Jump to content

Նշան Գրիգորյան (անասնաբույժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նշան Գրիգորյան
Ծնվել էդեկտեմբերի 14, 1949(1949-12-14) (74 տարեկան)
ԾննդավայրԿարմրաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1977)
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր (2003)
Մասնագիտությունանասնաբույժ

Նշան Խաչատուրի Գրիգորյան (դեկտեմբերի 14, 1949(1949-12-14), Կարմրաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների դոկտոր (2003)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշան Գրիգորյանը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 14-ին Կարմրաշեն գյուղում (ՀՀ Արագածոտնի մարզ)։ 1977 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1985 թվականին սկսել է աշխատել ՀԳԱ-ի (այժմ՝ ՀԱԱՀ) մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանության անատոմիայի ամբիոնում, 2014 թվականին դարձել է ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են հայկական կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ցեղերի ոչխարների վեգետատիվ նյարդային համակարգի մակրո- և միկրոձևաբանությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։