Հայկական ծիսական տիկնիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նուրիից)

Հայկական ծիսական տիկնիկներ, տիկնիկեր, որոնք կազմել են հայկական ավանդական տոների և ծեսերի կարևոր մասը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկնիկները կազմել են հայկական ավանդական տոների և ծեսերի կարևոր մաս։ Սովորաբար դրանք պատրաստվել են կանանց կողմից ամենատարբեր նյութերից՝ հիմնականում փայտից, թելերից, կավից, մետաղից, կաշուց, մորթուց, մազից խմորից։ Ամեն մի տիկնիկ ունեցել է իր պատմությունը։

Տիկնիկներից են՝ Նուրի, կամ Անձրևահարս, Վիճակի Արուս, Ասիլիկ Վասիլիկ, Ուտիս տատ և Պաս պապ, Ակլատիզ[1]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրի տիկնիկը, կամ Անձրևահարսը (Անձրևի հարսը) խորհրդանշում էր ծովազարդը, որից գյուղացիները երաշտի ժամանակ անձրև էին խնդրում։ Երբ հողը չորանում և չաքում էր, ջուրը սակավ էր, Անձրևահարսը սկսում էր արտասվել, ինչից հողը թրջվում էր, իսկ դաշտերն ու արտերը կենդանանում էին։

Նուրին ուներ երկար վարսեր և մեծ նշաձև աչքեր, որոնցից թափվող արցունքներն էլ կենդանություն էին տալիս բնությանը։ Տիկնիկի շապիկը նկարազարդ էր, գոտին էլ հյուսված էր յոթ ծիածանագույն թելերից։ Գավառից գավառ տիկնիկը պատրաստում էին ցախավելից կամ փայտից, գլխին դնում էին ծաղկեպսակ և այն ամբողջությամբ զարդարում էին ծաղիկներով։ Այս տիկնիկի մասիին նույնիսկ հյուսվել է հատուկ երգ։

Ծաղկազարդի տոնին աղջիկ երեխաները Նուրրին պար տալով և երգեր երգելով՝ տանում էին տնտեուն, մարդիկ էլ դռներից և պատուհաններից ջուր էին ցողում տիկնիկի վրա։ Դրա հետ միասին տան մեծ կինը երեխաներին նվիրում էր որոշ մթերքներ. հավկիթ, հաց կամ պանիր։ Այսպիսով շրջակա տներից հավաքելով մթերքները՝ երեխաները խնջույք էին կազմակերպում։ Եթե այդ ժամանակ կամ դրանից հետո անձրև էր տեղում, ապա երեխաները ուրախանում էին, որ Անձրևահարսը լսել է իրենց աղոթքը և անձրև է շնորհել[1]։

Վիճակի Արուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակի Արուսն էլ համարվում էր Համբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը։ Համբարձման տոնից առաջ աղջիկները վերցնում էին փարչը (հատուկ կավից սափոր) և դրա մեջ լցնում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար։ Այս ամենը միասին հենց կոչվում էր Վիճակ։ Այս Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները գցում էին նաև իրենց զարդերը, որոնցով հաջորդ օրը պետք է գուշակություններ անեին։ Եվ այս ամենի վերջում վիճակի փարչի գլխին ամրացնում էին վիճակի տիկնիկին՝ Արուսին։ Վիճակի փարչի մի ամբողջ գիշեր պետք է մնար լուսնի լույսի տակ։ Հաջորդ օրն առավոտյան վիճակը տեղափոխվում էր գուշակություններ անելու։ Աղջիկները խումբ-խումբ գնում էին սարեր՝ ծաղիկներ հավաքելու։ Այդ ծաղիկներից էլ պատրաստում էին ծակեպսակներ, որոնք Համբարձման տոնին նվիրում էին տոնի մասնակիցներին։

Տոնակատարության ժամանակ աղջիկները գովերգվում էին բնությունը, երկիքները, աստղերին, գեղեցիկ երևույթները և հատկապես սերը։ Համբարձմանը պատրաստում էին նաև կաթնով, որը լցնում էին դաշտերը՝ ի զոհաբերություն, որպեսզի տարին լինիի առատ։ Վիճակի Արուսին պատրաստելու համար օգտագործում էին խաչաձև փայտ, որին հագցնում էին շորեր, գլխին դնում հատուկ հարմարանք՝ վրան նկարելով աչքեր և բերան։ Արուսն ունենում էր հատուկ ճակատնոց և հարուստ զարդեր[1]։

Ակլատիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակլատիզը՝ Մեծ Պահքի տիկնիկը

Ակլատիզը տիկնիկ Մեծ Պահքը խորհրդանշող տիկնիկն էր։ Մեծ Պասի խորհրդանիշ է համարվում այս տիկնիկը։ Այն իրենից առարկայորեն ներկայացնում է մի սոխ, վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնոհայերի մեջ այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ Ուրիշները ոլորած ճիպոտի ծայրին գլուխ սոխ էին ամրացնում, սոխի վրա այծի մազից բեղ ու մորուք սարքում, սոխի մեջ յոթ գույնզգույն փետուր խրում։ Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին «Ակլատիզ, չվանը վիզ, եկավ մեզ հյուր՝ կախվավ երդիս»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]