Նունուֆար (պար)
Նունուֆար | |
---|---|
Ստեղծման տարեթիվ | 19-րդ դար |
Ծագել է | Հայաստան |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նունուֆար (այլ կիրառումներ)
Նունուֆար, ասիական կամ կովկասյան[1] կանացի մենապար կամ զուգապար[2]։ Պարաձևը և պարեղանակը անկայուն են․ յուրաքանչյուր պարուսույց բեմադրելիս պարեղանակի և պարաձևի մեջ փոփոխություններ է մտցրել։ Ձևավորվել է 19-րդ դարի վերջերին, գոյատևել մինչև 20-րդ դարի 1-ին կեսը։ Կատարվել է կովկասյան պարերի քայլերով ու արտահայտչամիջոցներով։ Պարեղանակի և պարաքայլի հաստատուն չլինելու հետևանքով նունուֆարի մասին միայն հիշողություններ են պահպանվել։ Պարը կատարել է հարսնացուն փեսայի և ծնողների պարից հետո։ Այն ընդգծում է աղջկա գեղեցկությունը, որը համեմատվում է ծաղկի գեղեցկության հետ։ Ձեռքերի շարժումները նմանակում են կակաչի բացվող կոկոնը[3]։
Տարածված է եղել Գյումրիում[3]։
Մեր օրերում «Նունուֆար» են կոչվում նորաստեղծ պարեղանակով ու քայլերով կատարվող, մեծ մասամբ մանկական պարերը, որոնք ոչ մի կապ չունեն նախկին նունուֆարի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Хачатрян Ж. Нунуфар // Армянская советская энциклопедия. — Ер.: Академия наук АрмССР, 1982. — Т. 8. — С. 405. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Нунуфар // Краткий словарь танцев / под ред. проф. А.В. Филиппова. — Москва: ФЛИНТА, Наука, 2011. — С. 132.
- ↑ 3,0 3,1 Ткаченко Т.С. Армянский танец // Народный танец. — М.: Искусство, 1954. — С. 480-481.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 405)։ |