Նրբաթիթեղ
Արտաքին տեսք
Նրբաթիթեղ, մետաղյա «թուղթ», բարակ (հաստությունը 0,0001-ից մինչև 0,5 մմ; երկրների մեծ մասում մինչև 0,2 մմ) և ճկուն մետաղյա թիթեղ, օրինակ, ալյումինից, պողպատից, անագից, արծաթից կամ ոսկուց։
- «Նրբաթիթեղ» բառը սովորաբար չի օգտագործվում երկաթի և դրա համաձուլվածքների վերաբերյալ, սրանց հետ՝ 0,14-0,36 մմ հաստության դեպքում օգտագործվում է «թիթեղ» բառը։
- Անագից պատրաստված նրբաթիթեղը օգտագործում են անագաթիթեղ բառը։
- Շատ բարակ ոսկե նրբաթիթեղը կոչվում է թերթոսկի։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փայլաթիթեղի հաճախ օգտագործվում է էլեկտրոտեխնիկայում
- Ալյումինե և պողպատե նրբաթիթեղները օգտագործվում են դեղագործության մեջ (ուրվագծային բջջային փաթեթավորումը արտադրելու համար) և սննդի արդյունաբերության մեջ փաթեթավորման համար
- Շինարարության մեջ նրբաթիթեղը օգտագործվում է ջերմամեկուսացման և գոլորշամեկուսացման համար
- Տպագրության մեջ օգտագործվում է դրոշմատպման նպատակով կամ գրքի բլոկի ոսկեպատման համար
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել բարակ նրբաթիթեղը ստացվում է ոսկուց։ Նրա հաստությունը կարող է կազմել 0,00001 մմ։ [1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նրբաթիթեղ» հոդվածին։ |
|