, 1932, 1934, 1936, 1937, 1964-1965, 1966-67, 1968, 1969-1970, 1981-1982, 1984-1985, 1987-1988, 1988-1989, 1994-1995, 1995-1996, 1996-1997, 1998-1999, 1999-2000, 2002-2003, 2003-2004, 2004-2005, 2006-2007, 2008-2009 | ||
![]() |
1950, 1951, 1952, 1953, 1955, 1956, 1960, 1966-67, 1972–1973, 1974–1975, 1975–1976, 1976–1977, 1979–1980, 1985–1986, 1989–1990, 2001–2002, 2007–2008, 2009–2010 | ||
![]() |
1947, 1948, 1949, 1954, 1957, 1958, 1959, 1961, 1962–1963, 1963–1964, 1970–1971, 1978–1979, 1980–1981, 1986–1987, 1992-1993 | ||
Վլազնիա | 1945, 1946, 1971-1972, 1973-1974, 1977-1978, 1982-1983, 1991-1992, 1997-1998, 2000-2001 | ||
Սկենդերբեու | 1933, 2010–2011, 2011–2012, 2012–2013, 2013-2014 | ||
Էլբասանի | 1983–1984, 2005–2006 | ||
Ֆլամուրտարի | 1990–1991 | ||
Տեուտա | 1993–1994 |
Նշում։ Տիրանան և Վլազնիան կունենային համապատասխանաբար 26 և 10 չեմպիոնության տիտղոսներ, եթե երկրորդ համաշխարհայինի ժամանակ անցկացված մրցաշրջանները հաշվի առնվեին։
Բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուներ | ||||
# | Ռմբարկու | Գոլերի քանակ |
Ֆուտբոլային ակումբներ | Մրցաշրջաններ |
1 | ![]() |
206 | Վլազնիա (178), Տիրանա (23), Բեսա (5) | 1997–2012 |
2 | ![]() |
205 | Բիլիս (12), Ֆլամուրտարի (32), Դինամո (23), Տեուտա (82), Տիրանա (18), Բեսա (18) | 1997–2014 |
3 | ![]() |
184 | Տիրանա (4), Պարտիզանի (180) | 1948–1964 |
4 | ![]() |
167 | Դինամո (15), Տիրանա (152) | 1992–2008 |
5 | ![]() |
144 | Տիրանա (8), Պարտիզանի (136) | 1958–1974 |
6 | ![]() |
140 | Շկենդիա (7), Տիրանա (133) | 1978–1997 |
7 | ![]() |
136 | Դինամո (136) | 1968–1981 |
8 | ![]() |
122 | Տեուտա (3), Դինամո (119) | 1949–1965 |
9 | ![]() |
110 | Սկենդերբեու (18), Տեուտա (13), Էլբասանի (16), Լաչի (1), Տիրանա (23), Ֆլամուրտարի (33), Պարտիզանի (6) | 2000–ից սկսած |
10 | ![]() |
110 | Ալբպետրոլ (4), Շկումբինի (48), Բեսա (19), Լուֆտետարի (3), Ապոլոնիա (6), Բիլիս (9) Լուշնյա (6) | 1997–2013 |
11 | ![]() |
105 | Տիրանա (105) | 1977–1996 |
12 | ![]() |
101 | Տիրանա (26), Տիրանա (14), Ֆլամուրտարի (9), Սկենդերբեու (31), Կուկեսի (22) | 2008–ից սկսած |
13 | ![]() |
101 | Վլազնիա (23), Պարտիզանի (77), Սպարտակ (1) | 1937–1957 |
14 | ![]() |
101 | Վլազնիա (66), Դինամո (35) | 1964–1978 |
15 | ![]() |
92 | Պարտիզանի (44), Տիրանա
(17), Դինամո (4), Սկենդերբեու (20), Ֆլամուրտարի (15) | |
16 | ![]() |
94 | Ֆլամուրտարի (94) | 1977–1993 |
17 | ![]() |
92 | Էլբասանի (92) | 1960–1973 |
18 | ![]() |
90 | Ֆլամուրտարի (22), Դինամո (20), Բիլիս (7), Տիրանա (30), Էլբասանի (8) | 1994–2013 |
19 | ![]() |
87 | Ֆլամուրտարի (77), Պարտիզանի (10) | 1963–1976 |
20 | ![]() |
86 | Ֆլամուրտարի (55), Պարտիզանի (31) | 1980-1991 |
Մարզադաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիրանայի
մարզադաշտՎլազնիայի
մարզադաշտՖլամուրտարիի
մարզադաշտՍկենդերբեուի
մարզադաշտ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Գեորգի Կոլա։ «Սպորտի պատմաբան»։ Shkodra Sport։ Վերցված է փետրվարի 5, 2014 (ալբ.)
- ↑ «Ալբանական Սուպերլիգա»։ Vllaznia.al։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է փետրվարի 5, 2014(ալբ.)
- ↑ Sport Ekspres, ֆետրվարի 7, 2012, էջ 7 Archived 2012-05-26 at the Wayback Machine. (ալբ.)
- ↑ RSSSF(անգլ.)
- ↑ Ալբանիայի առաջնություն (իտալ.)
- ↑ Ուեֆա 2013 kassiesa.com, հուլիսի 13, 2013 (անգլ.)
- ↑ «FIFA.com»։ փետրվարի 7, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-15-ին։ Վերցված է 2015-03-27(անգլ.)
- ↑ Asport (Հունվարի 4, 2013)։ «Բերիշա»։ Asport։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-05-ին։ Վերցված է 2015-03-27(ալբ.)
- ↑ Ora Info (հունվարի 6, 3)։ «Բերիշա Դուկա»(ալբ.)
- ↑ Մրցաշրջան պատերազմի ժամանակ Archived 2013-09-22 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ(չաշխատող հղում)(իտալ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք
- Ալբանիայի Սուպերլիգան Archived 2014-09-23 at the Wayback Machine. FIFA-ի կայքում
- Ալբանիայի Սուպերլիգան soccerway.com կայքում
- Ալբանիայի Սուպերլիգայի վիճակագրություն(չաշխատող հղում)
- Ալբանիայի Սուպերլիգայի չեմպիոնների ցուցակ RSSSF.com կայքում
- Ալբանիայի ֆուտբոլի կայք